ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 30 — Հանցանքն անզգուշությամբ կատարելը 1. Անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսեւորվել ինքնավստահությամբ կամ
Ամփոփում
Հոդված 30.Հանցանքն անզգուշությամբ կատարելը 1. Անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսեւորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ: 2. Հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն: 3. Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 30.Հանցանքն անզգուշությամբ կատարելը
1. Անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսեւորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ:
2. Հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:
3. Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, թեեւ տվյալ իրադրությունում պարտավոր էր եւ կարող էր նախատեսել դրանք:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
