Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-3021 հոկտեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հոկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 30 | ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

21 հոկտեմբերի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ֆ.Թոխյանի

Ա. Թունյանի

Ուսումնասիրելով Արամ Շահբազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Արամ Շահբազյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի հոկտեմբերի 3-ին)` խնդրելով. «Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով ամրագրված դրույթների`ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61 (1)-րդ, 63 (1)-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

Ըստ դիմողի` վիճարկվող իրավակարգավորումներից, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունից բխում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը դատարանի կողմից վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները պահպանված չլինելու հիմքով և վերաքննիչ բողոք բերած անձը որոշել է իրացնել «բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իր իրավունքը, ապա վերջինս ինքնաբերաբար զրկվում է իր բողոքը չբավարարվելու դեպքում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունից:

Դիմողը գտնում է, որ բողոքն անհիմն վերադարձվելու դեպքում անձը զրկվում է այդ որոշման դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի հնարավորությունից: Քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է`

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Քննության առարկա անհատական դիմումով ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Արամ Շահբազյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

3. Բավարարել Արամ Շահբազյանի անհատական դիմումով ներկայացված` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Նախագահող

Անդամներ

21 հոկտեմբերի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/ 1-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հոկտեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել