ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) տեքստում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» բառերը փոխարինել «Արժեթղթերի շուկայի մասին» բառերով: Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գրանցման նույն համարը» բառերը: Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը «նաև այլ գույքով» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ տվյալ Ընկերության բաժնետոմսերով» բառերով: Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածում՝ 1) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1. Բաժնետիրական ընկերություններն իրենց թողարկած բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել մասնագիտացված կազմակերպությանը, որն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: Ռեեստրում նշվում են յուրաքանչյուր գրանցված անձի (բաժնետիրոջ, անվանատիրոջ) մասին տեղեկություններ, ինչպես նաև գրառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները:». 2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի երկրորդ պարբերությունը և 2-րդ կետը: Հոդված 5. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով՝ «իէ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշումների ընդունումը»: Հոդված 6. Օրենքի 96-րդ հոդվածում 2-րդ կետի «արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ութ ամիս հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հոկտեմբերի 20 Երևան ՀՕ-202-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-202-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.02.2008-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1105 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.10.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.10.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.02.2008 Հիմնական ակտ 11.10.2007, ՀՕ-202-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.09.2001, ՀՕ-232 25.09.2001, ՀՕ-232 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հոկտեմբերի, 2007 թ.
- Գործի #:
- ՀՕ-202-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
