Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 101 — Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 101AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 101 — Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 101. Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը 1. Պարտապանին եկամուտներ վճարող անձինք պարտավոր են՝ 1) հարկադիր կատարողի պահանջով հայտնել եկամուտների վճարման հիմքերի, չափի, ժամկետների և պարբերականության վերաբերյալ տեղեկություններ. 2) հարկադիր կատարողի որոշման հիման վրա պահել և Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին, իսկ հարկադիր կատարողի որոշմամբ նախատեսված դեպքում պահանջատիրոջը փոխանցել եկամուտների պահանջվող մա

Ամբողջ Տեքստ

Հոդված 101. Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը 1. Պարտապանին եկամուտներ վճարող անձինք պարտավոր են՝ 1) հարկադիր կատարողի պահանջով հայտնել եկամուտների վճարման հիմքերի, չափի, ժամկետների և պարբերականության վերաբերյալ տեղեկություններ. 2) հարկադիր կատարողի որոշման հիման վրա պահել և Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին, իսկ հարկադիր կատարողի որոշմամբ նախատեսված դեպքում պահանջատիրոջը փոխանցել եկամուտների պահանջվող մասը. 3) պարտապանին եկամուտների վճարման դադարման, ինչպես նաև նոր եկամուտներ վճարելու մասին հայտնել հարկադիր կատարողին:

2. Եթե պարտապանին եկամուտ վճարող անձը չի կատարում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պարտականությունը, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ այդ անձից բռնագանձում է համապատասխան չափով դրամական միջոցներ։

3. Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից: Գ Լ ՈՒ Խ 17 ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել