ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1-ին հոդվածում՝ 1) երկրորդ պարբերության «Հայտարարագիրը» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերություններով. «Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է նախազգուշացում: Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ)՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով. 4) սույն պարբերության 1-3-րդ կետերում չնշված ֆիզիկական անձանց համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով: Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձը սույն հոդվածի չորրորդ պարբերության մեկից ավելի կետերում ներառված լինելու դեպքում այդ անձի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2023 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) չներկայացնելու դեպքերի մասով: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-594-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-594-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2023 Հիմնական ակտ 23.12.2022, ՀՕ-594-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-594-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
