Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-205-Ն28 նոյեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-13-Ն) 3-րդ հոդվածում՝ 1) «ա» կետի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով» բառերով.

2) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «բ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (փողերի լվացում)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքը»: Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 12. Միջազգային համագործակցությունը 1. Լիազորված մարմինը և պետական այլ մարմինները համագործակցում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող օտարերկրյա մարմինների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում և իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի համաձայն: Լիազորված մարմնի կողմից համագործակցությունը կարող է իրականացվել նաև միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:

2. Լիազորված մարմինը, փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկատվություն նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն: Այդ տեղեկատվությունը պետք է օգտագործվի միայն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազորված մարմինն իրավասու չէ որևէ երրորդ կողմի բացահայտելու, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` լիազորված մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:»: Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Գ Լ ՈՒ Խ 5 Կասկածելի գործառնությունների դադարեցումը ԵՎ կասեցումը, ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը »: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18 1 -րդ հոդվածով` « Հոդված 18 1 . Ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը 1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է ապահովի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխան՝ դրանցում ներառված անձանց եկամուտների անհապաղ սառեցումը: Սառեցման մասին որոշումը կարող է կայացնել հաշվետու անձը կամ Լիազորված մարմինը: Որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում՝ Լիազորված մարմնին որոշման օրինակը տրամադրելու պահից, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում՝ որոշման կայացման պահից սկսած:

2. Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է նախատեսվի՝ ա) Լիազորված մարմնի կողմից նշված ցանկերի, ինչպես նաև դրանց փոփոխությունների և լրացումների հրապարակման ընթացակարգը, այդ ցանկերի մասին հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկման և ցանկերում ներառված անձանց եկամուտները հաշվետու անձանց կողմից անհապաղ սառեցնելու կարգը. բ) ցանկերում ներառված անձանց եկամուտները Լիազորված մարմնի կողմից սառեցնելու կարգը. գ) ցանկերում ներառված անձանց եկամուտների սառեցման համար նախատեսված ժամկետն անցնելուց հետո այդ եկամուտների վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կալանք դնելու համար քրեական հետապնդման մարմիններին նյութերը ներկայացնելու կարգը. դ) բարեխիղճ երրորդ անձանց եկամուտների սառեցման դեպքում սառեցման որոշման մասին նրանց իրազեկելու և հնարավոր առարկությունները հաշվի առնելու կարգը. ե) սառեցված եկամուտների հաշվին ցանկերում ներառված անձանց ընտանեկան, բժշկական և այլ անձնական նպատակներով վճարումներ կատարելու Լիազորված մարմնի իրավասությունը և դրա ընթացակարգը. զ) եկամուտների սառեցման մասին որոշումը Լիազորված մարմնի կողմից վերացնելու (եկամուտներն ապասառեցնելու) կարգն այն դեպքերում, երբ այդ անձանց անունները հանվել են համապատասխան ցանկերից:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. դեկտեմբերի 16 Երևան ՀՕ-205-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-205-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.01.2007-31.08.2008) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1357 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.11.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.12.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.01.2007 Ուժը կորցրել է 31.08.2008 Հիմնական ակտ 28.11.2006, ՀՕ-205-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.12.2004, ՀՕ-13-Ն 14.12.2004, ՀՕ-13-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 նոյեմբերի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-205-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել