ՌՈՒԲԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հունիսի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 19 | ՌՈՒԲԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
28 հունիսի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Ռուբեն Մանուկյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Ռուբեն Մանուկյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվականի մայիսի 29-ին։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2018 թվականի մայիսի 31-ի Ա-357 գրությամբ այն վերադարձվել է դիմողին։ Դիմողը 2018 թվականի հունիսի 8-ին բողոք է ներկայացրել անհատական դիմումը վերադարձնելու դեմ։ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 2018 թվականի հունիսի 11-ի ՍԴԴԿՈ/1-16 որոշմամբ դիմողի բողոքը բավարարվել է, և անհատական դիմումը կրկին մուտքագրվել է Սահմանադրական դատարան։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում վիճարկում է. «... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 130, հոդված 121 նորմերի կիրառման սահմանադրականությունըե։
2. Դիմողը գտնում է, որ դատական ակտերում առկա սխալները, որոնք վերաբերում են կենսաթոշակի վերահաշվարկին, իր համար առաջացրել են մի շարք բացասական հետևանքներ։
Ըստ դիմողի ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ ՇԴ/0587/02/09 քաղաքացիական գործով կայացրած վճռով, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՇԴ/0587/02/09/09 որոշմամբ, ՀՀ արդարադատության խորհրդի 2010 թվականի ապրիլի 22-ի ԱԽ-6-Ո-07/2010 որոշմամբ իր ապահովագրական ստաժն ապացուցված և հաստատված է եղել 31 տարի 8 ամիս ժամկետով։ Դրան նաև ավելացել է 14 տարի 5 ամիս ու 19 օր և 2 տարի 5 ամիս ապահովագրական աշխատանքային ստաժ, և արդյունքում իր ապահովագրական ստաժը կազմել է 48 տարի 6 ամիս և 19 օր։ Դիմողը նշում է, որ մինչ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՇԴ/0587/02/09/09 քաղաքացիական գործով որոշման ուժի մեջ մտելն ինքը 2008 թվականի ապրիլից 2011 թվականի հունվարի 1-ը ստացել է կենսաթոշակի չվճարված գումարների տարբերությունը։ Դիմողի կարծիքով հետագայում կենսաթոշակի վերահաշվարկին վերաբերող «...հետադարձ ուժ տված վատթարացնող առ ոչինչ, դատական ակտերի (10.11.2010թ., 25.03.2011թ., 15.02.2013թ.)...ե հիման վրա դատարանները չեն հաստատել 48 տարի 6 ամիս և 19 օր ապահովագրական աշխատանքային ստաժը շրջանառության մեջ թողնելով 36 տարի 11 ամիս և 16 օր աշխատանքային ստաժի հաշվարկը։
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Այսպես, գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ դիմողը խնդրո առարկա թիվ ՇԴ/0587/02/09/09 դատական գործի շրջանակներում ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը 2011 թվականի մայիսի 4-ին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել է դիմողին։ Նշյալ որոշմամբ դիմողին տրամադրվել է մեկամսյա ժամկետ որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար։ Մինչդեռ, գործի նյութերից երևում է, որ դիմողը կրկին վճռաբեկ բողոք չի ներկայացրել և, հետևաբար, չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։ ՀՀ սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հիմնվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2- րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69- րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Ռուբեն Մանուկյանի անհատական դիմումով գործի քննության
ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
28 հունիսի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հունիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
