ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմնին» բառերը փոխարինել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին» բառերով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը «մարմնի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի» բառերով: Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «մարմին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհուրդ» բառերով: Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը «մարմնում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում» բառերով: Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 7-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 7-րդ և 12-րդ մասերը, 20-րդ հոդվածի 4-րդ և 12-րդ մասերը, 21-րդ հոդվածի 5-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 32-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ մասերը «համապատասխան մարմնի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերով: Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունները, 13-րդ և 14-րդ մասերը, 16-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 20-րդ հոդվածի 16-րդ մասը, 21-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 31-րդ հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 40-րդ հոդվածի 2-րդ մասը «համապատասխան մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով: Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը «համապատասխան մարմնի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին» բառերով: Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 6-րդ կետը «ծառայություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերով.
2) 7-րդ կետը «հիմքերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերով: Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում` 1) 7-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառ (մասնագիտական հարցեր):».
2) 11-րդ մասի առաջին պարբերության «երկրորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «երկրորդ և երրորդ պարբերություններով» բառերով, իսկ «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով.
3) 11-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է տվյալ պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր:»: Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով: Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «վարչապետի» բառից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերով: Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածը «համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ» բառերից հետո լրացնել «, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերով: Հոդված 13 . Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ. «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»: Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են երկարաձգել մեկ անգամ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:»: Հոդված 15. Եզրափակիչ և անցումային դրույթներ 1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
2. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները մինչև համապատասխան մարմնի աշխատակազմի ձևավորումը իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
4. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի քաղաքացիական հատուկ ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հաստատած ծրագրերին համապատասխան` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնմեկերորդ ամսվա 1-ից, իսկ առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասներեքերորդ ամսվա 1-ից:
5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-62-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-62-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.06.2008-01.01.2019) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.06.10/35(625) Հոդ.551 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.05.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.06.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.06.2008 Ուժը կորցրել է 01.01.2019 Հիմնական ակտ 26.05.2008, ՀՕ-62-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.11.2007, ՀՕ-286-Ն 28.11.2007, ՀՕ-286-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-62-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
