Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 425 — Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 425AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 425 — Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 425. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը 1. Գործին մասնակցող անձը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու կամ այն հանձնելու դատարան և գործին մասնակցող այլ անձանց: 2. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 369-րդ կամ 398-րդ հոդվածներով սահմանվա

Ամբողջ Տեքստ

Հոդված 425. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը 1. Գործին մասնակցող անձը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու կամ այն հանձնելու դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 369-րդ կամ 398-րդ հոդվածներով սահմանված պահանջները:

3. Պատասխանը ներկայացնող անձը կարող է դատական ակտի վերանայման բողոքի պատասխանին կցել ապացույցներ:

4. Ներկայացված պատասխանին կցվում է պատասխանը, իսկ ապացույցներ ներկայացվելու դեպքում` նաև այդ ապացույցների պատճենները գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու ապացույցները:

5. Պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել