ՀԱՄԼԵՏ ԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | ՀԱՄԼԵՏ ԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 6 հունիսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Հ. Նազարյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Ա. Խաչատրյանի Ուսումնասիրելով Համլետ Ամիրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Համլետ Ամիրյանը 16.05.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` ,գործին մասնա-կից չդարձված անձի կողմից դատական ակտը բողոքարկելու իրավունքը, ինչպես նաեւ նույն անձի կողմից առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դա-տական ակտերն ըստ դատական ատյանների բողոքարկելու իրավունքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասում, 223-րդ հոդվածում եւ 229-րդ հոդ-վածի 3-րդ մասում ուղղակիորեն եւ հստակ կերպով սահմանված չլինելը, եւ, դրա արդյունքում (պատճառով) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասի,2 223-րդ հոդվածի եւ 229-րդ հոդվածի 3-րդ մասի ձեւավորված իրավակիրառական պրակտիկան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պարագայում գործին մասնակից չդարձված անձի կողմից առաջին ատյանի դա-տարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի եւ 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող եւ անվավերե: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներն իր նկատմամբ ստեղծել են իրավական ան-հաղթահարելի իրավիճակներ, քանի որ դրանցով հստակ սահմանված չեն գործին մասնակից չդարձված անձի՝ առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի դատական ակ-տերն ըստ դատական ատյանների բողոքարկելու կարգը: Ըստ դիմողի` գործին մասնակից չդարձված անձի կողմից դատական ակտը բողոքար-կելու իրավունքը, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի դա-տական ակտերն ըստ դատական ատյանների բողոքարկելու իրավունքը վիճարկվող դրույթ-ներում ուղղակիորեն եւ հստակ սահմանված չեն, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ վճռաբեկ դատարանին` մի դեպքում` ՀՀ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ գործին մասնա-կից չդարձված անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, իսկ մեկ այլ դեպքում` ՀՀ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ գործին մասնակից չդարձված ան-ձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու եղանակով այն վա-րույթ չընդունել: Դիմողը կարծում է, որ իրավական կատարյալ անորոշություն կառաջանա նաեւ այն դեպ-քում, եթե վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող ակտը մի մասով թողնվի օրինական ուժի մեջ, իսկ մի մասով բեկանվի եւ փոփոխվի եւ բեկանված մասով կայացվի գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նման պարագայում, ըստ վճռաբեկ դատարանի կողմից ձեւավորված իրավակիրառական պրակտիկայի, ստացվում է, որ գործին մասնակից չդարձված անձի կողմից առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի չբեկանված մասը պետք է բողոքարկվի վերաքննիչ դատա-րան, իսկ նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից բեկանված, փոփոխված եւ գործն ըստ էության լուծող դատական ակտի մի մասը պետք է բողոքարկվի վճռաբեկ դատարան:3 2. Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմու-մի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է ընդունման` մասնակիորեն: 2.1. Դիմումին կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ վի-ճարկվող դրույթներից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ, 223-րդ հոդվածի 2-րդ եւ 229-րդ հոդվածի 3-րդ մասերը դիմողի նկատմամբ չեն կիրառվել: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի առն-չությամբ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի որոշում (ՍԴՈ-1220 16.06.2015թ.)։ Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթ/ներ/ի կիրառումը` որպես անհատական դիմումին ներկայացվող պայման, ի թիվս այլնի, նախատեսված է ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ սահմանադրական դատարանն իր 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որեւէ պայ-մանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավա-բանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հե-տեւաբար, այս առումով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունու-մը մերժելու` ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմք: Ելնելով վերոշարադրյալից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույ-թների մասով անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման: 2.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասն ամրա-գրում է վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց սպառիչ ցանկը, որում ներառված չէ գործին մասնակից չդարձված անձը` որպես առաձին սուբյեկտ: Հարկ ենք համարում նշել, որ4 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածում, ի թիվս այլնի, 2000 թվա-կանի հունիսի 13-ին ընդունված` ,ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփո-խություններ կատարելու մասինե ՀՕ-71 ՀՀ օրենքով շարադրված խմբագրությամբ ներառվել էր նաեւ գործին մասնակից չդարձված անձը` որպես վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ: Այս իրավակարգավորումը գործել է մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը: Դրանից հե-տո ուժի մեջ է մտել ,ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՕ-277-Ն ՀՀ օրենքը, որի 75-րդ հոդվածով նախատեսված իրա-վակարգավորման համաձայն` վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցան-կում չնախատեսվեց գործին մասնակից չդարձված անձը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատա-վարության օրենսգրքի` ,Վարույթը վճռաբեկ դատարանումե վերտառությամբ 5-րդ բաժնի 229-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է վճռաբեկ բողոք բերելու ժամկետները գործին մասնակից չդարձված անձանց համար այն պարագայում, երբ նույն գլխի 223-րդ հոդվածը չի նախատեսում գործին մասնակից չդարձված անձանց` որպես վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներ: Այս համատեքստում դատական կազմն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական դա-տավարության օրենսգրքի` ,Վարույթը վերաքննիչ դատարանումե վերտառությամբ 4-րդ բաժնի 205-րդ հոդվածը նախատեսում է գործին մասնակից չդարձված անձանց` որպես վերաքննիչ բո-ղոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներ, իսկ 207-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է վեր-ջիններիս կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետները: Բացի դրանից, ՀՀ վճռաբեկ դատարանի` 03.12.2010 թվականի` մեկ այլ գործով կայացված որոշմամբ բավարարվել է գործին մասնակից չդարձված անձի` ՀՀ վերաքննիչ դատարանի որո-շումը բեկանելու մասին պահանջը: Ընդ որում, որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ վճռաբեկ դատարանը հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 229-րդ հոդվածի 3-րդ մասին` բավարարել է վճռաբեկ բողոքը` առանց շեշտադրելու նույն օրենսգրքի 224-րդ հոդվածը, ինչի վրա հիմնվելով եւ վկայակոչելով նաեւ 223-րդ հոդվածը` սույն գործի շրջանակներում առանց քննության է թողել վճռաբեկ բողոքը: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում Սահմանադրական դատա-րանի եւ օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է, որ բոլոր դեպքե-5 րում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկ-րետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրա-վական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձա-նագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննու-թյան առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիք-ների առկայության պարագայում ձեւավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավո-րությունը: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի առաջ քաշած փաստարկներն առ այն, որ` ,…առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի դատական ակտերն ըստ դատա-կան ատյանների բողոքարկելու իրավունքը վիճարկվող դրույթներում ուղղակիորեն եւ հստակ սահմանված չեն, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ վճռաբեկ դատարանին մի դեպքում, ՀՀ վե-րաքննիչ դատարանի դատական ակտի դեմ գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկա-յացված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, իսկ մեկ այլ դեպքում` ՀՀ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու եղանակով այն վարույթ չընդունել…ե եւ ,… գործին մաս-նակից չդարձված անձի կողմից առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դա-տական ակտի չբեկանված մասը պետք է բողոքարկվի վերաքննիչ դատարան, իսկ նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից բեկանված, փոփոխված եւ գործն ըստ էության լուծող դատա-կան ակտի մի մասը պետք է բողոքարկվի վճռաբեկ դատարան…ե, վկայում են այն մասին, որ առկա իրավակարգավորմամբ պայմանավորված, մասնավորապես, վճռաբեկ բողոք բերելու ի-6 րավունք ունեցող սուբյեկտների շարքում գործին մասնակից չդարձված անձանց չնախատեսելը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի` որպես վերա-քննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքի ընտրության չափորոշիչ կիրառելը, ստեղծվել է իրավակիրառական հակասական պրակտիկա, որի արդյունքում չի ապահովվում գործին մասնակից չդարձված անձանց` դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը: Ելնելով վերոշարադրյալից` դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի` ՀՀ քա-ղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ գործի քն-նությունը մերժելու հիմքեր, քանի որ` գ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, գ դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան, գ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարա-նի որոշումը, գ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատա-րանում գործի դատաքննություն չի իրականացվում, գ դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31, 32 եւ 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Համլետ Ամիրյանի անհատական դիմումի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, 223-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի մասով եւ 229-րդ հոդվածի 3-րդ մասի մասով մերժել:7 2. ,Համլետ Ամիրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օ-րենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին: Նախագահող՝ Անդամներ՝ 6 հունիսի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
