ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 943 — Ինկասո հանձնարարություն կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 943. Ինկասո հանձնարարություն կատարելը 1. Որևէ փաստաթղթի բացակայության կամ փաստաթղթերի արտաքին հատկանիշների ինկասո հանձնարարությանն անհամապատասխանության դեպքում կատարող բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն անձին, ումից ստացվել է ինկասո հանձնարարությունը: Նշված թերությունները չվերացվելու դեպքում բանկն իրավունք ունի առանց կատարելու հետ վերադարձնել փաստաթղթերը: 2. Փաստաթղթերը վճարողին ներկայացվում են այն ձևով, որով դրանք ստացվել են,
Ամբողջ Տեքստ
Հոդված 943. Ինկասո հանձնարարություն կատարելը 1. Որևէ փաստաթղթի բացակայության կամ փաստաթղթերի արտաքին հատկանիշների ինկասո հանձնարարությանն անհամապատասխանության դեպքում կատարող բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն անձին, ումից ստացվել է ինկասո հանձնարարությունը: Նշված թերությունները չվերացվելու դեպքում բանկն իրավունք ունի առանց կատարելու հետ վերադարձնել փաստաթղթերը:
2. Փաստաթղթերը վճարողին ներկայացվում են այն ձևով, որով դրանք ստացվել են, բացառությամբ ինկասո գործառնությունները ձևակերպելու համար անհրաժեշտ բանկերի նշումների և մակագրությունների:
3. Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման ըստ ներկայացման, կատարող բանկը պետք է ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո անհապաղ վճարի դրանք: Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման այլ ժամկետում, կատարող բանկն ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո փաստաթղթերն անհապաղ պետք է ներկայացնի ակցեպտի` վճարողի ակցեպտն ստանալու համար, իսկ վճարի պահանջը պետք է կատարվի ոչ ուշ, քան փաստաթղթում նշված վճարման ժամկետի վրա հասնելը:
4. Մասնակի վճարները կարող են ընդունվել բանկային կանոններով սահմանված դեպքերում կամ ինկասո հանձնարարության մեջ հատուկ թույլտվության առկայությամբ:
5. Կատարող բանկը պետք է ստացված (ինկասավորված) գումարներն անհապաղ հանձնի էմիտենտ բանկի տնօրինությանը, որը պարտավոր է այդ գումարները մուտքագրել հաճախորդի հաշվում: Կատարող բանկն իրավունք ունի իրեն հասանելիք վարձատրությունը և ծախսերի հատուցումը պահել ինկասավորված գումարներից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
