Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 39 — Հայրության (մայրության) վիճարկումը 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 39AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 39 — Հայրության (մայրության) վիճարկումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 39. Հայրության (մայրության) վիճարկումը 1. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին համապատասխան՝ ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը կարող է վիճարկվել դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրառված անձի կամ, փաստորեն, երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի, դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ծնողի հոգաբարձուի, ինչպես նաև

Ամբողջ Տեքստ

Հոդված 39. Հայրության (մայրության) վիճարկումը 1. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին համապատասխան՝ ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը կարող է վիճարկվել դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրառված անձի կամ, փաստորեն, երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի, դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ծնողի հոգաբարձուի, ինչպես նաև չափահաս դարձած անձի պահանջով։

2. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը վերացնելու դեպքում կատարված ծախսերը, որոնք նախքան հայրության ճանաչման վերացումը կատարվել են երեխայի նկատմամբ հայրություն ճանաչած անձի կողմից, հատուցման և վերադարձման ենթակա չեն, եթե ապացուցվի, որ որպես երեխայի հայր գրառվելու պահին այդ անձին հայտնի է եղել, որ ինքը չի համարվում երեխայի կենսաբանական հայրը:

3. Ամուսինը, որն օրենքով սահմանված կարգով գրավոր համաձայնություն է տվել կիրառելու արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդները, երեխայի ծնունդը գրանցելուց հետո իրավունք չունի վիճարկելու այդ ճանապարհով ծնված երեխայի հայրությունը: 3.1. Այն անձը, որը համաձայնություն է տվել կատարելու սաղմի պատվաստում և պտղի հասունացում այլ կնոջ միջոցով, երեխայի ծնունդը գրանցելուց հետո իրավունք չունի վիճարկելու այդ ճանապարհով ծնված երեխայի՝ իրենից սերված լինելու փաստը: (39-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-46-Ն, փոփ., խմբ.

22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել