Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-827 հունվարի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունվարի 2010թ. ՍԴԱՈ - 8 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ

ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ

17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի «ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 18 և 19-րդ մասերը ելնելով սահմանադրական դատարանի կողմից 2010թ. փետրվարին նախապես քննությունը նշանակված գործերով սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունից, գործի դատաքննությունն սկսել 2010թ. մարտի 5-ին, ժամը 11.00-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի գործով զեկուցողներ նշանակել սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանին և Հ. Դանիելյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել ընտրությունների արդյունքների ամփոփման հիման վրա որոշում ընդունած պետական մարմնին ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։

6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի նշված գործը քննելիս որպես հարակից պատասխանող ներգրավել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 հունվարի 2010 թվականի

ՍԴԱՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունվարի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել