Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.1 — Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասի
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.1 — Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասի

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 443.1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասիրությունը 1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հիմնավորված հարցում ստանալու դեպքում հ

Ամբողջ Տեքստ

Հոդված 443.1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասիրությունը 1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հիմնավորված հարցում ստանալու դեպքում հարկային մարմինը նշված հարցումն ուսումնասիրում է ողջամիտ ժամկետում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնասիրության արդյունքներով հարկային մարմինը՝ 1) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) ստանալու նպատակով դիմում է վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխին համապատասխան, կամ 2) օտարերկրյա պետության իրավասու մարմնին մերժում է գաղտնի տեղեկության տրամադրումը, եթե՝ ա. օտարերկրյա իրավասու մարմնի հարցումը հիմնավորված չէ, հայցվող տեղեկությունը վերաբերելի չէ տվյալ օտարերկրյա պետությունում իրականացվող ուսումնասիրությանը (քննությանը), կամ հարցումը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջները, բ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ՝ հանգեցնել «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական գաղտնիքի տրամադրման:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հանգամանքը պարզելու նպատակով հարկային մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է հարցումներ ուղարկել լիազոր մարմիններ, որոնք պարտավոր են նշված հարցմանը պատասխանել հարկային մարմնի սահմանած կարգով: (443.1-ին հոդվածը փոփ.

01.03.23 ՀՕ-69-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել