Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առաքելյան — ՎԴ/10101/05/24
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Առաքելյան — ՎԴ/10101/05/24

Վճռաբեկ դատարանՎԴ/10101/05/2416 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՝պլարեկային ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.07.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Անդրանիկ Առաքելյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` ՝Ծառայություն)՝ 27.06.2024 թվականի թիվ 8180422118 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Անդրանիկ Առաքելյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 27.06.2024 թվականի թիվ 8180422118 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Սադոյան) (այսուհետ`

Ամբողջ Տեքստ

22 ՀՏՆ Իջ

թաթի

ԱՏԵՆ

Կրե»

ՀՅ ԲՐ՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10101/05/24

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10101/05/24

Նախագահող դատավոր Ա. Հարությունյան

Դատավորներ Մ. Մելքումյան

Ռ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող լ, ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի մարտի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՝պլարեկային ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.07.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Անդրանիկ Առաքելյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` ՝Ծառայություն)՝ 27.06.2024 թվականի թիվ 8180422118 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Անդրանիկ Առաքելյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 27.06.2024 թվականի թիվ 8180422118 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Սադոյան) (այսուհետ` Դատարան) 28.02.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 28.02.2025 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Արման Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ։ դատարանը խախտել լ թ9է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը 08.07.2025 թվականի որոշմամբ հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորմամբ օրենսդիրը ոչ սթափ վիճակ է համարել նան այն վիճակը, երբ վարորդի արյան կամ արտաշնչած օդի մեջ համապատասխան չափով մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությունը հետնանք է անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործելուն ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո` մինչն նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը:

Օրենսդիրն արգելել է ալկոհոլի օգտագործումը ճանապարհատրանսպորտային պատահարից հետո՝ մինչն վարորդի սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ մինչե սթափության վիճակի զննություն անցնելուց վերջինիս ազատելը: Վերաքննիչ դատարանի կողմից նշված կարգավորումն անտեսելը հանգեցրել է արդարադատության բուն էության խաթարմանը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:

3

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Չ 16.06.2024 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ

արձանագրության համաձայն՝ Անդրանիկ Առաքելյանը ժամը 19:45-ին, ք. Վանաձոր, Մ3- ում «Մերսեդես» մակնիշի 01422063 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում (հատոր 1-ին, գ. թ. 44):

2) 16.06.2024 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ

արձանագրության «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» դաշտում առկա է նշում, այն է՝ «ես վթարից վախենալով գնացել եմ տուն 2 բաժակ կոնյակ եմ խմել որ ստրեսից դուրս գամ»: «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ն խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» դաշտում առկա է հայցվորի անուն ազգանունը ն ստորագրությունը (հատոր 1-ին, գ. թ. 44):

3) 16.06.2024 թվականի վարորդի սթափության վիճակի զննության թիվ 00978 արձանագրության համաձայն՝ ժամը 19:11-ին Անդրանիկ Առաքելյանի արտաշնչած մեկ լիտր օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը կազմում է 0,387 միլիգրամ ալկոհոլ (հատոր 1-ին, գ. թ. 44):

4) 27.06.2024 թվականին կայացվել է Վարչական իրավախախտման գործով թիվ 8180422118 որոշումը, որով Անդրանիկ Առաքելյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության. զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով (հատոր 1-ին, գ. թ. 44):

5) ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման ն չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից տրված թիվ 106544 ստուգաչափման վկայականի համաձայն՝ «յսքոծո 2/ԹՔ» տեսակի թիվ 91101037 գործարանային համարով ալկոտեստերը ստուգաչափման է ենթարկվել 10.10.2023 թվականին, որն ուժի մեջ է մինչն 04.10.2024 թվականը: Չափման տիրույթն է՝ 0.000-2.000մգ/լ:

Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին (հատոր 1-ին, գ. թ. 46):

6) Ծառայութան պետի սպարտականությունները ժամանակավոր կատարողի 08.08.2024 թվականի որոշմամբ Ծառայության Վարչական իրավախախտման գործով թիվ 8180422118 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման (հատոր 1-ին, գ. թ. 18-19):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի

4

3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված" Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասում կիրառված «ոչ սթափ վիճակում» ձնակերպման բովանդակությունը:

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նան՝ Օրենք) ամրագրում է հետնյալ խնդիրները Ճանապարհային երթնեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության ն հետնանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության ն գույքի, նրանց իրավունքների Ա օրինական շահերի, հասարակության ն պետության շահերի պահպանումը (1-ին հոդվածի 2-րդ մաս): Այս խնդիրների լուծման համատեքստում է Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետով սահմանված տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու արգելքը: Օրենքի 2-րդ հոդվածում «ոչ սթափ վիճակ» հասկացությունը բնորոշվում է որպես ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական ն (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ը» կետը վարորդին արգելում է նան ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցնե օգտագործել ց-ճՃճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչե սթափության վիճակի զննություն Օ-անցկացնելը կամ սթափության վիճակի զենություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումը:

Օրենքով սահմանված նշված արգելքները խախտելու համար վարչական պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածով: Նշված հոդվածը սահմանում է. «1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, Ա զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում՝ 5 միավոր:

1.11. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթն մարդատար- տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, ն զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ

5

մասերի հատկանիշները՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ վեց ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտրը արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զենություն անցնելուց խուսափելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

(2)

9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պլյարունակություն: Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող նան այն դեպքում, երբ նրա արյան կամ արտաշնչած օդի մեջ սույն մասում նշված չափով մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, բայց մինչն նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը այդ անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործելու հետնանք է: (..)»:

Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված զանցակազմերի օբյեկտիվ կողմը դրսնորվում է «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ն «ը» կետերի վերը նշված արգելքները խախտելու ձնով: Օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասը, նույն արգելքների խախտման դեպքում պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համատեքստում վարչական պատասխանատվություն է սահմանել նան սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար:

Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար, եթե անձը միայն ալկոհոլի

6

ազդեցության տակ է: Նույն հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է սահմանում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար, եթե այդ վիճակը պայմանավորված է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի օգտագործմամբ: Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին Ա 3-րդ մասերում կիրառված «ոչ սթափ վիճակ» հասկացության բովանդակությունը բացահայտված է նույն հոդվածի 9-րդ մասում: Վերջինիս համաձայն «ոչ սթափ վիճակը» բնորոշվում է որպես մի վիճակ, երբ.

- մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է,

- անձի արյան կամ մեզի մե. առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակություն:

Որպես «ոչ սթափ վիճակ է» բնորոշվում նան այն վիճակը, երբ արյան կամ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի նշված քանակի առկայությունը կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը արդյունք են վարորդի կողմից ալկոհոլի կամ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի օգտագործման՝ ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելու կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարի ն նրա սթափության վիճակի զննություն անցկացնելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելու միջն ընկած ժամանակահատվածում:

Օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասում «ոչ սթափ վիճակում» հասկացության բնորոշումից բխում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ը» կետի արգելքը, «ոչ սթափ վիճակում» հասկացության բովանդակությունը սահմանելիս տարբերակում չի կատարել, թե ստուգմամբ վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի, թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի տվյալ պարունակությունը արդյունք է դրանց օգտագործման` մինչ ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելը կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարը, թե՞ դրանից հետո՝ մինչն սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը:

Օրենսդիրը վտանգավորության նույն աստիճանն է հաղորդել համապատասխան քանակությամբ ալկոհոլ, թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործելուն ինչպես մինչն ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելը կամ տվյալ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարը, այնպես էլ դրանից հետո՝ մինչն վարորդի սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարորդն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված վարչական պատասխանատվության ենթակա է ոչ միայն այն դեպքում, երբ համապատասխան քանակությամբ ալկոհոլ, թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործել է մինչն տրանսպորտային միջոցը ոստիկանության ծառայողի կողմից կանգնեցնելը կամ ճանապարհատրանսպորտային պատահարը, այլ նան տրանսպորտային միջոցը կանգնեցնելու կամ ճանապարհատրանսպորտային պատահարի ն սթափության վիճակի զննություն անցկացնելու միջն ընկած ժամանակահատվածում:

7

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ոստիկանության ծառայողի պահանջով ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (...):

Օրենքի 9-րդ հոդվածի «իե.» կետի համաձայն՝ ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձները:

Օրենքի 10-րդ հոդվածի 1ին մասի «ժդ» կետի համաձայն՝ ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանությունը տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զենություն:

«Վարորդի սթափութան վիճակի «զննութան կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 19.03.2009 թվականի թիվ 277-Ն որոշմամբ (այսուհետ` (Թիվ 277-Ն որոշում) հաստատվել են բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Թիվ 1 հավելված), բուժհաստատությունների կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձնը՝ համաձայն թիվ 2 հավելվածի, ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զենություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը՝ համաձայն թիվ 4 հավելվածի (այսուհետ՝ (Թիվ 4 հավելված): Միաժամանակ, նշված որոշման 11-ին կետով սահմանվում են արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջները:

Թիվ 1 հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննություն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով (բացառությամբ քաղաքացու դիմումի հիման վրա իրականացվող զննության դեպքերի): Նույն հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ վարորդի գրավոր պահանջով ն (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի ն (կամ) արյան հետազոտության միջոցով: Նույն հավելվածի 20-րդ կետի համաձայն՝ մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նան այլ եղանակով (մեթոդով):

Թիվ 4 հավելվածի 4-րդ կետի համաձայն` եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ

8

արձանագրություն, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նան վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն՝ երկու օրինակից (...):

Թիվ 4 հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե վարորդը խուսափում է (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) նույն կարգին համապատասխան վարորդի սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա սթափության վիճակի զննությունն իրականացվում է նույն որոշմամբ նախատեսված բուժհաստատությունների կողմից՝ սույն որոշմամբ սահմանված կարգով, իսկ բուժհաստատությունում սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու (այդ թվում` հրաժարվելու միջոցով) դեպքում առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Վերոհիշյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստը հաստատող պատշաճ վերաբերելի Ա թույլատրելի ապացույց է (Թիվ 277-Ն որոշմամբ հաստատված ձնին (համաձայն թիվ 2 հավելվածի) համապատասխան կազմված՝ բուժհաստատության կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը կամ նույն որոշման 1.1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված՝ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը:

Նշված արձանագրություններն ամրագրում են վարորդի սթափության աստիճանը զննության պահի դրությամբ՝ անկախ նրանից, թե զննությամբ հայտնաբերված ալկոհոլը, թմրամիջոցը կամ հոգեմետ նյութը երբ է օգտագործվել տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ ճանապարհատրանսպորտային պատահարից առաջ, թե հետո: Օրենսդիրը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու զանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է դիտարկել վարորդի սթափության վիճակը ստուգելու պահին համապատասխան քանակությամբ ալկոհոլի, թմրամիջոցի կամ հոգեմետ դեղի պարունակությունը, որպիսի պայմաններում այլնս իրավական նշանակություն չունի ալկոհոլը, թմրամիջոցը կամ հոգեմետ նյութն օգտագործելու պահը: Այլ կերպ՝ եթե սթափության վիճակի զննությամբ հաստատվել է ոչ սթափ լինելու փաստը, ապա արդեն իսկ առկա է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու զանցակազմի պարտադիր հատկանիշը՝ ոչ սթափ վիճակում գտնվելու փաստը:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հանգամանքը, որ վարորդն ալկոհոլ, թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործել է մինչն տրանսպորտային միջոցը ոստիկանության ծառայողի կողմից կանգնեցնելը կամ ճանապարհատրանսպորտային պատահարը, թե դրանից հետո, որնէ կերպ չի կարնորվում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու դեպքի ապացուցման գործընթացում, ն այդ փաստը դուրս է ոչ սթափ վիճակում տրանսպոտրտային միջոցը վարելու համար անձին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ ապացուցման առարկայի շրջանակից:

Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար անձին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ ապացուցման առարկան ներառում է.

9

- տրանսպորտային միջոցը վարելու փաստը, ն

- Թիվ 277-Ն որոշմամբ հաստատված ձնին (համաձայն թիվ 2 հավելվածի) համապատասխան կազմված բուժհաստատության կողմից վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը կամ նույն որոշման 1.1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցով կազմված վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը, որոնք արձանագրում են զննության պահին առկա սթափության վիճակը՝ անկախ ալկոհոլը, թմրամիջոցը կամ հոգեմետ նյութն օգտագործելու պահից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքրոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Անդրանիկ Առաքելյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 27.06.2024 թվականի թիվ 8180422118 որոշումը:

Դատարանի 28.02.2025 թվականի վճռով հայցը բավարարվել լթէ այն պատճառաբանությամբ, որ. «(...) Հայցվորի կողմից մեքենան ոչ սթափ վիճակում վարելու փասրը կարող է հաստատվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարորդի սթափության վիճակի զենության վերաբերյալ արձանագրությամբ ն սույն գործի համար ապացույց հանդիսացող տեսանյութով: Ըստ այդմ, Դատարանն արձանագրում է, որ Պատասխանողի կողմից որպես Որոշման հիմք հանդիսացող ապացույց' ներկայացվել են վարչական իրավախախտման վերաբերյալ 16.06.2024 թվականի արձանագրությունը, )սք6- 7/ԹՔ թիվ 91101037 գործարանային արտադրության սարքի միջոցով կատարված Հայցվորի սթափության վիճակի զենության արձանագրությունը, որոնց ուսումեասիրության արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Հայցվորի կողմից մեքենան ոչ սթափ վիճակում վարելու փաստը չի հաստատվում: Մասնավորապես, Դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողի դիմաց առկա է Հայցվորի գրավոր նշումը" «ես վթարից վախենալով գնացել եմ տուն 2 բաժակ կոնյակ եմ խմել վոր ստրեսից դուրս գամ», ինչպես նան առկա է ստորագրություն: Այսինքե՝ արձանագրության մեջ կատարված գրառմամբ Հայցվորը փաստացի չի ընդունել այն հանգամանքը, որ ոչ սթափ վիճակում վարել է տրաեսպորտային միջոցը:

Բացի այդ, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն դեպքում Պատասխանողի կողմից չի ներկայացվեր լթ95պարեկային ծառայողի համազգեստին ամրակցված տեսախցիկով կատարված տեսաձայնագրությունը, որը նս կարող էր հիմք հանդիսանալ ենթադրյալ իրավախախտման կատարման փաստը պարզելու համար:

(:)

10

Այսպես, Դատարանը սույն գործի ապացույցների հետազոտման արդյունքում գալիս է եզրահանգման, որ դրանցով չեն հաստատվում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Հայցվորը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթամի վիճակում, քանի որ տրանսպորտային միջոցը Հայցվորի կողմից վարելու փաստը հաստատող բավարար համակցությամբ ապացույցներ գործում առկա չեն, մինչդեռ ապացույցեերի հետազոտումից հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստի չապացուցված մնալու դեպքում դրա բացասական հետնանքնեերըը ՀՀ վարչական դատավարության օրենսեսգրքի 29-րդ հոդվածի Էին մասի ուժով կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը, մասնավորապենս'՝ վիճարկման հայցով ապացուցման բեռը կրում է վարչական մարմիեը, որե ըեդունել է միջամտող վարչական ակտը' դրա համար հիմք ծառայած փաստերի մասով(լ...)»:

Վերաքննիչ դատարանի 08.07.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է ն Դատարանի 28.02.2025 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ հետնյալ պատճառաբանությամբ. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում հավաստիության կանխավարկածի սկզբունքից բխում է, որ սույն գործով Ծառայությունն էր պարտավոր ապացուցել, որ Անդրանիկ Առաքելյանը վարել է տրանսպորտային միջոցը՝ գտեվելով ոչ սթափ վիճակում, որպիսի պարտականությունը, սակայե, վերջինս չի կատարել: Մասնավորապես' թեն առկա են վարորդի սթափության վիճակի զենության վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի' Անդրանիկ Առաքելյանը գտեվել է ոչ սթափ վիճակում ն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի' Անդրանիկ Առաքելյանը տրանսպորտային միջոցը վարել է' գտնվելով ոչ սթափ վիճակում, այդուհանդերձ նշվածը բավարար չէր կարող լինել վերջինիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5րդ մասով նախատեսված իրավախախտում վերագրելու համար, քանի որ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում Անդրանիկ Առաքելյանի կողմից վարելու փաստը հաստատող բավարար համակցությամբ ապացույցներ գործում առկա չեն: Ավելին, իեչպես վերը նշվեց, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում Անդրանիկ Առաքելյանը կատարել է գրառում «ես վթարից վախենալով գնացել եմ տուն 2 բաժակ կոնյակ եմ խմել վոր ստրեսից դուրս գամ», որպիսի տեղեկությունը բոլոր դեպքերում պետք է համարվեր հավաստի, քանի դեռ վարչական մարմիեը հակառակը չի ապացուցել:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու համար պարտադիր պայման է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասով վարչական իրավախախտման օբյեկտիվ կողմի դրսնորումը, այն է' տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, մինչդեռ գործի նյութերով չի հաստատվում Անդրանիկ Առաքելյանի կողմից րրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու փաստը-լ...)»:

11

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` պարեկային ծառայող Է. Մելքոնյանը 16.06.2024 թվականին կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ Անդրանիկ Առաքելյանը ժամը 19:45-ին, ք. Վանաձոր, ՄՅ-ում «Մերսեդես» մակնիշի 014063 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում: Որպես խախտված իրավական նորմ՝ նշվել է ՃԵԱԱՄՕ-ի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը: Արձանագրության մեջ «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում առկա է հայցվորի գրառումը՝ «ես վթարից վախենալով գնացել եմ տուն 2 բաժակ կոնյակ եմ խմել որ ստրեսից դուրս գամ»,։ իսկ «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը ն խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» տողում առկա է հայցվորի ստորագրությունը ն ազգանունը:

Պարեկային ծառայող Է. Մելքոնյանի կողմից 16.06.2024 թվականին, ժամը 19:20-ին կազմվել է նան «Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին» արձանագրությունը, ըստ որի՝ վարորդներ Անդրանիկ Առաքելյանի ն Սլավա Սլոյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել 16.06.2024 թվականին ժամը 1755ին Արմավիրի մարզի Մարգարա-Վանաձր Մ3

ավտոճանապարհին:

Ծառայության 27.06.2024 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 818042218 որոշմամբ Անդրանիկ Առաքելյանը ենթարկվլ է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտման համար ն զրկվել է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից 1 տարի ժամկետով:

Վարչական վարույթի նյութերում առկա է սթափության վիճակի զննության թիվ 00978 արձանագրությունը, որի համաձայն՝ յսքոօ- 7/ՔՔ 91101037 գործարանային համարի ալկոտեստերի միջոցով կատարված զննման արդյունքում վարորդի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,387 մգ/լ: Թիվ 00978 արձանագրությունը համապատասխանում է (Թիվ 277-Ն որոշման թիվ 4 հավելվածի 4-րդ կետի պահանջներին՝ բովանդակելով տեխնիկական միջոցի համարը՝ 91101037, տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը՝ 10.10.2023 թվական, սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը՝ 16.06.2024 թվական, ժամը՝ 19:11:17, ալկոհոլի պարունակությունը՝ 0.387 մգ/լ, վարորդի անունը, ազգանունը` Անդրանիկ Առաքելյան, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը՝ 01424063, սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը՝ Մելքոնյան, կրծքանշանի համարը՝ 11781: Արձանագրությունն ստորագրված է պարեկային ծառայող Մելքոնյանի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով

12

վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստակազմի պարտադիր տարրերից մեկի առկայությունը մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող մաքուր ալկոհոլի պարունակության փաստը հաստատվում է սահմանված պահանջներին համապատասխանող՝ վարորդի սթափության վիճակի զննության տեխնիկական միջոցով կազմված՝ վարորդի սթափության վիճակի զննության թիվ 00978 արձանագրությամբ:

Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ալկոհոլի օգտագործման վերաբերյալ հայցվորի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան կարնորվում է միայն սթափության վիճակի զննման պահին հայցվորի մոտ հայտնաբերված ալկոհոլի պարունակությունը՝ անկախ նրանից, թե ալկոհոլի օգտագործումը փաստացի տեղի է ունեցել մինչն ճանապարհատրանսպորտային պատահարը, թե դրանից հետո՝ մինչն անձի սթափության վիճակի զննություն անցկացնելը: Հետնաբար, Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավախախտման դեպքի առկայության ապացուցման նպատակի համար չի կարնորվում ալկոհոլի օգտագործման պահի բացահայտումը, ուստի այդ փաստը դուրս է քննարկվող զանցակազմի օբյեկտիվ կողմի ապացուցման առարկայից:

Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցը հայցվորի կողմից վարելու փաստին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստը հայցվորի կողմից չի վիճարկվել Ա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով հանդիսանում է ապացուցման կարիք չունեցող փաստ: Չի վիճարկվում նան Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու փաստը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաստատված է համարվում Անդրանիկ Առաքելյանի կողմից Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խախտումը կատարելու փաստը, որպիսի պայմաններում վերջինս իրավաչափորեն է ենթարկվեր վարչական պատասխանատվության, ինչն անտեսվել լթէ ստորադաս դատարանների կողմից Օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի սխալ մեկնաբանության ու կիրառման արդյունքում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի :համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ

13

դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է

արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման :։պլյատճառաբանություններ, ինչպե նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական ապաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով նկատի ունենալով, որ Ծառայությունը վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար՝ 20.000 ՀՀ դրամ ն 30.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Անդրանիկ Առաքելյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.07.2025 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

2. Անդրանիկ Առաքելյանից հօգուտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարված

14

պետական տուրքի գումար, 30.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՕՕ Ռ ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/10101/05/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել