Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ԵՇԴ/0110/01/11
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ԵՇԴ/0110/01/11

Վճռաբեկ դատարանԵՇԴ/0110/01/111 նոյեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11123411 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ Աննա Վրույրի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2011 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին

Ամբողջ Տեքստ

ԵՇԴ/0110/01/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՇԴ/0110/01/11

Նախագահող դատավոր Ե.Դարբինյան

Դատավորներ` Գ.Ավետիսյան

Ս.Չիչոյան

ՀՀ

վճռաբեկ

դատարանի

քրեական

պալատը

(այսուհետ`

Վճռաբեկ

դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

մասնակցությամբ

մեղադրող

2012 թվականի նոյեմբերի 1-ին

Ժ.ՍԱՀԱԿՅԱՆԻ

ք. Երևանում

2

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Աննա Վրույրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

3

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11123411 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ Աննա Վրույրի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2011

թվականի

սեպտեմբերի

20-ին

քրեական

գործը

մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 20-ի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

՛Հայաստանի

Հանրապետության

անկախության

հռչակման

20-րդ

տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով:

Վերացվել

է

որպես

խափանման

միջոց

ընտրված

չհեռանալու

մասին

ստորագրությունը, և Ա.Հարությունյանը կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճից:

Տուժող

Գառնիկ

Ավագյանի

քաղաքացիական

հայցը

բավարարվել

է`

ամբաստանյալ Ա.Հարությունյանից հօգուտ տուժող Գ.Ավագյանի վճռվել է բռնագանձել 217.000 (երկու հարյուր տասնյոթ հազար) ՀՀ դրամ և 3900 (երեք հազար ինը հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

3. Ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ռ.Բալաբանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունիսի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 20-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

4

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տուժող Գ.Ավագյանին վստահեցնելով, որ ունի կապեր ՀՀ արդարադատության նախարարությունում և փաստաբաններ, որոնց միջոցով կկարողանա պատժից ազատել գողություն կատարելու համար կալանքի տակ գտնվող Գ.Ավագյանի որդուն, 2010 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանի Նորագավիթ 1-ին փողոցի 20 տանը նրանից ստացել

է

540.300

ՀՀ

դրամին

համարժեք

1.500

ԱՄՆ

դոլար,

այնուհետև,

պատճառաբանելով, որ գումարը քիչ էր նախատեսել, նույն թվականի դեկտեմբերի 23ին կրկին Գ.Ավագյանից ստացել է 720.140 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար: Այնուհետև, որոշակի մուծումներ կատարելու համար Գ.Ավագյանից պահանջել և ստացել է 109.030 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար, իսկ 2011 թվականի հունվարի 13-ին, վերջինիս վստահեցնելով, որ դատաքննությունն արագացված կարգով կատարելու համար անհրաժեշտ է 15.000 ՀՀ դրամ, կրկին ստացել է պահանջված գումարը: Այնուհետև, 2011 թվականի հունվարի 16-ին զանգահարելով Գ.Ավագյանին` նրանից պահանջել է ևս 36.450 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար` որպես իր կողմից մինչև այդ կատարված վճարումների գումար, և նույն օրն ստացել այն: Բացի այդ, Գ.Ավագյանին վստահեցնելով, որ գործն ընթացքի մեջ է և շուտով նրա որդուն ազատ են արձակելու, 2011 թվականի հունվարի 31-ին նրանից պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ, իսկ նույն թվականի մարտի 1-ին, Գ.Ավագյանին հավաստիացնելով, թե իբր արդարադատության նախարարությունում իր ծանոթների միջոցով ստուգում է նշանակել և ազատման թուղթը ստանալու համար պետք է 42.000 ՀՀ դրամ վճարում կատարի, նույն օրն ստացել է այն` շարունակաբար Գ.Ավագյանից հափշտակելով ընդհանուր առմամբ 1.405.920 ՀՀ դրամին համարժեք 3.900 ԱՄՆ դոլար և 257.000 ՀՀ դրամ: Այսպիսով, Ա.Հարությունյանը նախնական դիտավորությունն ավարտին է հասցրել` Գ.Ավագյանին պատճառելով խոշոր չափերի հասնող` 1.662.920 ՀՀ դրամի գույքային վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 123): 6.

Վերաքննիչ

դատարանի

պատճառաբանությունները

և

դատական

եզրահանգումը

ակտի`

՛Վերաքննիչ

հատվածում

առկա

դատարանի

է

հետևյալ

ձևակերպումը. ՛Վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերաքննիչ բողոքը` բողոքի

հիմքերի

և

հիմնավորումների

սահմաններում,

լսելով

նաև

բողոքում

5

ներկայացված հետևությունները հիմնավորելու մասին պաշտպանի և ամբաստանյալի պատճառաբանությունները, մեղադրողի պատասխանը դրա դեմ, ինչպես նաև ուսումնասիրելով և վերլուծելով գործի նյութերը, դրանք գնահատելով իրենց համակցությամբ` հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 197): Վերաքննիչ դատարանի դատական ակտի եզրափակիչ մասում առկա է հետևյալ ձևակերպումը. ՛(…) Պաշտպան` Ռուբեն Բալաբանյանի վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի մարտի 20-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Աննա Վրույրի Հարությունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, թողնել օրինական ուժի մեջ (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 198): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

ու

հիմնավորումների

սահմաններում.

7. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 62-րդ և 70-րդ հոդվածների պահանջները: Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ բողոքաբերը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչու իր

ուղղվելը

հնարավոր

չէ

առանց

պատիժը

կրելու,

ինչպես

նաև

որպես

պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք չի գնահատվել տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը, ինչի արդյունքում վերացել է արարքի հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը, վերականգնվել սոցիալական արդարությունը:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել է կատարածի համար, նախաքննության և դատաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, ունի երկու անչափահաս երեխա, իսկ որդին ծառայում է ՀՀ ազգային բանակում: Վկայակոչելով Ա.Սարգսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 2-ի որոշումը, որտեղ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(…) ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատիժը անխուսափելիորեն ազդում է նրա ընտանիքի անդամների վրա, և կախված ընտանիքի կյանքում անձի ունեցած դերից, այն կարող է նաև ծանր կացության մեջ դնել վերջիններիս: (…), բողոքաբերը նշել է, որ իր

6

ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, իսկ ինքը հանդիսանում է իր ընտանիքի միակ կերակրողը:

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերի պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն

իր

մասնավորապես,

որոշման

՛Վերաքննիչ

նկարագրական-պատճառաբանական

դատարանի

մասում,

պատճառաբանությունները

և

եզրահանգումը մասում շարադրել է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, մինչդեռ եզրափակիչ մասում անհիմն ու չպատճառաբանված կերպով մերժել է այն կայացնելով արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտ:

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 17-ի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի70-րդ հոդվածի հիման վրա` իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերն ըստ էության երկու իրավական հարց է բարձրացրել, որոնցից առաջինն առնչվում է իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն (նյութական իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), իսկ երկրորդը Վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ

մասերում

առկա

անհամապատասխանությանը,

(դատավարական

իրավունքի խախտում) (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով բողոքաբերի կողմից փաստարկված

դատավարական

և

նյութական

իրավունքների

ենթադրյալ

խախտումները փոխկապակցված են, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության

7

ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ

կիրառության

ապահովման

խնդիր:

Ուստի,

Վճռաբեկ

դատարանն

անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում 2012 թվականի մարտի 30-ին ընդունած թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշմանը:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք Վերաքննիչ դատարանի որոշումն այն պայմաններում,

երբ

դատական

ակտի

եզրափակիչ

մասում

արձանագրված

եզրահանգումը չի բխում նույն ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությունից:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՛Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա

հետևությունները

հիմնված

են

միայն

դատաքննության

ժամանակ

հետազոտված ապացույցների վրա.

(…)

դատարանի

կողմից

հաստատված

ճանաչված

հանգամանքները

համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն` ՛Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում` (…)

2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները. (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՛Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են դատարանի որոշումները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն` ՛1. Բողոքը քննելու արդյունքում` վերաքննիչ դատարանը կայացնում է դատական ակտ,

8

որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

2. Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները

(...)

4.Վերաքննիչ դատարանի դատական ակտում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, ինչն էլ հիմք է ծառայել առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոփոխելու համար:

Գ.Ղազարյանի վերաբերյալ կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛[Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից,

որոնց

ներկայացվում

են

նույն

բովանդակային

պահանջները,

ինչ

դատավճռին:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատական ակտի կառուցվածքին և բովանդակությանը որոշակի պահանջներ ներկայացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբողջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր

հարցերի

կառուցվածքային

եզրափակիչ)

պատասխանները:

Բացի

այդ,

դատական

ակտի

տարբեր

մասերում

(ներածական,

նկարագրական-պատճառաբանական,

արտացոլված

տեղեկությունը

պետք

է

ներքին

միասնություն

և

տրամաբանական կապ ունենա, այդ թվում վերաբերի միևնույն քրեական գործին, հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է (տե՛ս Գեղամ Միսակի Ղազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը․:

14.

Վերահաստատելով

վկայակոչված

որոշմամբ

ձևավորված

իրավական

դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի եզրափակիչ մասում

առկա

եզրահանգումները

նկարագրական-պատճառաբանական

պետք

մասում

է

բխեն

նույն

շարադրված

դատական

ակտի

հետևություններից

և

9

համապատասխանեն դրանց: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից կայացվող վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում առկա եզրահանգումը նույնպես պետք է համապատասխանի նկարագրականպատճառաբանական մասում շարադրված վերլուծությանը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռի օրինականությունը և հիմնավորվածությունը, իր դատական ակտի նկարագրական-պատճառաբանական

մասում,

մասնավորապես`

՛Վերաքննիչ

դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը հատվածում նշել է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, այնուհետև եզրափակիչ մասում արձանագրել է, որ պաշտպանի բողոքը ենթակա է մերժման (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա է անհամապատասխանություն: Մասնավորապես դատական ակտի եզրափակիչ մասում արձանագրված եզրահանգումը չի բխում նույն ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությունից:

16. Սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված չէ:

17.

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

13-16-րդ

կետերում

շարադրված

վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի ձևին և բովանդակությանը

ներկայացվող

պահանջներն

ամրագրած

358-րդ

և

371-րդ

հոդվածների խախտում: Դրանք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը բեկանելու հիմք են:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

10

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում են քրեադատավարական օրենքի էական խախտումներ, հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան` նոր քննության ուղարկելու հիմք: Վճռաբեկ

դատարանը

գտնում

է

նաև,

որ

սույն

գործով

թույլ

տրված

դատավարական իրավունքի խախտման հետ փոխկապակցված նյութական իրավունքի ենթադրյալ խախտման (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը) հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը) վերացնելուց հետո: Ելնելով

վերոգրյալից

և

ղեկավարվելով

Հայաստանի

Հանրապետության

Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Աննա Վրույրի

Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 նոյեմբերի, 2012 թ.
Գործի #:
ԵՇԴ/0110/01/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել