Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 73 — Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 73AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 73 — Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 73. Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: 2. Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունվելուց ոչ ուշ, քան 21 օր հետո: 3. Սույն հոդվածում նշված գործերո

Ամբողջ Տեքստ

Հոդված 73. Ազգային ժողովի ընդունած օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունվելուց ոչ ուշ, քան 21 օր հետո:

3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) Ազգային ժողովի ընդունած օրենքը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

5. Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից:

6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կանոնները:

7. Սույն հոդվածով սահմանված ընթացակարգով ընդունված օրենքը հետագայում սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վերանայելու համար գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել