ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՍԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
11 փետրվարի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական
կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի եւ Ռ.Պապայանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Քաղ. Ռուբեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան` (30.01.2009թ.
մտից թիվ 4-28) վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերով սահմանված դրույթների սահմանադրականությունը:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է պարունակի վիճարկվող նորմը Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Բացի այդ, պետք է հիմնավորվի նաեւ վիճարկվող նորմը կոնկրետ գործով դիմումատուի նկատմամբ կիրառվելու հանգամանքը, երբ առկա է ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններում գործը լուծող վերջնական դատական ակտը (ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մաս): Տվյալ դեպքում, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-
րդ մասի դրույթները կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառելու հանգամանքը դիմումատուն
փաստում է սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմի «23.01.08 որոշմամբ»,
որպիսի պնդումը դատական կազմը հիմնավոր չի համարում: Քաղ. Ռուբեն Թորոսյանի 2009
թվականի հունվարի 8-ի մտից թիվ 4-1 դիմումի ընդունելիության հարցի քննարկման արդյունքում դատական կազմն որոշում կայացրել է 2009 թվականի հունվարի 23-ին` կոնկրետ հիմք ընդունելով վերոհիշյալ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասի, 32 հոդվածի եւ 69 հոդվածի 7-
րդ մասի պահանջները:
Բացի այդ, դիմումատուն իր նախկին` 2009 թվականի հունվարի 16-ին սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով (մտից թիվ 4-8) բարձրացրել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի սահմանադրականության հարց, որը
քննության ընդունելը 2-րդ դատական կազմի կողմից մերժվել է` նույն օրենքի պահանջներին
չհամապատասխանելու եւ օրենքով սահմանված պետական տուրք չվճարելու հիմքերով
(տե՛ս ՍԴ 2-րդ դատական կազմի 2009 թվականի փետրվարի 3-ի որոշումը):
Քաղ. Ռուբեն Թորոսյանը փաստորեն միեւնույն հարցով, նույնպիսի հիմնավորումներով եւ առանց պետական տուրք վճարելու կրկին դիմել է սահմանադրական դատարան` անտեսելով դատարանի 2-րդ դատական կազմի վերոհիշյալ որոշումը` ներկայացնելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի կանոններով)` միաժամանակ փորձելով իր փաստարկները հիմնավորել` առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածում նախատեսված դրույթներով:
Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմն անհրաժեշտ է համարում կրկին նշել, որ իր որոշումներով (23.01.2009թ., 03.02.2009թ. եւ 05.02.2009թ.) մերժելով քաղ. Ռուբեն Թորոսյանի համանման հիմնավորումներով դիմումների (08.01.2009թ. մտից թիվ 4-1,
16.01.2009թ. մտից թիվ 4-6, 16.01.2009թ. մտից թիվ 4-8) քննության ընդունումը, դատական
կազմը պարզաբանել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի
հիմքով ներկայացված դիմումը նույն օրենքի 74 հոդվածի կանոններով քննության ընդունելու
անիրավաչափությունը:
3. Ելնելով վերոշարադրյալից՝ եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 69 հոդվածներով, սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 3-րդ մասով, սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց
Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի քննության ընդունումը մերժել` չբավարարելով պետական տուրք վճարելուց ազատելու վերաբերյալ նրա միջնորդությունը։
Նախագահող`
Հ.Նազարյան
Անդամներ`
Հ.Դանիելյան
Ռ.Պապայան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
