Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1176 — Ապրանքային նշանն օգտագործելու թույլտվություն 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1176AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1176 — Ապրանքային նշանն օգտագործելու թույլտվություն 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1176. Ապրանքային նշանն օգտագործելու թույլտվություն 1. Ապրանքային նշանի իրավատերը կարող է լիցենզային պայմանագրով (հոդված 1106) վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանն օգտագործելու իրավունքը տրամադրել այլ անձի: 2. Ապրանքային նշանն օգտագործելու լիցենզային պայմանագիրը պետք է պարունակի պայման, համաձայն որի լիցենզառուի ապրանքների կամ ծառայությունների որակը չպետք է զիջի լիցենզատուի ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 1176. Ապրանքային նշանն օգտագործելու թույլտվություն 1. Ապրանքային նշանի իրավատերը կարող է լիցենզային պայմանագրով (հոդված 1106) վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանն օգտագործելու իրավունքը տրամադրել այլ անձի:

2. Ապրանքային նշանն օգտագործելու լիցենզային պայմանագիրը պետք է պարունակի պայման, համաձայն որի լիցենզառուի ապրանքների կամ ծառայությունների որակը չպետք է զիջի լիցենզատուի ապրանքների կամ ծառայությունների որակին, և լիցենզատուն իրավունք ունի վերահսկել այդ պայմանի կատարումը:

3. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը դադարելիս դադարում է նաև լիցենզային պայմանագրի գործողությունը:

4. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ լիցենզային պայմանագիրը դադարելու համար: (1176-րդ հոդվածը փոփ.

29.04.10 ՀՕ-61-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել