Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 100 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 100. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ 1. Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքները դադարում են` 1) հողամասից կամովին հրաժարվելու դեպքում. 2) հողամասն օտարելիս. 3) սեփականատիրոջ մահվան դեպքում, եթե չկան ժառանգներ. 4) հողամասը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարելիս. 5) հողամասի ռեկվիզիցիայի կամ բռնագրավման դեպքում. 6) օրենսդրության խախ

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 100. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ 1. Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքները դադարում են` 1) հողամասից կամովին հրաժարվելու դեպքում. 2) հողամասն օտարելիս. 3) սեփականատիրոջ մահվան դեպքում, եթե չկան ժառանգներ. 4) հողամասը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարելիս. 5) հողամասի ռեկվիզիցիայի կամ բռնագրավման դեպքում. 6) օրենսդրության խախտմամբ օգտագործվող հողամասը հարկադիր վերցնելու դեպքում. 7) իրավաբանական անձի լուծարման (վերակազմակերպման) դեպքում. 8) հողամասի վրա դրա սեփականատիրոջ պարտավորություններով բռնագանձում տարածելիս. 9) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Հողամասի վարձակալության կամ օգտագործման իրավունքը դադարում է օրենքով, ինչպես նաև վարձակալության կամ օգտագործման պայմանագրով սահմանված հիմքերով:

3. Հողամասի նկատմամբ սերվիտուտը կարող է դադարել այն սահմանելու հիմքերի վերացման արդյունքում կամ այն դեպքում, երբ սերվիտուտով ծանրաբեռնված հողամասը չի կարող օգտագործվել իր նպատակային նշանակությամբ: (100-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-186-Ն, փոփ.

24.10.18 ՀՕ-409-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել