Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բոնդարենկո — ԵԴ/22735/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Բոնդարենկո — ԵԴ/22735/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/22735/02/207 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Հայաստանի ֆուտբոլիրք ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն կամ ՀՖՖ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Օլեքսիի Բոնդարենկոյի հայցի ընդդեմ Կազմակերպության՝ որոշումն անվավեր ճանաչելու ո պատվին ու արժանապատվության, պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Օլեքսիի Բոնդարենկոն պահանջել է. «Լ. Անվավեր ճանաչել Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի 2 Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի

Ամբողջ Տեքստ

.- Ց» Ե,

ՎԱՏԸ

ր ե»)

- ՀղլրւՏ 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22735/02/20 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22735/02/20

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան

Դատավորներ՝ Ս. Թորոսյան

Լ. Հովհաննիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի մայիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ֆուտբոլիրք ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն կամ ՀՖՖ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Օլեքսիի Բոնդարենկոյի հայցի ընդդեմ Կազմակերպության՝ որոշումն անվավեր ճանաչելու ո պատվին ու արժանապատվության, պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Օլեքսիի Բոնդարենկոն պահանջել է.

«Լ. Անվավեր ճանաչել Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի

2

Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Հայցվորին վերաբերվող 48-րդ կետը,

2. Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական հէք://ոտոո.18.տ կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ հայցվորը երբնէ կատարել է ՀՖՖ Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական հէք://ո.12.ո կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղագրելով Ա առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետնյալ բովանդակությամբ տեքստը «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբնէ կատարել է Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ոոճՏՏէՇԹոճ.Րս պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

3. Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատվին ն արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում:

4. Պատասխանողին պարտավորեցնել ներողություն խնդրել Հայցվորից իր կողմից իր պաշտոնական հէք://ոոո.Ա Հ. կայքում 03.07.2020թ. հրապարակված, վիրավորանք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար իր պաշտոնական հէք://ոո.18.Յող կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղադրելով ն առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետնյալ բովանդակությամբ տեքստը «ՀՖՖ պաշտոնապես ներողություն է խնդրում Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյից (17.12.1992) Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման մեջ տեղ գտած ձնակերպումներով նրան չհիմնավորված վիրավորանք հասցնելու համար», տեղադրված տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ոճտտք6աոոճյ.ոս պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

5. Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես հայցվորին հասցված վիրավորանքի փոխհատուցում:

6. Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 16.02.2020թ. աշխատանքային պայմանագրի լուծման հետնանքով վերջինիս բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը յուրաքանչյուր ամսվա համար բռնագանձելով 93 000 ՀՀ դրամ պայմանագրի լուծման օրվանից 14.07.20թ. սկսած մինչն սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է

Յ

«անվավեր ճանաչել պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետը: Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական հէէք://ոոո.ւ ԱՅ. Յո կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբնէ կատարել է ՀՖՖ Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական հէք://ոտ.Ո2.ճտ կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղադրելով ն առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետնյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբնէ կատարել է Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ՈոճՏՏիԹոճ.Րս պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը ն արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ից հօգուտ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյի բռնագանձել 16.02.2020թ. աշխատանքային պայմանագրի լուծման հետնանքով վերջինիս բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը յուրաքանչյուր ամսվա համար բռնագանձելով 93 000 ՀՀ դրամ պայմանագրի լուծման օրվանից 14.07.2020թ. սկսած մինչն 31.12.2021 թվականը: Մնացած մասով հայցը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2022 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 15.06.2022 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել ն փոփոխվել է, որի արդյունքում եզրափակիչ մասը շարադրվել է հետնյալ կերպ. «Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյի հայցը բավարարել մասնակի. թիվ -ԵԴ/22735/02/20 քաղաքացիական գործի վարույթը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել: Պատասխանող Հայաստանի ֆուտբոլիրլքֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական հէք://ոո.18.ռո կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբնէ կատարել է ՀՖՖ Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական

4

հէէք://ոոոո.12.8ոո կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղադրելով նե առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետնյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբնէ կատարել է Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ոոճտտքօՋոճոս պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը ն արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում: Մնացած մասով հայցը մերժել»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Տաթնիկ Ասատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օլեքսիի Բոնդարենկոն (ներկայացուցիչ Եղիշե Բազոյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ ն 182-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պեմտրք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Հայցվորին վերաբերվող 48-րդ կետով (այսուհետ՝ Որոշում) սահմանվում է միայն, որ հայցվորը մեկ տարով զրկվում է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Ոչ Որոշման 48-րդ կետում, ոչ էլ այդ Որոշման որնէ այլ մասում հայցվորին վերաբերող որնէ տեղեկություն ներառված չէ: Այսինքն՝ Որոշմամբ անկողմնակալ ընթերցողի մոտ չի կարող ստեղծվել տպավորություն, որ այդ որոշմամբ անմիջապես հայցվորին է վերագրվում որնէ արարք: Հետնաբար, Որոշման նախաբանում պարունակվող տեղեկությունը չի կարող համարվել որոշակի ն անմիջապես հայցվորին վերաբերող փաստացի տվյալ: Ավելին՝ ներկայացված փաստացի տվյալների անհիմն, սուտ ն ոչ հավաստի լինելը կարող է հիմնավորվել բացառապես Որոշումն անվավեր ճանաչելու փաստով, ինչը տեղի չի ունեցել: Տվյալ պարագայում իր կողմից Որոշման հրապարակումն անմիջականորեն ծագել է Կարգապահական ն էթիկայի կոմիտեի բոլոր որոշումները հրապարակելու պարտականությունից, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետին համապատասխան չի կարող համարվել զրպարտություն Հետնաբար, այս պահանջը բավարարելու մասով որոշումը չի

5

համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2022 թվականի որոշումը Ա գործի վարույթը կարճել, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գործն ուղարկել նոր քննության:

2.Լ Օլեքսիի Բոնդարենկոյի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման, քանի որ Կազմակերպության փաստարկն այն մասին, որ Որոշման մեջ ոչ իր , ոչ էլ որնէ մեկի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի իմաստով զրպարտություն համարվող տեղեկություններ առկա չեն, պարզ մանիպուլյացիա է:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1)«Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի (Ակումբ նե Օլեքսիի Բոնդարենկոյի (Ֆուտբոլիստ) միջն 16.02.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ նույն պայմանագրով Ակումբը որոշակի ժամկետով աշխատանքի է ընդունում Ֆուտբոլիստին պրոֆեսիոնալ կարգավիճակով (...):

Պայմանագրի 12 կետի համաձայն ՏՊՖուտբոլիւտ՝։ նե Ակումբի միջն փոխհարաբերությունները կարգավորվում են նուն :պլայմանագրով, ՀՀ գործող օրենսդրությամբ, Ակումբի, ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի կանոնադրություններով ն կանոնակարգերով:

Պայմանագրի 2.1.1 ն.2.1.2 կետերի համաձայն՝ Ֆուտբոլիստը պարտավորվել է ընդունել Պայմանագրի 1.2 կետով սահմանված կանոնադրությունները ն կանոնակարգերն ու իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվել դրանցով: Ենթարկվել Ակումբի, ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի ղեկավար մարմինների համապատասխան

կանոնադրություններին ն կանոնակարգերին, իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված որոշումներին, ինչպես նան ենթարկվել Ակումբի կանոններին (...): (հատոր 1-ին, գ.թ. 15-24).

2)«Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի (Ակումբ ' նե Օլեքսիի Բոնդարենկոյի (Աշխատող) միջն 18.06.2020 թվականին կնքված համաձայնագրի 1-ին կետի համաձայն՝ նույն համաձայնագրով «Գործատու»-ի ու «Աշխատող»-ի միջն 25.02.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, որը լրանում է 30.06.2020 թվականին, երկարացվել է մինչն 31.12.2021 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 25).

3)02.07.2020 թվականի ՀՖՖ կարգապահական ն էթիկայի կոմիտեի նիստի արձանագրության համաձայն՝ նիստի օրակարգում դրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի միջնորդությունը ՀՖՖ Կարգապահական ն էթիկայի կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երնան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նան բազմաթիվ

6

անձանց վերաբերյալ՝։ :,պլաայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու ու դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 28-31).

4) Կազմակերպության կարգապահական ն էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի նիստի արձանագրության քաղվածքի համաձայն՝ քվեարկության արդյունքում 48-րդ կետով որոշվել է Օլեքսիի Բոնդարենկոյին մեկ տարի ժամկետով արգելել զբաղվել որնէ ֆուտբոլային գործունեությամբ ն. տուգանել 500.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գթ. 32, 33).

5) 14.07.2020 թվականին «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ու Վյաչեսլավ Ագաֆոնովի միջն կնքված համաձայնագրի համաձայն՝ նկատի ունենալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրությամբ ամրագրված որոշումը, որով Աշխատողին մեկ տարի ժամկետով արգելվել է զբաղվելու որնէ ֆուտբոլային գործունեությամբ, այսինքն՝ աշխատողն այդուհետ հնարավորություն ն իրավունք, չի ունենալու իրականացնել իր աշխատանքային պարտականություններ՝ Գործատուր նկատմամբ,։ որի պատճառով Գործատուն աննպատակահարմար ու անհնար է գտնում Աշխատողի հետ 16.02.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակելը, ուստի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը համարվել է լուծված (հատոր ՛-ին, գ.թ. 26).

6) 30.07.2020 թվականի Կազմակերպության ֆուտբոլիստների կարգավիճակի ն տեղափոխության մասին կանոնակարգից քաղվածքի համաձայն` միայն էլեկտրոնային տարբերակով գրանցված ու ՖԻՖԱ կոդ (ՒքՃ |ք) ունեցող ֆուտբոլիստն իրավունք ունի մասնակցելու կազմակերպված ֆուտբոլին. ՏՖուտբոլիստը գրանցվելուց հետո պարտավորվում է ենթարկվել ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի ն ՀՖՖ-ի կանոնադրությունների ու կանոնակարգերի պահանջներին (հատոր 1-ին, գ.թ. 62).

7) «հէքտչտու.18.8ո» էլեկտրոնային կայքէջում ամբողջական տեքստով տեղադրվել է «Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ ն 58 անձինք որակազրկվեցին» վերնագրով հոդվածը՝ 02.07.2020 թվականի Կազմակերպության Կարգապահական ն էթիկայի կոմիտեի նիստի արձանագրության ակտիվ հղումով, որն իրենց էջում տեղադրել են նան «հէք://8Րոտքօոէ.Յո» ն «հէէք://Տքօոէ.եոոծՏ.ճո» էլեկտրոնային կայքէջերն ու «Ազատություն ռադիոկայան» ԶԼՄ-ն (հատոր 1-ին, գ.թ. 35-37).

8) հայցի փաստական հիմքում Օլեքսիի Բոնդարենկոն, ի թիվս այլնի, դրել է հետնյալ փաստական հանգամանքները.

- 02.07.2020 թվականին Կազմակերպության կարգապահական ն էթիկայի կոմիտեն նիստ է գումարել օրակարգում ունենալով ընդամենը մեկ հարց, այն է՝ «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երնան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նան բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու նե դրանց վերջնական արդյունքը

7

մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ,

- նիստի արդյունքում կազմված արձանագրության մեջ հրապարակվել է կոմիտեի որոշումը, որի համաձայն՝ կարգապահական տույժեր են կիրառվել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երնան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նան բազմաթիվ անձանց վերաբերյալ,

- Որոշման 48-րդ կետի համաձայն՝ Հայցվորին մեկ տարի ժամկետով արգելվել է զբաղվելու որնէ ֆուտբոլային գործունեությամբ, բացի այդ, Որոշմամբ հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող ն զրպարտություն պարունակող տեղեկություններ,

- Կազմակերպության գործադիր կոմիտեի վերոհիշյալ արտահերթ նիստի արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու մասին ն այդ տեղեկատվությունը նույն օրը՝ 03.07.2020 թվականին ժամը 14:10-ին, հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական «հէք://ոտա. 18.» կայքէջում: Տեղեկատվության մեջ ակտիվ հղմամբ հասանելի է եղել ՀԾՖ կարգապահական ն էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի նիստի արձանագրությունը որոշման հետ միասին: Հիշյալ տեղեկատվությունը որոշումը հասանելի դարձնող ակտիվ հղման հետ միասին տարածել են հայկական լրատվական դաշտում գործող մի շարք սպորտային կայքեր ն լրատվական կայքերի սպորտային բաժիններ: Որոշման համաձայն՝ հայցվորը կատարել է ստորն նշված բոլոր արարքները.

- իր գործողությամբ կատարել է օրենքի խախտում ն (կամ) անուղղակի կերպով փորձել է ազդել հանդիպման արդյունքի վրա՝ օգուտ ստանալով դրանից,

- ուղղակի կամ անուղղակի կերպով խաղադրույք է կատարել մրցաշարի խաղի վրա կամ ունեցել է անմիջական կամ ոչ անմիջական ֆինանսական հետաքրքրություն,

- չարաշահելով իր պաշտոնական դիրքը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որը հանրային հրապարակման ենթակա չէ ն կարող է վնաս հասցնել խաղի կամ մրցաշարի ընթացքին,

- անմիջապես չի ահազանգել ՀՖՖ-ին ցանկացած նմանատիպ պահվածքի առկայության դեպքում,

-Ֆուտբոլիստներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ (ոչ սիրողական) ֆուտբոլի մրցումների մյուս մասնակիցներին, կազմակերպիչներին ն ֆուտբոլային այլ սուբյեկտներին անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ որնէ այլ անձի համար դրամ, տարադրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որնէ այլ առավելություն է խոստացել կամ առաջարկել կամ տրամադրել կամ նույն անձանց կողմից ստացել է՝ այդ մրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 5-13).

9) իրավահարաբերութան ծագման պահին գործած խմբագրությամբ

Կազմակերպության կանոնադրության 61 կետի համաձայն՝ ՀՖՖ-ի, ՀՖՖ-ի Անդամների, ֆուտբոլիստների, պաշտոնատար անձանց, մրցախաղի ներկայացուցիչների, ֆուտբոլային միջնորդների Ա խաղերի գործակալների միջե առաջացած ցանկացած վեճ, ինչպես նան Վեճերի լուծման պալատի կողմից ընդունված որոշումների դեմ ներկայացված ցանկացած

8

բողոք ենթակա է լուծման Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից՝ որպես վերջին ատյան:

Նույն կանոնադրության 63 կետի համաձայն ՀՖՖ-ում ազգային հարթությանն առնչվող կամ ՀՖՖ-ի Անդամներից որնէ մեկի, Լիգաների, Լիգաների անդամների, Ակումբների, Ակումբների անդամների, ֆուտբոլիստների ն Պաշտոնատար անձանց մասնակցությամբ ցանկացած վեճ կապված ՀՖՖ-ի Կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման հետ կամ ծագած դրանց կիրառումից, որպես վերջին ատյան (վեճի լուծման ՀՖՖ-ի ներքին բոլոր միջոցները սպառելուց հետո) պետք է հանձնվի ԿԱՍ-ի քննությանը, որը կլուծի վեճը՝ բացառելով վեճը Ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելը (հատոր 2-րդ գ.թ. 63-90).

10) Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ սույն գործը ենթակա չէ քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, պատճառաբանել է, որ «ՀՖՖ-ի Կանոնադրության 63-րդ հոդվածով, ըստ էության սահմանված է ՀՖՖ-ի կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման հետ կապված դրանց կիրառման արդյունքում ծագած վեճը Սպորտային արբիտրաժային դատարանի քենության հանձնելու մասին վերապահում' բացառելով վեճը ընդհանուր իրավասության դատարանի քննության հանձնելու հնարավորությունը», «Ֆուտբոլիստը ՀՖՖ-ի հետ Պայմանագիր կեքելով պարտավորվել է ընդունել ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի ն ՀՀՖ-ի կանոնադրություններն ու նորմատիվային փաստաթղթերը, այդ թվում ՈՒԵՖԱ-ի Կանոնադրություը ն ՀՀՖ Կանոնակարգը ն իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվել դրանցով», «Հայցվորը ընդունել է ՀՖՖ-ի կանոնադրության 63-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային վերապահումը», ն. արձանագրել, որ «հայցի առարկան ՀՖՖ-ի կարգապահական ն էթիկայի կոմիտեի 02.07.2020թ. որոշման' Հայցվորին վերաբերող 48-րդ կետն անվավեր ճանաչելու մասով ենթակա է կարճման, քանի որ տվյալ վեճը կապված է ՀՖՖ-ի կանոնակարգերի կիրառման հետ կամ ծագել է դրանց կիրառման արդյունքում»: Նշված մասով որոշումը չի բողոքարկվել (հատոր 2-րդ, գթ. 59-83):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնույթթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087. հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

9

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ն զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (տէաէծծու օք քաշէ) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը ն արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում, դա տվյալ իրավիճակում ն իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, ն եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու դրանց ճշմարտությունը ն հիմնավորվածությունը, ինչպես նան հավասարակշռված ն բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կոնկրետ արտահայտությունը զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ՝

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն, ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2.անձի վերաբերյա՝։ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3.ներկայացված փաստացի տվյալները պետ, է չհամապատասխանեն

իրականությանը, այսինքն, պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի

10

պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսնորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նան հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որնէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց (ւրե՛ս (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զրպարտության մեկնաբանմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսնորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսնորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման ն այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի ն թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (րես Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով դիմելով Դատարան՝ Օլեքսիի Բոնդարենկոն, ի թիվս այլնի, պահանջել է «Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական հէք://ոոտ.18.ճոո կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ հայցվորը երբնէ կատարել է ՀՖՖ Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական հեք://ոա.182.Յող կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղադրելով ն առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետնյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբնէ կատարել է Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի

11

հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն», տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ոոճտտքօՋոճոս պաշտոնական էլեկտրոնային հասցեին, Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատվին ն արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում»:

Դատարանը, պատճառաբանելով, որ «02.07.2020 թվականի որոշմամբ հիշատակված ն մեջբերված բոլոր իրավական հիմքերն անկողմնակալ ընթերցողի մոտ այլ ընկալում չի կարող ձնավորել, քան վերապահված որոշման եզրափակիչ մասում եշված թվով 58 անձանց հավասարապես, քանի որ որոշումը չի մանրամասնում, թե կոնկրետ որ արարքն է յուրաքանչյուր ֆիզիկական անձի դեպքում հանձնաժողովի կողմից ընկալվել որպես կարգապահական խախտում, որպիսի պայմաններում որոշմամբ նկարագրված բոլոր հասարակության մեջ որպես պարսավելի ընկալվող տեղեկությունները վերագրվել են նան հայցվորին», «կարգապահական ն էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի արձանագրություն ողջ տեքստով հրապարակայնացվել է պաշտոնական կայք էջում ն ունկեդիրների առավել լայն շրջանակում տարածվել Տքօհէ էոօջ.օտ ն «Ազատություն ռադիոկայան»-ի միջոցով, հետնաբար վիճելի տեղեկատվությունը լայե հրապարակային փարածում է ստացել», «պատասխանողն ընդունել է, որ առնվազն մի մասով որոշմամբ մեջ բերված դրուլթթները հայցվորին չեն վերաբերվել, սակայն անշուշր ընթերցողի փպավորությամբ վերագրվել են հայցվորին», «պատասխանողը որնէ ապացույց առ այե, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու 02.07.2020 թվականի որոշումը հենցված է փաստական տվյալներին, չի ապացուցել»,։ «նման բովանդակության մեղադրանքները պաշտոնական փաստաթղթում, որոնք տարածում են ստացել միջազգային ֆեդերացիաների անդամ ՀՖՖ-ի պաշտոնական կայք էջի միջոցով, էական վնաս են պատճառել հայցվորի պատվին, արժանապատվությանը ն մասնավորապես, գործարար համբավին ն կարող են լրջորեն վտաեգել նան հայցվորի հերագա առաջխաղացումը' որպես մարզիկի, հետնաբար դատարանը համարում է, որ 600.000 ՀՀ դրամ գումարը ողջամիտ չափ է», «հիշյալ եյութը համապատասխանում է զրպարտության հատկանիշներին ն ոչ թե վիրավորանքի», 15.06.2022 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու մասին՝ վճռվել է «անվավեր ճանաչել պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետը: Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական հէք://.Մ2.շճտ կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբնէ կատարել է ՀՖՖ Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշտոնական հէք://ոոոմ.18.ճոո

12

կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղադրելով ն առնվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետնյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոն (17.12.1992) երբնէ կատարել է Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ՈՏ Տատս պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը ն արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ից հօգուտ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյի բռնագանձել 16.02.2020թ. աշխատանքային պայմանագրի լուծման հետնանքով վերջինիս բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը յուրաքանչյուր ամսվա համար բռնագանձելով 93 000 ՀՀ դրամ պայմանագրի լուծման օրվանից 14.07.2020թ. սկսած մինչն 31.12.2021 թվականը»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Որոշմամբ հիշատակված ն մեջբերված բոլոր իրավական հիմքերն անկողմնակալ ընթերցողի մուտ որնէ այլ ընկալում, քան դրանց' Որոշման եզրափակիչ մասում եշված թվով 58 անձանց հավասարապես վերաբերելի լինելու մասին, չեն կարող ձնավորել, քանի որ դրանում չի մանրամասեվում, թե կոեկրետ որ արարքն է յուրաքանչյուր ֆիզիկական անձի դեպքում հանձնաժողովի կողմից ըեկալվել որպես կարգապահական խախտում: Նման պայմաններում, Որոշման մեջ պարունակվող բոլոր տեղեկությունները վերաբերում են եան Հայցվորին, քանի որ Որոշման 48-րդ կետում ուղղակիորեն նշված է եան Հայցվորի անունը», «Որոշման նախաբանը պարունակում է նան Հայցվորին վերաբերող ն երան վերագրվող՝ հասարակության մեջ որպես պարսավելի ըեկալվող կարգապահական խախտումների մասին տեղեկություններ», «Տվյալ դեպքում Դատարանը պահանջվող չափով հայցը բավարարել է' հաշվի առնելով, որ նման բովանդակության մեղադրանքները պաշտոնական փաստաթղթում, որոնք տարածում են ստացել միջազգային ֆեդերացիաների անդամ ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջի միջոցով, էական վեամ են պատճառել հայցվորի պատվին, արժանապատվությանը ն մասնավորապես, գործարար համբավին ն կարող են լրջորեն վտանգել նան հայցվորի հերագա առաջխաղացումը որպես մարզիկի: Վերաքենիչ դատարանն իրավաչափ է համարում Դատարանի կողմից Պատասխանողից հօգուտ Հայցվորի 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ' որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը ն արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վեասի փոխհատուցում բռնագանձելը՝ անկախ այե հանգամանքից, որ Դատարանը փոխհատուցման գումարի չափը որոշելիս կիրառվող օրենքի դրույթի' գործի քենության պահին գործող խմբագրությանը հղում չի կատարել», 15.12.2022 թվականին որոշում է կայացրել Կազմակերպության վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու ն Դատարանի 15.06.2022 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու ու փոփոխելու մասին, որի արդյունքում եզրափակիչ մասը շարադրվել է հետնյալ

13

կերպ.

«Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյի հայցը բավարարել մասնակի. թիվ ԵԴ/22735/02/20 քաղաքացիական գործի վարույթը' Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի որոշման Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետը անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել: Պատասխանող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին պարտավորեցնել հերքել իր կողմից իր պաշտոնական հեքչ//ոոո. զ. կայքում 03.07.2020 հրապարակված Հայցվորին վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երբնէ կատարել է ՀՖՖ Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի (22-25-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն: Հերքման նպատակով իր պաշրոնական հմք://ոու.Ռօ.Օո կայքում սույն գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ 15 օրյա ժամկետում տեղադրելով ն առեվազն մեկ ամիս ժամկետով պահպանելով հետնյալ բովանդակությամբ տեքստը. «ՀՖՖ պաշտոնապես հերքում է, որ Օլեքսիի Ալեքսանդրի Բոնդարեեկոն (17.12.1992) երբնէ կատարել է Կարգապահական ն էթիկայի կոմիտեի 2020 թվականի հուլիսի 2-ի նիստի արձանագրության (22-23-րդ հոդվածներում) մեջ տեղ գտած օրենքով ն ՀՖՖ կանոնադրությամբ արգելված որնէ գործողություն» տեղադրված հերքման տեքստն ակտիվ հղման հետ միասին ուղարկելով Հայցվորի նախկին գործատու «Մասիս» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի ոզտւտիՇԹոճաս պաշտոնական էլեկտրոնային հասցեին: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ' որպես զրպարտությամբ հայցվորի պատիվը ն արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վեասի փոխհատուցում: Մնացած մասով հայցը մերժել»:

Վճռաբեկ դատարանը, գնահատելով վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող 8-րդ փաստը, գտնում է, որ հայցի փաստական հիմքում դրված վերը նշված փաստերից ակնհայտ է, որ հայցվորն իր պատիվը ն արժանապատվությունը համարում է արատավորված բացառապես Որոշման հիմքում դրված փաստերով' հայցադիմումում ուղղակի հղում կատարելով այդ Որոշմանն ու այնտեղ նշված փաստական տեղեկություններին, որոնք, ըստ հայցվորի, չեն համապատասխանում իրականությանը ն արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը: Որնէ այլ հիմք, որը կտարբերվեր Որոշման մեջ նշված փաստերից, հայցադիմումում նշված չէ: Հետնաբար սույն գործով ներկայացված՝ պատվին Ա արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին հայցադիմումի իրավական հիմքի հիմնավորվածությունը կախվածության մեջ է գտնվում Որոշման իրավաչափությունից, որպիսի հարցը պարզելու դեպքում միայն հնարավոր կլինի եզրահանգում կատարել դրանում պարունակվող տեղեկությունների՝ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Որոշման մեջ նշված տեղեկությունների (փաստացի տվյալների)՝ իրականությանը համապատասխանելը ն (կամ) չհամապասխանելը, ի սկզբանե հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ

14

գործարար համբավն արատավորելու նպատակ ունենալը կարող է հաստատվել կամ հերքվել Որոշման 48-րդ կետի իրավաչափության հարցը քննարկելու դեպքում: Միայն օրենքով սահմանված կարգով Որոշման վիճարկման արդյունքում հարուցված գործի քննության արդյունքներով կարող են հաստատվել Որոշման հիմքում դրված փաստերը՝ կախված Որոշման օրինականության ստուգման արդյունքներից:

Մինչդեռ, վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 1-ին ն 10-րդ փաստերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է Կազմակերպության կարգապահական ն էթիկայի կոմիտեի Որոշում, որի իրավազորությունն ու հետնանքներն աշխատանքային պայմանագրով անվերապահորեն ընդունվել են հայցվորի կողմից: Հետնաբար, քանի դեռ հայցվորն օրենքով սահմանված կարգով Որոշումը չի վիճարկել ն հարուցված վիճարկման վարույթում չի հասել Որոշման անվավերության (վերացման), այդ Որոշման հիմքում դրված բոլոր փաստերը պետք է ընդունվեն որպես հիմք: Միայն այս ճանապարհով հայցվորը կարող է հասնել թե' Որոշման, թե՛ Որոշման հիմքում դրված ն սույն գործով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին հայցի փաստական հիմքում դրված հանգամանքների ու փաստերի հերքմանը կամ ժխտմանը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քանի դեռ Որոշումը՝ որպես հայցվորի վրա ուղղակիորեն տարածվող ու իրավազոր իրավական ակտ, ուժի մեջ է, հայցվորի համար առաջացնում է իրավական հետնանքներ, պետք է ելնել այն կանխավարկածից, որ այդ Որոշման հիմքում դրված փաստերը համապատասխանում են իրականությանը ն դրանք այլ կարգով, քան Որոշման վերացման կամ անվավերության արդյունքներով հերքվել կամ ժխտվել չեն կարող: Որոշման հիմքում դրված փաստերը չեն կարող նան հերքվել սուն հայցի քննության արդյունքներով: Ավելին, Վերաքննիչ դատարանի 15.12.2022 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը՝ Որոշման՝ Օլեքսիի Բոնդարենկոյին վերաբերվող 48-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է, ու դատական ակտի վերոնշյալ մասը հայցվորի կողմից չի բողոքարկվել:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը հերքվում է վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետնաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/22735/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել