Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ասատրյան — ԳԴ3/0012/06/11
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ասատրյան — ԳԴ3/0012/06/11

Վճռաբեկ դատարանԳԴ3/0012/06/1116 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀԸ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում 2011 թվականի դեկտեմբերի 18-ին հարուցվել է թիվ 31108311 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի դեկտեմբերի 2Լի որոշմամբ Լեռնիկ Վարդանի Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 2. Գեղարքո

Ամբողջ Տեքստ

ԳԴՅ/0012/06/11

քր ԱՅՏՆ ՆԵՆ լ»

Է ե Տ բ Կ)

կ ԽՀՀ 13

ԱՈ 22

ՏՈՅ ՀԵ՛՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԺՅԱՆ

16 հունիսի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 24ի որոշման դեմ Լեռնիկ Վարդանի Ասատրյանի պաշտպան Ս.Ջաղինյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀԸ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում 2011 թվականի դեկտեմբերի 18-ին հարուցվել է թիվ 31108311 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի դեկտեմբերի 2Լի որոշմամբ Լեռնիկ Վարդանի Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2011 թվականի դեկտեմբերի 21Լի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդություն, ն մեղադրյալ Լ.Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

2. Պաշտպան Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունվարի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 21Լի որոշումը:

2.2 Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

3. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ, մեղադրյալ Լ.Ասատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

3.1 Պաշտպան Ս.ԶՋաղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 13-ի որոշումը:

3

4. 2012 թվականի ապրիլի 2-ից թիվ 31109311 քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

4.1 Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի ապրիլի 13ի որոշմամբ, մեղադրյալ Լ.Ասատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է նս 2 (երկու) ամիս ժամկետով:

42 Պաշտպան Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի ապրիլի 13-ի որոշումը:

43 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ս.Ջաղինյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 22-ի որոշմամբ վերադարձվել է:

5. Թիվ 31100831 քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ 2012 թվականի հունիսի 1-ի ցուցումով մեղադրյալ Լ.Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվլ է նե որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

6. 2012 թվականի օգոստոսի 24-ին Լ.Ասատրյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան):

7. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի սեպտեմբերի 20ի դատավճռով Լեռնիկ Վարդանի Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1Լին կետով ն դատապարտվել տուգանքի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Լեռնիկ Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վերոնշյալ դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք չի ներկայացվել ն այն մտել է օրինական ուժի մեջ':

ՂՏես Սաոմթւռո տեղեկատվական համակարգ:

4

8. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն Ց այլ գանգատների գործով ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունը, 2020 թվականի սեպտեմբերի 3ին որոշում է Նկայացրել Լ.Ասատրյանի գանգատն իր կողմից քննվող գործերի ցանկից հանելու մասին»:

9. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Լեռեիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն Ց այլ գանգատների գործով Լ.Ասատրյանին վերաբերող մասով Եվրոպական դատարանի որոշումը՝ Լ.Ասատրյանի պաշտպան Ս.Ջաղինյանը 2021 թվականի մարտի 10-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

10. 2021 թվական հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 24-ի որոշման՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու ն պաշտպանի ներկայացրած բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին: Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Պաշտպան Մ.Ջաղինյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասավփրյանն ընդդեմ Հայաարանի ն 8 այլ գանգատների գործով Լ.Ասատրյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել վերանայման վարույթ, վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 24-ի որոշումը, բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 21Լի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի հունվարի 13-ի որոշումները՝ մերժելով մեղադրյալ Լ.Ասատրյանի նկատմամբ կալանավորումը որպես

3Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայատրանի ն 8 այլ գանգատների» գործով Էդ.Դավթյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, զանգատ թիվ 56724/12:

՛ Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

5

խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

12. ` Մարդու իրավունքներ` եվրոպական Օ-դատարանում Հայաստանի Շանրապետության ներկայացուցչի` 2020 թվականի փետրվարի 2Լի միակողմանի հայտարարության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սույն գործի առնչությամբ ընդունել են, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավունքների խախտում ն առաջարել են պարոն Լեռնիկ Ասատրյանին վճարել 1000 (մեկ հազար) եվրո՝ իր կրած ցանկացած ն ամբողջ վնասի դիմաց":

3. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Լ.Ասատրյանին ն մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր ն բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման մասին ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունները, Լեռնիկ Ասատրյանն րնդդեմ Հայաարանիի ն Ց այ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է.

«(..) Կառավարությունն րնդունել է, որ խախտվել են դիմումատուների՝ Կոնվենցիայի 5»րդ հոդվածի 3րդ կեվտվ երաշխավորված իրավունքները: Այն առաջարկել է դիմումատուներին վճարել (..) ներկայացված գումարները ն Դատարանին առաջարկել է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Էին կետի «զ» ենթակետին համապատասխան:

(-:)

Դատարանը նշում է, որ 37րդ հոդվածի Էին կերի «գ» ենթակերը հնարավորությու, է տալիս գործը քննվող գործերի ցուցակից հանելու, եթն՝

Տեն գործի նյութեր, թերթեր 16-20:

6

«Դատարանի կողմից հիմք ընդուսված որեւ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»:

Այսպիսով, Դատարանը կարող է 3-րդ հոդվածի Լին կերի «գ» ենթակետի համաձայն գանգատները հանել գործերի ցուցակից՝ պատասխանող

Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուները ցանկություն են հայտնում, որ գործի քննությունը շարունակվի (տե՛ս, Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի

(սախնական առարկություննկն)Ս ՄՊ) 1ոտտ Ճա . աօ) (քշնունաոո) օե)6ԸԼօոՏ) (ՇՇ)) վճիոր, թիվ 26307/95, 58 75-77, ՄԻԵԴ 2003-11):

Դատարանը սահմանել է հարակ ն ծավալուն նախադեպային իրավունք այն բողոքների առնչությամի, որոնք վերաբերում են ներպետական դատարանների կողմից կալանքի համար համապատասխան նեն բավարար պատճառներ չներկայացնելուն (տես, օրինակ, Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 629/11, Տ8 46 ն այլն, 2016 թվականի հոկտեմբերի 20):

Հաշվի առնելով Կառավարության հայտարարությունների մեջ բերված փաստարկների րնասյթի, ինչպես նան առաջարկվող փոխհատուցման գումարը, որը համապափասխանում է համանման գործերտվ շնորհված գումարներին՝ Դատարանը համարում է, որ գանգատների քննությունը շարունակելն այլես արդարացված չէ (37-րդ հոդվածի Էին կերի «գ» ենթակետ):

Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները Դատարանը բավարարված է համարում այն պայման, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով ն դրան կից արձանագրություններով, չի պահանջում շարունակել գանգատների քննությունը (37-րդ հոդվածի Լին կար):

Ի վերջո, Դատարանն ընդգծում է, որ եթե Կառավարությունը չկատարի իր միակողմանի հայտարարությունների պայմանները, գանգատները կարող են վերարին ընդգրկվել քննվող գործերի ցուցակում` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2րդ կետին համապատասխան (տես, Յոսիպովիչն ընդդեմ Սերիայի (ոլւշում) 1/051թ0516 5. Տ6րնԼճ (666.)), թիվ 18369/07, 2008 թվաւկանի մարտի 2):

7

Հաշվի առնելով վելտնշյալը՝ նպատակահարմար է գործերը հանել քննվող գործերի ցուցակից կապված կալանքի համար համապատասխան ն բավարար պատճառների բացակայության վերարելյալ Կոնվենցիայի 5-րդ հողվածի 3րդ կետի համաձայն ներկայացված բողոքների հեվ՛ (...)»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՛ք Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն 8 այլ գանգատների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 24-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար:

15. Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատր հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թն՝

ա. դիմողը մրադիր չէ հեվամում լինել իր գանգատին,

ի. վեճն արդեն կարգավորվել է,

գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որնէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:

Այդուհանդերձ, Դատաւրանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում: սույն Կոնվենցիայով ն նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:

2. Դավարանը կարող է որոշել գանգատը վերատին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա»:

5.. Եվրոպական դատարանի կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 62Ա' կանոնի համաճայն՝ «4. (Ա) Եթն գանգատաբերը մերժում է Դատարանի կանոնակարգի 62րդ կանոնով սահմանված բարեկամական կարգավորման պայմանները, Բարձր պայմանավորվող կողմի կարող է Դատարան ուղարկել խնդրանք՝ քննության ենթակա,

՝ 5Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայատրանի ն 8 այլ գանգատների» գործով Էդ.Դավթյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, գանգատ թիվ 56724/12:

8

գործերի ցուցակից գանգատը հանելու վերաբերյալ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Էին կետի:

(Բ) Նման խնդրանքն ուղեկցվում է հայտարարությամբ, որով պատասխանող պետությունը հարակ հասկանալի կերպով պետք է ընդունի, որ գանգատարբեր անձի գործով տեղի Լ ունեցել Կոնվենցիայի խախտում միաժամանակ իր վրա վերցնելով պարտականություն հատուցելու գանգատարբեր աւնձին պատմճաոռվաւծ վնասները, ն, եթե անհրաժեշտ է, նան ձեռնարկելու միջոցներ խախտման հետնանքները վերացնելու համար (...)»:

15.2. Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեն հետնյալ հանգամանքները՝

- գանգատի բնույթը,

- նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռների կատարման համատեքստում Կառավարության կողմից ձեռնարկված միջոցների բնույթը, շրջանակը ն դրանց ազդեցությունը խնդրո առարկա գործի վրա,

-` միակողմանի հայտարարությամբ զիջումների բնույթը, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի խախտման ճանաչումը ն նման խախտման համար համապատասխան փոխհատուցման վճարումը,

- խնդրի առնչությամբ համապատասխան կամ «հստակ ն ծավալուն» նախադեպային իրավունքի առկայությունը, այլ կերպ՝ արդյոք բարձրացված հարցերը նույնական են Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռներով որոշված հարցերի հետ,

- այն եղանակը, որով Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել դիմումատուին, ն արդյոք դա հնարավոր է դարձնում վերացնել ենթադրյալ խախտման հետնանքները::

6 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7ոջիւ /46ոՒ . 7աղէօչ գործով 2003 թվականի մայիսի 6-ի վճիռը, զանգատ թիվ 26307/95, կետեր 75-77:

9

1.3. Վերջին հանգամանքի առնչությամբ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ վճռով Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրելու դեպքում, պետությանը խախտումը վերացնելուն ն մինչեւ խախտումը եղած վիճակը վերականգնելուն պարտավորեցնելու սկզբունքը կիրառելի է նան միակողմանի հայտարարության դեպքում": Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ գործի վերաբացումը որոշակի հանգամանքներում մինչն խախտումը եղած վիճակը՝ 7շ5Ռնւնօ ն. 1ջատ, վերականգնելու առավել արդյունավետ, եթե ոչ միակ միջոցն էծ: Այսինքն՝ Եվրոպական դատարանը կարնոր է համարում, որ գործի վերաբացման առումով ներպետական օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունները Կառավարության միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին որոշման դեպքում համարժեք լինե վճռի կայացման ՉՕդեպքում նախատեսված հնարավորություններին:»:

15.4. Եվրոպական դատարանը որոշ դեպքերում չի ընդունե 5ապետության միակողմանի հայտարարությունն Ձայն պատճառով, որ ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ ներպետական մակարդակով գործի վերաբացման հնարավորություն: Այսպես, օրինակ, Ռուսաստանի Դաշնության դեմ գործերից մեկով կայացված վճռով Եվրոպական դատարանը չի հաստատել Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը իրավունքի խախտման փաստն ընդունելու ն արդարացի փոխհատուցում տրամադրելու մասին՝ նշելով, որ Կառավարությունը չի պարտավորվել վերաբացել գործի քննությունը ներպետական մակարդակում կամ երաշխավորել նոր դատավարություն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ապահովմամբ: Միննույն ժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործով վկայակոչվող իրավունքի խախտման բնույթն այնպիսին է, որ դիմող արդար դատաքննութան իրավունքի խախտման 7 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Օշոշռմ» 1107 Տ.ռ. Ճոզ ԹօՏոն ս. 810100սռ գործով 2017 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատներ թիվ 24042/09 ն 3159/10, կետ 28: ճՏես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ճանյմըս ». Քաջտռ գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, կետ 27, Դ/ոԼունւոչ .. Էնփառուռ գործով 2008 թվականի հուլիսի Լի վճիռը, գանգատ թիվ 10071/04, կետ 43, Քօքօ» յ. Թաջջո գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանզատ թիվ 26853/04, կետ 263:

5 Տե՛ս, ոաոնՏ ուսլոոմչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 19ռոօթ ճում 01իժոչ . Թատճվո զործով 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 42399/13 ն այլ, 26-րդ կետ:

10

հետնանքները չեն կարող վերացվել առանց գործի վերաբացման, իսկ ներպետական օրենքը հնարավորություն է տալիս գործի վերաբացում միայն դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում գտնելու դեպքում: Արդյունքում, Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը չի ընդունվել, քանի որ գանգատը քննման ենթակա գործերի ցանկից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշման հիմքով գործի վերաբացման վերաբերյալ կարգավորում ներպետական օրենքը չի նախատեսել":

5.5. Համանման կերպով, մի շարք գործերով Եվրոպական դատարանը չի հաստատել|Սր 3քԿառավարության միակողմանի հայտարարությունը նշելով որ ներպետական օրենսդրութամբ նախատեսած չէ գործի վերաբացման

հնարավորություն":

15.6. Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդունելի է համարում ոչ միայն ներպետական օրենքում բարեկամական կարգավորումը կամ միակողմանի հայտարարություն, Օ։Օ`հաստատելու մասին դատարանի որոշումը որպես գործի վերաբացման հիմք ուղղակի նախատեսելը շ, այ ճնավորված իրավակիրառ պրակտիկայում ներպետական օրենքի մեկնաբանությունը՝ այն հաշվով, որ հնարավոր լինի գործի վերաբացումը միակողմանի հայտարարության հիմքով:

5.7. Այսպես, օրինակ, Վրաստանի դեմ գործերից մեկով, Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի այն առարկությանը, որ Կառավարության միակողմանի հայտարարության դեպքում չի կարողանա պահանջել կրկնակի քննություն ն այդպիսով ամբողջական վերականգնել իր հեղինակությունը, նախ փաստել է, որ քրեական Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ԽԹօշռւղ ». Թաջտտռ գործով 2011 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 50098/07, կետ 23:

ոՏես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 70160054 5. Տ105ոռ գործով 2012 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 59102/08, 26-28-րդ կետեր, Սամոս չ. 86լջատ. գործով 2010 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 665/08, 29-րդ կետ, 0ճշ)05 5. Ջատտնն գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, 31-32-րդ կետեր:

ռ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 17091ա ճոմ Ամշու՛ ւ. 1նուօ գործով 2019 թվականի ապրիլի 2-ի որոշումը, գանգատ թիվ 6337/10:

5Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7ոծաջ4Ղ չ. Օօօոո գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատներ թիվ 70820/10 ն 60870/1, Պ1ոշառոտիտմմ յ. Օ60-ջո գործով 2014 թվականի հունվարի 24-ի որոշումը, գանգատ թիվ 19882/07, Մատա 1026 7. Օ6091ճ գործով 2014 թվականի հունվարի 28-ի որոշումը, գանգատ թիվ 41359/08, Դ/ուանճո ս. Օ60Ւ91ճ գործով 2016 թվականի մայիսի 3-ի որոշումը, գանգատ թիվ 49448/08:

11

վարույթի վերաբացման համատեքստում ներպետական օրենքի համապատասխան դրույթը հստակ նախատեսում է, որ ոչ միայն դատարանի վճիռը, այլն Եվրոպական կոնվենցիայի դրույթի խախտման մասին եզրակացություն պարունակող որոշումը կարող է գործի վերաբացման հիմք լինել: Հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայով, ինչպես նան Եվրոպական դատարանի կանոնակարգով սահմանված ընթացակարգերը՝ Եվրոպական դատարանն արդյունքում եզրահանգել է, որ միակ հնարավոր որոշումը, որը կարող է հղում պարունակել Եվրոպական կոնվենցիայի որնէ դրույթի խախտման՝ Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա գործը ցուցակից հանելու որոշումն է:

16. Վերոնշյալ կոնվենցիոնալ նորմի, Եվրոպական դատարանի կանոնակարգի 62Ա' կանոնի, ինչպես նան Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից բխում է, որ միակողմանի հայտարարությունը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ պետությունը հստակ ճանաչում է Եվրոպական կոնվենցիայի կոնկրետ դրույթի կամ դրույթների խախտումը ն պարտականություն է ստանձնում միջոցներ ձեռնարկել խախտման հետնանքները վերացնելու ն (կամ) մինչն խախտումը եղած վիճակը վերականգնելու համար: Ինչպես բխում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելու հիմքը, ի թիվս այլնի, պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման փաստի ճանաչումն է, ն այդ խախտման հետնանքները վերացնելու հանձնառություն ստանձնելը: Հետնաբար, Եվրոպական կոնվենցիայի որնէ դրույթի խախտման մասին հղում պարունակող, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվորպական դատարանի որոշումը, ինչպե ն վճռի պարագայում, հավասարապես պարտավորեցնում է պետությանը միջոցներ ձեռնարկել խախտման հետնանքները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ գործը վերաբացելու եղանակով, ուստի այդ որոշման հիման վրա գործի վերաբացման հնարավորության բացառումն անհամատեղելի կլինի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

ճ Տես Մարդու իրավունքների եվրռպական դատարանի` 7ոհմոհիս ս. Օշօոջո գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատ թիվ 46055/06, կետ 22:

12

17. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-ին հոդվածի համաձայն՝ «1. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակփր:

2. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտր վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ ն վճռարեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքների հետնանքով դատական ակտերը վերանայվում են հետնյալ դեպքերում.

(-.)

2) Հայաարանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճոով կամ որոշմամի հիմնավորվել է անձի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրեւվունքի խախտման փապրր. (...)»:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքների հետնանքով դատական ակտերի վերանայման հիմք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով, այլ նան որոշմամբ հիմնավորված անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը: Սույն որոշման 15-16-րդ կետերում ներկայացված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը նս հիմք է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու համար:

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն 8 այլ գանգատների գործով Եվրոպական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 24-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար:

13

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն Ց այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ի ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի հունվարի 13-ի որոշումները բեկանելու համար:

21. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիոները ցանկացաւծ գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

22. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կռնվենցիայի 46-րդ հոդվածի Էին կետի իմաստով պետություններն ունեն հետեյալ պարպտավորությունները.

1 վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուվ, դիմումավզուխ ձեռնարկել անհատաւկան միջոցառումներ, այն է՝

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետնանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչն խախտումը եղած իրավիճակը (ոօ51անօ ն. Աճում), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճոխի մեջ տեղ գված եզրակացությունների հետ. համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնաւծ պարվտավորությունների կատարումը,

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ` կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»բ:

23. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված (վճիռների) հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հունվարի 19-ի թիվ Ք(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 5Տես Վճռաբեկ դատարանի` Ժիրայր Սեֆիլյանի զործով 2014 թվականի մայիսի 3-ի թիվ ՎԲ-07/3 որոշման 24-րդ կետը:

14

Լին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով 7258անօ 1. լղլօջւու հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես՝ վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Եվրոպական կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(4) տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետնանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ ն չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, ն

(ճ) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ.

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Եվրոպական կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որոնք լուրջ կասկածի տակ են դնում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

24. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն՝ կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունն հիմնարար նշանակություն:

Նշված չափանիշներից (1-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատն պատիժների ն դեռնս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Այդ չափանիշի բավարարման համար պեյք Լէ լինի ուղիղ ապապտճառահերնանքային կապ՝

15

հայփնարբերված խախտման ն փուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետնանքների միջե:

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (1) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարնոր է: Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը` այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված

հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսնորում: Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ տուժող կողմը չի ունեցել ժամանակ ն հնարավորություն՝ կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել: Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպերական վարույթի արդյունքների վերաբերյալ":

25. ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «/Նոր երնան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված) վարույթի արդյունքում կայացված դատական ակփում դատարանը կարող է չվտվտխնը վերանայված դատական ակտի եզրափակիչ մասր, միայն եթե ծանրակշիո փաստարկների մատնանշմամը հիմնավորում է, որ այն օրենսգրքի 426.3-րդ կամ 426.4 րդ հոդվածնելով նախատեսված հանգամանքներն րսվ. էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

Տես Քոքեոճթոյ ուօաօոռոծնու, Շօսոճմ օք Բառօքօ, Շօոոունէօ6 օէ Խնուտէ6ւտ, Թօոօուոծոճճեօո Ք (2000)2 օո էհօ ոօ-Շճոոճէօո օւ Էօօքօուոց օէ ԸՇՒեւմո ԸոՏ6Տ 8է մօոոօտե 16561 Թ06'ոց )սձցօտծու օք էհօ Իսոօքօձո Շօսւէ օք Էլսոճո Թ1ջի նտ:

16

25.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Հ ՍՄահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձնավորել առ այն, որ. «(...) (Ի/րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախավպեսվող լրացուցիչ պահաւնջը: Այն պետք է դիտարկել ոչ թնե իրավունք կամ առսբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադյրաւնք նման հնարավոր դեպքերում: ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումի նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ ն «ծանրակշիո փասվտարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հարակեցում, ինչն օրենսդրի ն դատաւկան համարժեք նախադեպ ատեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ նման փատրարկների րացակայության պայմաններում: վերանայված դատական ակտի եզրավաւկիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության ակզբունքին ն իրավական պետության հիմնարար արժեքներին»:

26. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նան այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումն է: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը չպետք է միանշանակ կերպով դիտարկվի որպես գործերի վերաբացման անվերապահ հիմք: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյոք գործով կայացված վերջնական դատական ակտի բեկանումը 72581անօ ն. ն՛լջոստ ապահովելու լավագույն միջոցն է:

27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

' Տես ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի մայիսի 3Լի թիվ ՍԴՌ1099 որոշման 6-րդ տը:

17

- Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի՝ 2020 թվականի փետրվարի 2-ի միակողմանի հայտարարության համաձայն, Կառավարությունն ընդունել է, որ տեղի է ունեցել դիմումատուի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավունքների խախտում ն առաջարկել են Լ.Ասատրյանին վճարել 1000 (մեկ հազար) եվրո,

- Եվրոպական դատարանը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ հիմք ընդունելով Լեռնիկ Ասատրյանին ն մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր ն բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով «Մարդու իրավուննեի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեված խախտմա`՝ մասն «ՀՀ Կառավարութան միակողմանի

հայտարարությունները, որոշել է գանգատների այս մասը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Լին կետի «գ» ենթակետին համապատասխանհանել իր գործերի ցուցակից",

-Թիվ 31108311 քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ 2012 թվականի հունիսի 1-ի ցուցումով մեղադրյալ Լ.Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է նե որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»

- Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 202 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով Լեռնիկ Վարդանի Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ն դատապարտվել է տուգանքի 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Լեռնիկ Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վերոնշյալ դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք չի ներկայացվել ն այն մտել է օրինական ուժի մեջ:

ԹՏե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

«Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

18

28. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 21Լ26-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկված որոշումները վերաբերել են Լ.Ասատրյանի շարունակական կալանքին, սակայն քրեական գործի ըստ էության քննության արդյունքում նրա վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Տվյալ պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշմամբ արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետնանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Լ.Ասատրյանի շարունակական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր ն դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:

Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Եվրոպական դատարանի՝ 1եռեիկ Ասատրյանն ընդդեմ Հայասրանի ն 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք չէ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի հունվարի 13-ի որոշումները բեկանելու համարշ:

Ելնելով վերոգրյաից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361 Էրդ, 397-րդ, 398-րդ, 415.Լրդ, 418.-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.Լրդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ ն 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

" ռ Համանման իրավիճակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտր չբեկանելու ն գործը չվերաբացելու իրավական հիմնավորման մասին տե՛ս նան Վճռաբեկ դատարանի՝ Գրիգոր Ոսկերչյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0190/06/08, Էդգար Դավթյանի գործով 2023 թվականի մայիսի 25ի թիվ ԵԱՔԴ/0209/06/16 որոշումներում ն աննչ տանոմե Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2018 թվականի հունիսի 7-ի թիվ ՇԽՄՔ65է(2018)191 բանաձնում:

19

ՈՐՈՇԵՑ

Լ. Վճռաբեկ դատարանի 2012 թվականի փետրվարի 24-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում Լեռնիկ Վարդանի Ասատրյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վճռաբեկ բողոքը մերժել հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ԳԴ3/0012/06/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել