Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 333 — Այլ ապացուցողական գործողություններ կատարելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 333AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 333 — Այլ ապացուցողական գործողություններ կատարելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 333. Այլ ապացուցողական գործողություններ կատարելը 1. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է նշանակելու փորձաքննություն` սույն օրենսգրքի 252-258-րդ հոդվածներով սահմանված վերաբերելի կանոնների պահպանմամբ: 2. Փորձաքննության նշանակում միջնորդող կողմը դատարան գրավոր ներկայացնում է փորձագետին առաջադրվելիք հարցերը, փորձագիտական կազմակերպության կամ որպես փորձագետ ներգրավման ենթակա անձի տվյալները, ինչպես նաև փորձագիտական

Ամբողջ Տեքստ

Հոդված 333. Այլ ապացուցողական գործողություններ կատարելը 1. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է նշանակելու փորձաքննություն` սույն օրենսգրքի 252-258-րդ հոդվածներով սահմանված վերաբերելի կանոնների պահպանմամբ:

2. Փորձաքննության նշանակում միջնորդող կողմը դատարան գրավոր ներկայացնում է փորձագետին առաջադրվելիք հարցերը, փորձագիտական կազմակերպության կամ որպես փորձագետ ներգրավման ենթակա անձի տվյալները, ինչպես նաև փորձագիտական հետազոտության համար անհրաժեշտ առարկաները կամ փաստաթղթերը:

3. Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիu նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ներկայացնել փորձագետին տրվելիք հարցերը, ինչպես նաև կարծիք հայտնել հնարավոր փորձագիտական կազմակերպության կամ փորձագետի, փորձաքննության համար ներկայացվելիք առարկաների կամ փաստաթղթերի մասին:

4. Դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, այլ կազմակերպություններից պահանջելու, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հարցում կատարելու միջոցով, վարույթի արդարացի իրականացման համար անհրաժեշտ առարկաներ, փաստաթղթեր կամ տեղեկատվություն: Դատարանի պահանջով ստացված առարկաները և փաստաթղթերը հետազոտվում են սույն օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Դատարանը, կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, իրավասու է կատարելու տեղանքի, շինության, տրանսպորտային միջոցի զննում, քննում, փորձարարություն, ճանաչում, արտաշիրմում, եթե մինչդատական վարույթում նշված ապացուցողական գործողությունները չեն կատարվել կամ դատարանը գտնում է, որ դրանց կատարման վերաբերյալ մինչդատական վարույթում կազմված արձանագրությունները հետազոտելը բավարար չէ վարույթի արդարացիության համար:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով սահմանված վերաբերելի կանոնների պահպանմամբ` կողմերի, իսկ դատարանի որոշմամբ` նաև վկայի, փորձագետի մասնակցությամբ: (333-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն ) (23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել