ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 223 — Հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների ծառայության պետը պարտավոր է` - գիտենալ գնդի օբյեկտների հրդեհային անվտանգության վիճակի առանձնահատկությունները, մասնակցել հակահ
Ամփոփում
Հոդված 223. Հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների ծառայության պետը պարտավոր է` - գիտենալ գնդի օբյեկտների հրդեհային անվտանգության վիճակի առանձնահատկությունները, մասնակցել հակահրդեհային պաշտպանության պլանի և հրդեհային անվտանգության պահանջների մշակմանը. - գնդի ստորաբաժանումների սպաների, ենթասպաների և ավագների հետ անձամբ պարապմունքներ անցկացնել հակահրդեհային պատրաստության, հրդեհամարիչ միջոցների շահագործման վերաբերյալ, անձնակազմի շրջա
Ամբողջ Տեքստ
Հոդված 223. Հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների ծառայության պետը պարտավոր է` - գիտենալ գնդի օբյեկտների հրդեհային անվտանգության վիճակի առանձնահատկությունները, մասնակցել հակահրդեհային պաշտպանության պլանի և հրդեհային անվտանգության պահանջների մշակմանը. - գնդի ստորաբաժանումների սպաների, ենթասպաների և ավագների հետ անձամբ պարապմունքներ անցկացնել հակահրդեհային պատրաստության, հրդեհամարիչ միջոցների շահագործման վերաբերյալ, անձնակազմի շրջանում բացատրական աշխատանք տանել հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ, ինչպես նաև անցկացնել հրշեջ խմբի հատուկ պատրաստություն և հրահանգավորել հրշեջ վերակարգը. - անցկացնել բոլոր օբյեկտների հակահրդեհային վիճակի ստուգում և իրականացնել անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության սահմանված պահանջների կատարման ու հրշեջ վերակարգի ամենօրյա վերահսկողություն. - հետևել հրդեհամարիչ բոլոր միջոցների, հրդեհային ազդանշանների, հրշեջ ջրամատակարարման աղբյուրների սարքինությանն ու ճիշտ շահագործմանը և միջոցներ ձեռնարկել դրանք մշտական պատրաստության վիճակում պահելու համար. - կատարել կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառում. - արգելել ջեռուցման, լուսավորության և այլ անսարք ու հրդեհավտանգ սարքավորումներից և սարքերից օգտվելը. - գնդի հրամանատարին ժամանակին զեկուցել օբյեկտների հակահրդեհային վիճակի թերությունների մասին, իսկ բռնկումների, հրդեհների բոլոր դեպքերի և ձեռնարկված միջոցների մասին զեկուցել անհապաղ. - ղեկավարել հրդեհի մարումը: Շ ՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
