ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 148 — Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները (ընդ որում՝ երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը)
Ամփոփում
Հոդված 148. Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները (ընդ որում՝ երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը) որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Ծնողների ու զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամ
Ամբողջ Տեքստ
Հոդված 148. Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները (ընդ որում՝ երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը) որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Ծնողների ու զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան։ Հայցվորի պահանջով ալիմենտային պարտավորությունների և ծնողների ու զավակների միջև այլ հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել այն պետության օրենսդրությունը, որի տարածքում մշտապես ապրում է երեխան։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
