Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-117-Ն19 մայիսի, 2005 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի մայիսի 19-ին «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 6-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6 1 -րդ հոդվածով` « Հոդված 6 1 .

1. ԱԱՀ վճարողների կողմից «ԱՏԳԱԱ-8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8441, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475» ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունը հաշվարկվում է` ա) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները գերազանցում են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո հարկ վճարողները մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն ունենում. բ) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները պակաս են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա այդ տարբերությունը հարկ վճարողի կողմից ենթակա է վճարման պետական բյուջե` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանում:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կազմակերպությունն իրականացրել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, ապա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոս հաշվարկային մեծությունը սույն հոդվածի 2-րդ մասի կիրառման նպատակով ավելացվում է այդ մասով նախատեսված` պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարներին:»: Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերությունը «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(այդ թվում նաև` սույն օրենքի 6 1 -րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները)» բառերով: Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը «ընթացքում» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հունիսի 16 Երևան ՀՕ-117-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-117-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.07.2005-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.764 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.05.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.06.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.07.2005 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 19.05.2005, ՀՕ-117-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.05.1997, ՀՕ-118 14.05.1997, ՀՕ-118 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 մայիսի, 2005 թ.
Գործի #:
ՀՕ-117-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել