Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՒՆԻՑ ԱՐԱՄ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՒՆԻՑ ԱՐԱՄ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան24 հունվարի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 24 հունվարի 2007թ. ՍԴԴԿՈ - | ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՒՆԻՑ ԱՐԱՄ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

24 հունվարի 2007թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի

2-րդ դատական կազմը

Նախագահությամբ` Կ.Բալայանի

Անդամակցությամբ՝ Վ.Պողոսյանի

Հ.Նազարյանի

Քննության առնելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության անունից Արամ Կարախանյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի

փրկարար ծառայությունը դիմել է Սահմանադրական դատարան,

վիճարկելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ

հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 42.1 հոդվածների, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։

Դիմողը միջնորդել է իրեն ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման ենթակա է՝ ելնելով այն հանգամանքից, որ դիմողը պետական կառավարման մարմին է եւ վիճարկվող նորմով խախտվել է քրեական գործի շրջանակներում նրա որպես տուժողի իրավունքները։ Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի

69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը

ՈՐՈՇԵՑ

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի

փրկարար ծառայության ներկայացուցիչ Ա. Կարախանյանի դիմումը` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին

եւ

3-րդ կետերի եւ 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի

սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովը։

Առաջարկել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի

39-րդ հոդվածի համաձայն միավորել Տ. Սահակյանի /թիվ 6-26 դիմումը, 09.01.2007թ./ եւ Ա. Կարախանյանի /թիվ 7-2, 11.01.2007թ./ գործերի քննությունը` հաշվի առնելով նույն հարցի վերաբերյալ ներկայացրած դիմումները։

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի

փրկարար ծառայությանը ազատել պետտուրքի վճարումից։

2ՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱ

SՈՒԹՅՈՒ

nn 27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունվարի, 2007 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒ… | ariognem