Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-189-Ն8 դեկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Սույն օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»: Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով` «զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ գերավճարների և գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»: Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկներ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված կազմակերպությունները` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:»: Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածում` 1) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:».

2) 3-րդ կետից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին» բառերը.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:»: Հոդված 5. Օրենքի 47.1-րդ հոդվածում` 1) 1-ին կետի «ամսվա» և «ամսական» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակի» և «եռամսյակային» բառերով.

2) 3-րդ կետի «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով: Հոդված 6. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետի «հայտարարագրի» բառը փոխարինել «տարեկան եկամուտների մասին հաշվարկի» բառերով: Հոդված 7. Օրենքի 60-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հաշվարկը 1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:

2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:»: Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 61. Ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկումը 1. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն օրենքի դրույթները և հիմնվելով 33-րդ հոդվածում նշված դրույքաչափերի վրա:

2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

3. Ոչ ռեզիդենտը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»: Հոդված 9. Օրենքի 62-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 10. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 63. Վերջնահաշվարկը Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է, կամ գերավճարը հատուցվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-189-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-189-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2011-31.12.2023) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.12.27/68(802) Հոդ.1571 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.12.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.12.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2011 Ուժը կորցրել է 31.12.2023 Հիմնական ակտ 08.12.2010, ՀՕ-189-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.09.1997, ՀՕ-155 30.09.1997, ՀՕ-155 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 դեկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՀՕ-189-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել