ՎԴ/0243/05/15
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՎարչարարություն և վարչական վարույթԱմփոփում
քննելով <<ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ>> ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն), <<ՕՉՈԱ>> ՍՊԸ-ի և <<Ստարտ-Մեդիա>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ Կազմակերպության, <<ՕՉՈԱ>> ՍՊԸ-ի և <<Ստարտ-Մեդիա>> ՍՊԸ-ի հայցի ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության մերժումը և գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, պահանջված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կազմակերպությո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/0243/05/15 Վարչական գործ թիվ ՎԴ /0243/05/15 2018թ. Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան Դատավորներ՝ Ա. Աբովյան Ա. Բաբայան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը ( այսուհետ` Վճռաբեկ դատարան ) հետևյալ կազմով` նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Գ. Հակոբյան Ս. Ա ՆՏՈՆՅԱՆ Վ. Ավանեսյան Ա. Բ արսեղ յան Մ. Դ րմեյան Ե. Խունդկարյան Ս. Մ իքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան 2018 թվականի նոյեմբերի 30-ին դռնբաց դատական նիստում , քննելով «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն), «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշման դեմ ` ըստ Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության մերժումը և գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, պահանջված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան ` Կազմակերպությունը , «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 24.11.2014 թվականի մերժումը , ինչպես նաև Ծառայության գործողությունները , որոնցով խոչընդոտվել են մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն և լուսաբանում կատարելը , ու Ծառայությանը պարտավորեցնել տրամադրել դիմումներով պահանջված տեղեկությունը։ ՀՀ վարչական դատարանի ( դատավոր՝ Կ . Ավետիսյան ) ( այսուհետ ` Դատարան ) 14.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ( այսուհետ ` Վերաքննիչ դատարան ) 05.04.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության , «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ- ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.03.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության , «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ ը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայաց վ ել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27.1-րդ, 43-րդ հոդվածները, « Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին » եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, « Տեղեկատվության ազատության մասին » ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը : Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբան ել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պահանջված տեղեկությունն ստանալը սահմանափակվել է առանց օրինական հիմքերի, որով խախտվել է տեղեկություն փնտրելու և ստանալու ազատության իրավունքը: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ծառայությունը չունի դիտորդական առաքելության իրականացումը խոչընդոտելու և հայցվող տեղեկության տրամադրումը մերժելու օրենսդրական հիմք: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ տեղեկություն փնտրողի իրավունքը սահմանափակվել է անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանության պատճառաբանությամբ, որն առկա չէ, և այդ սահմանափակումը համաչափ չէ հետապնդվող նպատակին: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշումը և «կայացնել նոր դատական ակտ» :
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվել է բաց մրցույթ (այսուհետ` Մրցույթ) .
2) Կազմակերպությունը , մտադրություն ունենալով Մ րցույթի նկատմամբ իրականացնելու դիտորդական առաքելություն , 20.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը` այդ նպատակով ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հստակեցնելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 65).
3) Ծառայության 24 . 11 .20 14 թվականի թիվ 18-401 մ / դ -14 գրությամբ Կազմակերպության 20.11.2014 թվականի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները Մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև Մրցույթին որպես դիտորդ հրավիրված լինելու պայմանով, մինչդեռ Մրցույթին մասնակցելու օրենքով նախատեսված դեպք առկա չէ, ինչպես նաև Կազմակերպությունը` որպես դիտորդ, հրավիրված չէ Մրցույթին ( հատոր 1-ին, գ.թ. 66-67).
4) Կազմակերպությունը 25.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը՝ պահանջելով անցկացված Մրցույթի բոլոր փաստաթղթերը, այդ թվում` անձնական թերթիկները, հանձնաժողովի արձանագրությունները և գնահատման թերթիկները: Նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրել են նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողները (հատոր 1-ին, գ.թ. 63, հատոր 2-րդ, գ.թ. 13, 15).
5) Ի պատասխան Կազմակերպության 25.11.2014 թվականի դիմումի ՝ Ծառայության 28 . 11 .20 14 թվականի թիվ 18-401 մ / դ -14 գրությամբ Կազմակերպությանը տեղեկացվել է, որ 25.11.2014 թվականին մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ՝ հարցազրույցի ձևով, որով ստուգվել են մրցույթին դիմած անձանց գործնական կարողությունները, իսկ հարցազրույցից հետո անցկացված քվեարկության արդյունքներով բոլոր վեց մասնակիցները դարձել են հաղթող: Միաժամանակ հայտնվել է, որ պահանջված մյուս տեղեկությունները և փաստաթղթերը չեն կարող տրամադրվել՝ պայմանավորված անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությամբ: Նույն հիմնավորմամբ պատասխաններ են տրամադրվել նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողների նույնաբովանդակ դիմումներին (հատոր 1-ին, գ.թ. 64, հատոր 2-րդ, գ.թ. 12, 14).
6) Կազմակերպությունը 30.01.2015 թվականին դիմել է Ծառայությանը՝ անցկացված Մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով` խնդրելով մանրամասնել, թե տվյալ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը որ մարմինն է ներկայացնում: Միաժամանակ խնդրել է տրամադրել մրցութային բոլոր փաստաթղթերը, այդ թվում` թափուր պաշտոնների հավակնորդների ինքնակենսագրությունը, հարցազրույցի հարցաշարերը, յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքներն ըստ հանձնաժողովի առանձին անդամների (հատոր 1-ին, գ.թ. 61).
7) Ծառայության 03 . 02 .20 15 թվականի թիվ 18-401 մ / դ -14 գրությամբ հայտնվել է , որ քննիչների նշանակման և ազատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և ծրագիր-հարցաշարը հրապարակված են Ծառայության կայքէջում: Միաժամանակ հայտնվել է, որ հավակնորդների ինքնակենսագրությունն անձնական կյանքին վերաբերող տեղեկություն է, որի տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, իսկ Մրցույթի անցկացման կարգը չի նախատեսում հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ քվեարկության արդյունքի արձանագրում (հատոր 1-ին, գ.թ. 62).
8) Ի հավաստումն « ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի կողմից Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվ ած բաց մրցույթ ի լուսաբ ա նումն իրականացնելու մտադրության՝ վերջիններիս կողմից ներկայացվել է 25.11.2014 թվականին կայացած խոսակցության ձայնագրության էլեկտրոնային կրիչը (հատոր 2-րդ, գ.թ. 24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ սույն վճռաբեկ բողոք ը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161- րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար , և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը ՝ պետական մարմինների կողմից պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ տեղեկություն տրամադրելու առանձնահատկությունների մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար , ինչպես նաև սույն վճռաբեկ բողոք ը վարույթ ընդունելը պայմանավորված է այն ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161- րդ հոդվածի 1- ին մասի 2- րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ , այն է ` Վերաքննիչ դատարանի կողմից « Տեղեկատվության ազատության մասին » ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ , որն ազդել է գործի ելքի վրա , և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով : Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը . արդյո՞ք պետական մարմինը, որի տիրապետության տակ գտնվում է հայցվող տեղեկությունը՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ, իրավունք ունի մերժելու դրա տրամադրումը՝ հիմք ընդունելով անձնական տեղեկության պահպանման անհրաժեշտությունը: 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27- րդ հոդվածի 2- րդ պարբերության համաձայն ` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք , ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու , ստանալու , տարածելու ազատությունը , տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27.1- րդ հոդվածի համաձայն ` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք : 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` մ արդու և քաղաքացու՝ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: Համանման դրույթներ է պարունակում նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, որի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յ ուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք : Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու , ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից ` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու , ստանալու և տարածելու ազատությունը , իսկ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յ ուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք , նույն հոդվածի 2- րդ մասի համաձայն՝ տ եղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով ` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով : 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27- րդ հոդվածի երկրորդ պարբերությունում , ինչպես նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությ ան 42-րդ հոդվածի 1-ին մասում արտացոլվել են երկու ինքնուրույն , սակայն սերտ կապված , միմյանց լրացնող և երաշխավորող իրավունքներ : Դրանք են ` ա ) յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք , բ ) յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվության ազատության իրավունք : Նշված հոդվածում թվարկված բոլոր ազատությունները ` խոսքի , քարոզչության , իրազեկման , կարծիքի , համոզմունքի , տեղեկատվության , զանգվածային տեղեկատվության , ինչպես նաև գրաքննությունից ազատությունը հավասարապես ունեն մեծ նշանակություն և չեն կարող կիրառվել առանց դրանց միջև համակարգային կապը հաշվի առնելու : 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27- րդ հոդվածի 2- րդ պարբերությունը , 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությ ան 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում են , որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք : Դա հնարավորություն է տալիս անձին արտահայտելու ( կամ չարտահայտելու ) իր միտքը , բացատրելու իր վերաբերմունքը կոնկրետ դեպքերի նկատմամբ , ունենալու և պնդելու իր տեսակետը : Միաժամանակ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետացնում է խոսքի ազատության իրավունքի դրսևորումներից մեկը ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու , ստանալու , տարածելու ազատությունը , տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից : Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է , որ մի կողմից յուրաքանչյուր անձ իրավունք ունի փնտրելու , ստանալու , տարածելու տեղեկություն , որպիսի իրավունքին մյուս կողմից համապատասխանում է պետության պարտականությունը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց ( անգործություն դրսևորելուց ), որոնք կարող են խոչընդոտել նշված իրավունքի իրացմանը , եթե սահմանափակումները նախատեսված չեն օրենքով , և դա անհրաժեշտ չ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության , հասարակական կարգի պահպանման , հանցագործությունների կանխման , հանրության առողջության ու բարոյականության , այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների , պատվի և բարի համբավի պաշտպանության համար : Անհրաժեշտ է նշել , որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածը երաշխավորում է տեղեկություն ստանալու ազատության մասով երեք կարևոր գործողություններ կատարելու իրավունք , որն արտահայտվում է տեղեկությունը փնտրելու , այն ստանալու կամ տարածելու եղանակով : Տեղեկությունը փնտրելն արտահայտվում է անհրաժեշտ տեղեկույթի ստացմանն ուղղված գործողությունների կատարմամբ : Տեղեկությունն ստանալը տեղեկույթի փոխանցման գործընթացն է , որի արդյունքում տեղեկությ ու ն հայցող սուբյեկտն օժտվում է այն օգտագործելու հնարավորությամբ , այսինքն՝ սկսում է տիրապետել տեղեկության բովանդակությ ու նը : Տեղեկության տարածումը գործունեություն է ` ուղղված տեղեկությ ուն ն անորոշ թվով անձանց հասանելի դարձնելուն : Նույնը վերաբերելի է նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին: Կոնվենցիա յի 10- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու , տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Նույն հոդվածի 2- րդ մասի համաձայն՝ այս ազատությունների իրականացումը , քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ , կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով , պայմաններով , սահմանափակումներով կամ պատժամիջոցներով , որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում ` ի շահ պետական անվտանգության , տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության , անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու , առողջությունը կամ բարոյականությունը , ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու , խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով : Անդրադառնալով վերոնշյալ հոդվածի բովանդակությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ( այսուհետ՝ Եվրոպական դատարան ) գտել է , որ տեղեկություն որոնելու և ստանալու իրավունքը հանդիսանում է արտահայտվելու ազատության իրավունքի բովանդակությունը կազմող տարր , որը ներառում է հասարակության , ինչպես նաև անհատի հիմնական իրավունքը՝ հանրային շահի վերաբերյալ փնտրել և ստանալ տեղեկություն ( տե՛ս , MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը , կետ 142 ) : Մեկ այլ գործով Եվրոպական դատարան ն արձանագրել է , որ տեղեկությ ու ն ստանալու իրավունքը պարտավորեցնում է կառավարությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց կամ անգործություն դրսևորելուց , որով կ սահմանափակվի անձի՝ տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքը ( տե՛ս , LEANDER v. SWEDEN գործով Եվրոպական դատարանի 26.03.1987 թվականի վճիռը , կետ 74) : Վճռաբեկ դատարան ն արձանագրում է , որ արտահայտվելու իրավունքն անձի՝ Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքներից մեկն է : Վերոնշյալ իրավունքի կարևորագույն բաղկացուցիչ տարրերն են սեփական կարծիք ունենալու և ազատ արտահայտվելու իրավունքը , ինչպես նաև տեղեկություններ , գաղափարներ որոնելու , պահանջելու , ստանալու և տարածելու իրավունքը , որոնց պատշաճ իրացման համար պետական մարմինները պետք է զերծ մնան օրենքով չնախատեսված միջամտությունից : Ի լրումն նշված տարրերի՝ արտահայտվելու իրավունքը ներառում է նաև պետական մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքը , ներառյալ՝ երբ նշված տեղեկությունը վերաբերում է հանրային շահերին : Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել , որ արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ և ենթակա է որոշ սահմանափակումների : Ըստ այդմ , նշված իրավունքը ենթակա է սահմանափակումների օրենքով սահմանված կարգով՝ ելնելով պետական անվտանգությունը , տարածքային ամբողջականությունը կամ հասարակության անվտանգությունը պահպանելու , անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու , առողջությունը կամ բարոյականությունը , ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու , արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակից : Եվրոպական դատարան ն արձանագրել է նաև , որ անդամ պետությունները , բացառությամբ որոշ դեպքերի , պետք է երաշխավորեն յուրաքանչյուրի իրավունքը ստանալ պետական փաստաթղթերը , որոնք պահպանվում են հանրային իշխանությունների կողմից : Եվրոպական դատարանը գտել է , որ պահանջվող տեղեկությունը , տվյալները կամ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հանրային շահագրգռվածություն , որպեսզի առաջանա դրանք բացահայտելու անհրաժեշտությունը : Նման անհրաժեշտություն ն առաջանում է այն դեպքերում , երբ այն նպատակ է հետապնդում ապահովել թափանցիկություն հանրային գործառույթների իրականացման ոլորտում , ինչպես նաև հասարակության հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ , ինչով հասարակության լայն զանգվածներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել հանրային կառավարմանը : Եվրոպական դատարան ն ընդգծել է նաև , որ հանրային շահերին վերաբերվող տեղեկության բովանդակությունը կախված է յուրաքանչյուր գործի հանգամանքներից ( տե՛ս , MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը , կետեր 145, 161, 162): Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 25 . 11 .19 81 թվականի թիվ N R( 81 ) 19 հանձնարարականի 1-5 - րդ կետերով նախատեսված սկզբունքների համաձայն` անդամ պետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ պետական մարմինների տրամադրության տակ գտնվող հայցվող տեղեկությունը , բացառությամբ օրենսդիր և դատական իշխանության մարմինների : Տ եղեկության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան արդյունավետ միջոցներ : Տեղեկության հասանելիությունը չի կարող մերժվել ` պատրվակով , որ տեղեկություն հայցողը չունի հատուկ հետաքրքրություն տվյալ ոլորտում : Տեղեկության հասանելիությունը պետք է ապահովվի իրավահավասարության հիման վրա : Վերոհիշյալ սկզբունքները ենթակա են սահմանափակման միայն այն դեպքերում , երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակության օրինական շահերի պաշտպանության համա ր ( ինչպես , օրինակ ՝ ազգային անվտանգությունը , հասարակական անվտանգությունը , հասարակական կարգը , երկրի տնտեսական բարեկեցությունը , հանցագործությունների կանխումը և կոնֆիդենցիալ տեղեկության բացահայտումը կանխելը ), ինչպես նաև մասնավոր կյանքի և մասնավոր այլ իրավաչափ շահերի պաշտպանության համար ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անձի հատուկ հետաքրքրությունը պետական մարմիններում առկա այն տեղեկության առնչությամբ , որը վերաբերում է անձամբ իրեն : Նույն հանձնարարականի 7- րդ և 8- րդ կետերի համաձայն ` տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում համապատասխան պետական գերատեսչությունը օրենքի կամ պրակտիկայի համաձայն պետք է հիմնավորի մերժման պատճառները : Տեղեկության տրամադրման մերժման յուրաքանչյուր դեպք պետք է բողոքարկելի լինի: ՀՀ սահմանադրական դատարանը, 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ անդրադառնալով նշված նորմերին , արձանագրել է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` խոսքի ազատության իրավունքը ներառում է նաև տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը: Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը: ՀՀ սահմանադրական դատարանը, 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշմամբ վերլուծելով Կոնվենցիա յի 10 -րդ հոդվածի 1-ին կետ ը և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 25 . 11 .19 81 թվականի թիվ N R( 81 ) 19 հանձնարարականի վերը նշված կետերը , արձանագրել է, որ տ եղեկություններ ստանալու իրավունքի իրագործման հիմնական օրենսդրական երաշխիքները սահմանվում են « Տեղեկատվության ազատության մասին » ՀՀ օրենքով : Այն ունի ընդհանուր բնույթ , սահմանում է տեղեկատվության ոլորտում հիմնական սկզբունքները , տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումները , տեղեկություններ ստանալու հայտի ներկայացման կարգը և այլն : Պ ետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովելու համապատասխան իրավունքի պատշաճ և արդյունավետ իրականացումը : ՀՀ սահմանադրական դատարանն արձանագր ել է , որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ` տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է իրականացվել տարբեր եղանակներով : Մասնավորապես՝ կախված տեղեկության բովանդակությունից և նշանակությունից , այն կարող է հասու լինել կա ´ մ որպես պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություն , կա ´ մ որպես օրենքով նախատեսված կարգով տրամադրվող տեղեկություն : ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է նաև, որ յ ուրաքանչյուր անձ , այդ թվում ` կազմակերպություն , պետք է հնարավորություն ունենա իրավահավասարության պայմաններում պահանջելու կամ ծանոթանալու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկությանը , եթե նման տեղեկության տրամադրումը չի խախտում հանրային շահերի կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը : «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ն ույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների , պետական հիմնարկների , բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների , ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա ։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` տ եղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից , ն ույն օրենքից և իրավական այլ ակտերից : Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր , քան նախատեսված են ն ույն օրենքով , ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը ։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է , նույն հոդվածի 3- րդ պարբերության համաձայն՝ տեղեկությունն անձի , առարկայի , փաստի , հանգամանքի , իրադարձության , եղելության , երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից ( տեքստային , էլեկտրոնային փաստաթղթեր , ձայնագրություններ , տեսագրություններ , լուսաժապավեններ , գծագրեր , սխեմաներ , նոտաներ , քարտեզներ ): Նույն հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանել է նույն օրենքի իմաստով տեղեկատվության տնօրինողի հասկացությունը, որի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը՝ տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են , պետական հիմնարկները , բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները , ինչպես նաև հանրային նշանակո ւթյան կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք : Նույն հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ հարցումը տեղեկություն փնտրելու և ( կամ ) դա ստանալու նպատակով նույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումն է : «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` տ եղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են տեղեկությունները գրանցելու , դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը , տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը , տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը , հրապարակայնությունը : «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ յ ուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը , այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12- րդ հոդվածի 1- ին մասի 1- ին և 3- րդ կետերի համաձայն ` տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը , տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն : Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է , որ տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և թափանցիկության էական նախապայմաններից մեկ ն է , որը երաշխավորվում է պետական մարմինների կողմից : Պետական մարմին ն երի կողմից պահպանվող փաստաթղթերի կամ որոշակի տեղեկության տրամադրումը պետք է պայմանավորված լինի հանրային շահագրգռվածությամբ : Նման ձևով հասարակության վերահսկողության իրականացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության վրա : Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը , որ նշված իրավունքը բացարձակ չէ և ենթակա է որոշ իրավաչափ սահմանափակումների : Ընդ որում, նշված սահմանափակումները կիրառվում են այն դեպքում, երբ հայցվող տեղեկությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը , այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղեկության տրամադրման մերժման դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է գնահատման առարկա դարձվեն Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադ ր ությամբ ամրագրված տեղեկության ազատության իրավունքի լույսի ներքո: Նման պայմաններում անհրաժեշտ է դիտարկել Կոնվենցիայով պաշպանվող ցանկացած երկու հիմնարար իրավունքների միջև բախման պայմաններում իրավունքներից որևէ մեկին նախապատվություն տալու դեպքերը : Մասնավորապես՝ Կոնվենցիայի 8- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի , բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ Նույն հոդվածի 2- րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը , բացառությամբ այն դեպքերի , երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ` ի շահ պետական անվտանգության , հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության , ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման , առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով ։ Եվրոպական դատարանը գտել է , որ Կոնվենցիայով հավասարապես պաշտպանվող երկու իրավունքների միջև ծագած հակասության դեպքում Դատարանը վճիռ կայացնելիս պետք է գնահատի մրցակցող շահերը : Եվրոպական դատարանը նշել է , որ պետք է հաշվի առնել ներգրավված տարբեր շահերի միջև ճիշտ հավասարակշռության գործադրման անհրաժեշտությունը ( տե՛ս , BÉDAT v. SWITZERLAND գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը , կետեր 52, 54) : Այն , թե ինչպես և ինչ չափով է տեղեկության տրամադրման մերժումն անձի արտահայտվելու իրավունքին խոչընդոտ , պետք է գնահատվի յուրաքանչյուր գործով առանձին՝ տվյալ գործի հանգամանքների լույսի ներքո : Այդ իրավունքի շրջանակների հետագա սահմանման համար Եվրոպական դատարանը գտել է , որ պետք է հաշվի առնել հետևյալ չափորոշիչները՝ 1) տեղեկություն ստանալու պահանջի նպատակը , 2) փնտրվող տեղեկության բնույթը ( տե՛ս , MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը , կետ 157) : Եվրոպական դատարանը, մինչև պարզելը, թե արդյոք Կ ոնվենցիա յով երաշխավորված որևէ իրավունք սահմանափակելիս ապահովվել է հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնական իրավունքների միջև ողջամիտ հավասարակշռությունը, նախ անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ չափորոշիչներին ` 1) արդյո ՞ ք կիրառված սահմանափակումը եղել է օրինական և ոչ կամայական։ Իրավունքի գերակայությունը, որը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է, ընկած է Կոնվենցիայի բոլոր հոդվածների հիմքում։ Հետևաբար ինչպես Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրությամբ ամրագրված, այնպես էլ Կոնվենցիայում ամրագրված ցանկացած իրավունքի նկատմամբ պետության միջամտությունը պետք է լինի «օրինական»։ Օրինական միջամտությունը ենթադրում է, որ կիրառված միջոցը նախ պետք է իրավական հիմք ունենա ներպետական օրենսդրությամբ։ Այնուհետև օրինականության սկզբունքը որոշակի պահանջներ է առաջադրում ներպետական օրենքի որակին, մասնավորապես՝ այն պետք է լինի շահագրգիռ անձանց համար հասանելի, հստակ և կանխատեսելի իր կիրառման մեջ (տե՛ս, Shchokin v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 14.10.2010 թվականի վճիռը, կետեր 50-58). 2) արդյո՞ք կիրառված սահմանափակումները կրել են իրավաչափ նպատակ: Օրինակ՝ որքանով է միջամտությունը հետապնդում այլոց իրավունքների պաշտպանության նպատակ (տե՛ս, CUMPANA and MAZARE v. Romania գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 86) . 3) արդյո՞ք սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Եվրոպական դատարանը, անդրադառնալով այս սկզբունքի մեկնաբանությանը, նշել է, որ «անհրաժեշտ է» եզրույթը չունի այնպիսի ճկուն մեկնաբանության հնարավորություն, ինչպիսիք ունեն, օրինակ՝ «թույլատրելի», «նպատակահարմար», «ցանկալի» եզրույթները: Պայմանավորվող կողմերը սահմանափակումների կիրառման կապակցությամբ ունեն որոշակի, բայց ոչ անսահմանափակ հայեցողության ազատություն: Սակայն, միայն դատարանն է իրավասու վերջնական որոշում կայացնել այն մասին, թե այդ սահմանափակումները որքանով են համատեղելի Կոնվենցիայի հետ: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» արտահայտությունը նշանակում է, որ միջամտությունը Կոնվենցիայի հետ համատեղելի լինելու համար պետք է, inter alia, համապատասխանի «սոցիալական գերակա պահանջմունքներին» և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին: Ընդ որում, իրավունքի սահմանափակումները բացառություններ են և պետք է սահմանափակ մեկնաբանվեն (տե՛ս, SILVER and OTHERS v. THE UNITED KINGDOM գործով Եվրոպական դատարանի 25.02.1983 թվականի վճիռը, կետ 97) : Վերոգրյալ իրավական վերլուծությունների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ: Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվել է Մրցույթ: Կազմակերպությունը , մտադրություն ունենալով Մ րցույթի նկատմամբ իրականացնել դիտորդական առաքելություն , 20.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը` այդ նպատակով ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հստակեցնելու պահանջով: Ծառայության 24 . 11 .20 14 թվականի թիվ 18-401 մ / դ -14 գրությամբ Կազմակերպության 20.11.2014 թվականի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները Մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև Մրցույթին որպես դիտորդ հրավիրված լինելու պայմանով, մինչդեռ Մրցույթին մասնակցելու օրենքով նախատեսված դեպք առկա չէ, ինչպես նաև Կազմակերպությունը` որպես դիտորդ, հրավիրված չէ Մրցույթին: Կազմակերպությունը 25.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը՝ պահանջելով անցկացված Մրցույթի բոլոր փաստաթղթերը, այդ թվում` անձնական թերթիկները, հանձնաժողովի արձանագրությունները և գնահատման թերթիկները: Նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրել են նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողները: Ի պատասխան Կազմակերպության 25.11.2014 թվականի դիմումի՝ Ծառայության 28 . 11 .20 14 թվականի թիվ 18-401 մ / դ -14 գրությամբ Կազմակերպությանը տեղեկացվել է, որ 25.11.2014 թվականին մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ՝ հարցազրույցի ձևով, որով ստուգվել են մրցույթին դիմած անձանց գործնական կարողությունները, իսկ հարցազրույցից հետո անցկացված քվեարկության արդյունքներով բոլոր վեց մասնակիցները դարձել են հաղթող: Միաժամանակ հայտնվել է, որ պահանջված մյուս տեղեկությունները և փաստաթղթերը չեն կարող տրամադրվել՝ պայմանավորված անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությամբ: Նույն հիմնավորմամբ պատասխաններ են տրամադրվել նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողների նույնաբովանդակ դիմումներին: Կազմակերպությունը 30.01.2015 թվականին դիմել է Ծառայությանը՝ անցկացված Մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով` խնդրելով մանրամասնել, թե տվյալ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը որ մարմինն է ներկայացնում: Միաժամանակ խնդրել է տրամադրել մրցութային բոլոր փաստաթղթերը, այդ թվում` թափուր պաշտոնների հավակնորդների ինքնակենսագրությունը, հարցազրույցի հարցաշարերը, յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքներն ըստ հանձնաժողովի առանձին անդամների: Ծառայության 03 . 02 .20 15 թվականի թիվ 18-401 մ / դ -14 գրությամբ հայտնվել է , որ քննիչների նշանակման և ազատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և ծրագիր-հարցաշարը հրապարակված են Ծառայության կայքէջում: Միաժամանակ հայտնվել է, որ հավակնորդների ինքնակենսագրությունն անձնական կյանքին վերաբերող տեղեկատվություն է, որի տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, իսկ Մրցույթի անցկացման կարգը չի նախատեսում հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ քվեարկության արդյունքի արձանագրում: Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ ը մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կամ որպես դիտորդ հրա վիրված լինելու դեպքում, մ ինչդեռ գործով պարզվել է , որ Ծառայությունը Կազմակերպությանը չի հրավիրել իրականացնելու դիտորդական առաքելություն . հետևաբար Կազմակերպության իրավունքները չեն խախտվել : Բացի այդ, պահանջվող տեղեկության բնույթ ն այնպիսին է , որ դրա ծավալում կարող են լինել այնպիսի փաստաթղթեր , որոնք կարող են բացահայտել անձանց ( հավակնորդների , հանձնաժողովի անդամների ) անհատական տվյալներ , հետևապես պետք է եզրակացնել , որ տվյալ դեպքում տեղեկության տրամադրման սահմանափակումը ` հավակնորդների անձնական թերթիկների , ինքնակենսագրությունների , մրցութային հանձնաժողովի անդամների մասով , բխում է « Տեղեկատվության ազատության մասին » ՀՀ օրենքի 8- րդ հոդվածի 1- ին մասի 2- րդ կետով ամրագրված իրավակարգավորումից ` այն փաստի հաշվառմամբ , որ պահանջվող տեղեկատվության ծավալում ընդգրկված են այնպիսի տվյալներ , որոնք առնվազն պարունակում են այդ անձանց վերաբերյալ անձնական տվյալներ , ուստի և դրանց բացահայտումն անվերապահորեն կխախտի այդ անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը : Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները՝ հավելելով, որ հայցվող տեղեկությունը չտրամադրելն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում , և անձնական տվյալների գաղտնիության ապահովմամբ հետապնդվել է հավակնորդների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրավաչափ նպատակ : Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը , արձանագրում է հետևյալը . ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը , անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները , որոշում է փաստի հաստատված լինելու հարցը ` բազմակողմանի , լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ : ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված , ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը : Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է գործողության կատարման հայցով ` վարչական մարմինը ` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով , և ֆիզիկական կամ իրավաբանական անձը ` իր համար բարենպաստ փաստերի մասով , ճանաչման հայցով վարչական մարմինը ` (...) որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով : Սույն գործի փաստերից հետևում է, որ Կազմակերպությունը, ինչպես նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն, իրացնելով տեղեկություններ փնտրելու և ստանալու իրենց իրավունքը, նպատակ են ունեցել ստանալու տեղեկատվություն Ծառայության կողմից անցկացված Մրցույթի՝ մասնավորապես մրցութային հանձնաժողովի, թափուր հաստիքներում պաշտոնի նշանակվելուն հավակնող թեկնածուների և Մրցույթին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ: Հետևաբար Ծառայության կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի հիմնավորմամբ կիրառված սահմանափակումները պետք է դիտարկվեն օրինականության, անհրաժեշտության և իրավաչափ նպատակ հետապնդելու չափորոշիչների լույսի ներքո: ՀՀ սահմանադրական դատարանը, 20.06.2017 թվականի թիվ ՍԴՈ-1374 որոշման շրջանակներում 21.02.2007 թվականին ընդունված (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին ) ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը և 117-րդ հոդվածի 5-րդ մասը դիտարկելով նաև 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1- ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական և իրավական պետության , ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում , հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների , հանրային վերահսկողության դերը պետության և հասարակության կյանքում , արձանագրել է, որ 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում նշված արժեքի հարաբերակցությունն այլ սահմանադրական արժեքների հետ , մասնավորապես , 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31- րդ հոդվածում ամրագրված ` մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և 34- րդ հոդվածում ամրագրված ` անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ , որոշում է դրա հնարավոր սահմանափակումների բնույթը : Այս հանգամանքը հաշվի առնելով ` օրենսդիրը պարտավոր է դատավորի պաշտոնի հավակնորդների որակավորման քննության ու հանրային գործառույթ իրականացնելու պիտանելիության գնահատման իրավակարգավորման հիմքում դնել այնպիսի տեղեկատվություն , ինչը մի կողմից կհամարվի անհրաժեշտ մրցույթ իրականացնելու և ընտրություն կատարելու համար , մյուս կողմից ` վերաբերելով թեկնածուների հանրային - իրավական պատասխանատվության ստանձնման որակներին , մատչելի կլինի հասարակության համար ու կբարձրացնի պետաիշխանական լիազորություն ստանձնողի նկատմամբ հանրային վստահությունը : Առաջնորդ վելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը , հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը , հաշվետու գործունեությունը , հանրային - իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումներով ` Սահմանադրական դատարանը գտել է , որ դատավորների թեկնածությունների ցուցակի կազմմանը և հաստատմանը նախորդող գործընթացներում հավակնորդի կողմից ներկայացված , հավակնորդի վերաբերյալ կազմվող ( ստացվող ) փաստաթղթերը , տեղեկությունները , դիտարկվող գործընթացների արդյունքները ( դրանց վերաբերյալ տեղեկությունները ), 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների նպատակները հաշվի առնելով , պետք է լինեն բաց , թափանցիկ : Դրանք պետք է վերաբերեն ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին , այլ նրանց հանրային - իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին : Ուստի նման տվյալները պետք է ներառվեն հավակնորդի , հետագայում՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի անձնական գործում , ենթակա լինեն տրամադրման հավակնորդներին , երրորդ անձանց , այդ թվում՝ կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպություններին : Նման տեղեկատվության տրամադրումն անհրաժեշտ է և ուղղված է դատական իշխանության ձևավորման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետության ապահովմանը , հանրային իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության , քաղաքացիական հասարակության և , մասնավորապես , հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը : Նույն որոշմամբ անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ հոդվածը սահմանափակում է այն տեղեկատվության մատչելիությունը , որը պարունակում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություն : Այս կապակցությամբ ՀՀ ս ահմանադրական դատարանն արձանագր ել է նաև , որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117- րդ հոդվածի 4- րդ մասով նախատեսված զեկույցը չի ներառում հավակնորդի մասնավոր կյանքի տարր : Առավել ևս , որ խոսքը վերաբերում է պետական պաշտոնի զբաղեցմանը հավակնելուն : Տվյալ պարագայում ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության , տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ , այն արդարության և հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով , իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին : Վճռաբեկ դատարանն արձանագրում է այն փաստը, որ Ծառայությունը, ըստ էության, տեղեկություն ստանալու ազատության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի միջև առկա ենթադրական բախումը լուծել է՝ նախապատվությունը տալով երկրորդին : Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը նույնպես վերաբերել է պետական պաշտոն զբաղեց նել հավակնելուն , որի ընթացակարգը ժողովրդավարական հասարակությունում պետք է լինի բաց և թափանցիկ : Ընդ որում, խնդրո առարկա տեղեկությունները չեն կարող ենթակա լինել պաշտպանության՝ որպես անձնական տվյալներ այնքանով, որքանով դրանք վերաբերում են ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին , այլ նրանց հանրային - իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին : Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, չունենալով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով պաշտպանության ենթակա համապատասխան օբյեկտ , ինչպես նաև վերը նշված սահմանափակումը համապատասխան օրենքով նախատեսված չլինելու պայմաններում սահմանափակել է Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվել իք բաց մրցույթ ի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու, անցկացվելիք Մրցույթի վերաբերյալ խնդրարկված բոլոր փաստաթղթերը և յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքները (ըստ հանձնաժողովի առանձին անդամների) ստանալու Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, անտեսել է տեղեկություն ստանալու ազատության ` վերը նշված իրավական ակտերով նախատեսված երաշխիքների իրացումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը , որ Կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրությունը նույնպես նպատակ է հետապնդել ստանալու համապատասխան տեղեկությունները : Ինչ վերաբերում է հայցվորներ «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի՝ Ծառայության գործողությունները, որոնցով խոչընդոտվել է մրցույթի լուսաբանում կատարելը , ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին , ապա դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. Դատարանը, նշված պահանջը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ էլեկտրոնային կրիչում առկա ձայնագրության ուսումնասիրությունից հստակ հնարավոր չէ արձանագրել, որ զրուցողները մի կողմից « ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն են, իսկ մյուս կողմից Ծառայության համապատասխան պաշտոնատար անձինք են, և նշված փաստը հիմնավորող այլ ապացույցներ չեն ներկայացվել: Հետևաբար չեն հիմնավորվում հայցվորների փաստարկներն առ այն, որ Ծառայությունը խոչընդոտել է վերջիններիս՝ լուսաբանել Մրցույթի ընթացքը: Վերաքննիչ դատարանը Դատարանի վերը նշված պատճառաբանությունները համարել է հիմնավոր: Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն են կրել ապացուցման բեռը՝ իրենց համար բարենպաստ փաստերի մասով : Ի հավաստումն « ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի կողմից Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվ ած բաց մրցույթ ի լուսաբանումն իրականացնելու մտադրության՝ վերջիններիս կողմից ներկայացվել է միակ ապացույց հանդիսացող 25.11.2014 թվականին կայացած խոսակցության ձայնագրության էլեկտրոնային կրիչը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ էլեկտրոնային կրիչում առկա ձայնագրության ուսումնասիրությունից հստակ հնարավոր չէ հետևություն անել այն մասին, որ զրուցողները մի կողմից « ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն են, իսկ մյուս կողմից՝ Ծառայության համապատասխան պաշտոնատար անձինք: Ավելին՝ հայտնի չէ ձայնագրում կատարելու հստակ օրը և ժամանակահատվածը: Հարկ է նշել նաև, որ նշված փաստը հիմնավորող այլ ապացույցներ հայցվորները չեն ներկայացրել: Ուստի, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների պատճառաբանությունները հիմնավոր են: Այսպիսով , սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150- րդ, 151- րդ և 163- րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար : Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է , որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169- րդ հոդվածի 1- ին մասի 3 - րդ կետով սահմանված ` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ . Կոնվենցիա յի 6- րդ հոդվածի համաձայն ` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք : Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար : Վճռաբեկ դատարանը գտնում է , որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կ ոնվենցիայի վերոգրյալ հոդված ով ամրագրված ` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից : Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից , քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է : Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները , ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը :
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի չափի , դրա վճարումից ազատելու , պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով : ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: (…) Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ: Մինչև վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների (...) համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով : Նույն խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի (...) համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով : Նույն խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի 20-պատիկի չափով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, ինչպես նաև վերաքննիչ և վ ճռաբեկ բողոք ներկայացնելու համար գանձվող պետական տուրքի չափը ենթակա է որոշման ըստ պահանջների բնույթի, քանակի և բողոքարկման ծավալի: Ընդ որում, գ ործով մի քանի բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը պետք է կրի իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը , բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն կամ անհնարին է որոշել մասնաբաժինները: Տվյալ դեպքում սույն գործով ներկայացվա ծ հայցի հիման վրա հարուցված վարչական գործով քննության առարկա են յոթ ոչ գույքային ինքնուրույն պահանջ ներ , որոնք Դատարանը մերժել է, և Վերաքննիչ դատարան ը Դատարանի 14.03.2016 թվականի վճիռը թողել է անփոփոխ , ու Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որ ոշումը բողոքարկված է ողջ ծավալով : Ընդ որում , ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի , ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ի 15.08.2016 թվականի և ՀՀ վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ ի 11.12. 2017 թվականի որոշումներով հետաձգվել են համապատասխան պետական տուրքերի վճարումները: Հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով բավարարվելիք հայցապահանջների մասով պետք է կրի Ծառայությունը, իսկ մերժվելիք պահանջի մասով պետք է կրեն «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն, որի դեպքում Ծառայությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20 .000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու, 50 .000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 10 0.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար, իսկ « ՕՉՈԱ» ՍՊԸ-ից և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման յուրաքանչյուրից 4.000-ական ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու , 10.000 -ական ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000 -ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար : Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն : Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշման՝ ՀՀ վարչական դատարանի 14.03.2016 թվականի վճ իռը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության 24.11.2014 թվականի մերժում ը , այն է՝ տեղեկատվություն տրամադրելը մերժելու գործողությունները , ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջները մերժելու մասով անփոփոխ թողնելու մասը , և այդ մասով այն փոփոխել ` հայցը բավարարել մասնակիորեն ՝ ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ հատուկ քննչական ծառայության 24.11.2014 թվականի մերժում ը , այն է՝ տեղեկատվություն տրամադրելը մերժելու գործողությունները , ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու գործողությունները և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցնել տրամադրել դիմումներով խնդրարկված տեղեկատվությունը : Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:
2. ՀՀ հատուկ քննչական ծառայություն ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշ մամբ հետաձգված պետական տուրքի գումար , 50.000 ՀՀ դրամ ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ի 15.08.2016 թվականի որոշ մամբ հետաձգված պետական տուրքի գումար , ու 100.000 ՀՀ դրամ ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ ի 11.12. 2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար : « ՕՉՈԱ» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշ մամբ հետաձգված պետական տուրքի գումար , 1 0.000 ՀՀ դրամ ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ի 15.08.2016 թվականի որոշ մամբ հետաձգված պետական տուրքի գումար , ու 20.000 ՀՀ դրամ ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ ի 11.12. 2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար : «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշ մամբ հետաձգված պետական տուրքի գումար , 1 0.000 ՀՀ դրամ ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ի 15.08.2016 թվականի որոշ մամբ հետաձգված պետական տուրքի գումար , ու 20.000 ՀՀ դրամ ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ ի 11.12. 2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար :
3. Ո րոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ : Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Գ. Հակոբյան Ս. Ա ՆՏՈՆՅԱՆ Վ. Ավանեսյան Ա. Բ արսեղ յան Մ. Դ րմեյան Ե. Խունդկարյան Ս. Մ իքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 նոյեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՎԴ/0243/05/15
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
