Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 157 — Գործի վարույթը կասեցնելու հիմքերը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 157AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 157 — Գործի վարույթը կասեցնելու հիմքերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 157. Գործի վարույթը կասեցնելու հիմքերը 1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` 1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը. 2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է գործի հետագա քննությանը. 3) պատասխանողը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ

Ամբողջ Տեքստ

Հոդված 157. Գործի վարույթը կասեցնելու հիմքերը 1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` 1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը. 2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է գործի հետագա քննությանը. 3) պատասխանողը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ. 4) գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն. 5) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անհայտ բացակայող, և չի նշանակվել նրա գույքի հավատարմագրային կառավարիչ. 6) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու. 7) մահացել են գործին մասնակցող անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու. 8) դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում որոշել է դիմել Սահմանադրական դատարան:

2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` 1) նշանակվել է փորձաքննություն. 2) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է. 3) օրենքով սահմանված կարգով բողոքարկվել է գործով կայացված միջանկյալ դատական ակտը:

3. Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը դատարանը կայացնում է Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման հետ միաժամանակ: (157-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել