ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 133 — Գույքի արգելադրման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 133. Գույքի արգելադրման կարգը 1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ: 2. Որոշման մեջ նշվում են արգելադրման ենթակա գույքը, դրա սեփականատերը և տիրապետողը, գույքի գտնվելու վայրը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որը բավարար է արգելադրման նպատակն ապահով
Ամբողջ Տեքստ
Հոդված 133. Գույքի արգելադրման կարգը 1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ:
2. Որոշման մեջ նշվում են արգելադրման ենթակա գույքը, դրա սեփականատերը և տիրապետողը, գույքի գտնվելու վայրը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որը բավարար է արգելադրման նպատակն ապահովելու համար:
3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ:
4. Քննիչը գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնում է գույքի արգելադրման մասին որոշումը և պահանջում հանձնել արգելադրման ենթակա գույքը:
5. Դատարանի որոշման հիման վրա գույքի արգելադրումն իրականացվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Եթե գույքի արգելադրման համար անհրաժեշտ է որևէ պետական մարմնի կամ իրավաբանական անձի համապատասխան ակտի կայացում, ապա գույքի արգելադրումն իրականացվում է համապատասխան իրավասու մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով:
7. Արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշվում է շուկայական գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից:
8. Եթե որոշման մեջ արգելադրման ենթակա գույքը որոշակիացված չէ, ապա արգելադրմանը ներկա գտնվող սեփականատերը կամ գույքի տիրապետողն իրավունք ունի ընտրելու այն գույքը, որը բավարար է որոշման պահանջները կատարելու համար:
9. Գույքի արգելադրման փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արգելադրված, այդ թվում՝ վերցված կամ պահպանության թողնված ամբողջ գույքի անվանումը, քանակը, քաշը, մաշվածության աստիճանը, արժեքը, այլ անհատական հատկանիշները, ինչպես նաև արգելադրմանը ներկա անձանց հայտարարությունները:
10. Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է արգելադրված գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին: Իրավաբանական անձին պատկանող կամ նրա տիրապետության ներքո գտնվող գույքն արգելադրելու դեպքում արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրա ներկայացուցչին: (133-րդ հոդվածը փոփ.
11.04.24 ՀՕ-190-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
