ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 279 — Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկայ
Ամփոփում
Հոդված 279. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը 1. Օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման կամ դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործման հետևանքով հայտնի դարձած կամ վստահված առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 279. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը 1. Օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման կամ դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործման հետևանքով հայտնի դարձած կամ վստահված առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է շահադիտական դրդումներով կամ 2) խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
