Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 137 — Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 137AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 137 — Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 137. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը 1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` 1) սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ. 2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջն

Ամբողջ Տեքստ

Հոդված 137. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը 1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` 1) սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ. 2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է. 3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի. 4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման. 5) բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին. 5.1) վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։

2. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացնում է գործը ստանալու օրվանից հետո` 1) յոթնօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով. 2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։

3. Վերաքննիչ դատարանի` բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան։

4. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ (137-րդ հոդվածը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն, լրաց.

04.03.26 ՀՕ-92-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (հոդվածը 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, որոնց մասով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` համաձայն 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ) ( 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել