Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1043 — Հրապարակային մրցույթ կազմակերպելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1043AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1043 — Հրապարակային մրցույթ կազմակերպելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1043. Հրապարակային մրցույթ կազմակերպելը 1. Աշխատանքի լավագույնս կատարման կամ այլ արդյունքների հասնելու համար դրամական վարձատրություն վճարելու կամ այլ պարգև տալու (պարգև վճարելու) մասին հրապարակայնորեն հայտարարություն (հրապարակային մրցույթ) արած անձը պետք է պայմանավորված պարգևը վճարի (հանձնի) մրցույթ անցկացնելու կանոններին համապատասխան հաղթող ճանաչված անձին: 2. Հրապարակային մրցույթը կարող է լինել բաց, եթե դրան մասնակցելու մասին մրցույթի կազ

Ամբողջ Տեքստ

Հոդված 1043. Հրապարակային մրցույթ կազմակերպելը 1. Աշխատանքի լավագույնս կատարման կամ այլ արդյունքների հասնելու համար դրամական վարձատրություն վճարելու կամ այլ պարգև տալու (պարգև վճարելու) մասին հրապարակայնորեն հայտարարություն (հրապարակային մրցույթ) արած անձը պետք է պայմանավորված պարգևը վճարի (հանձնի) մրցույթ անցկացնելու կանոններին համապատասխան հաղթող ճանաչված անձին:

2. Հրապարակային մրցույթը կարող է լինել բաց, եթե դրան մասնակցելու մասին մրցույթի կազմակերպչի առաջարկը, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակված հայտարարության համաձայն, ուղղված է բոլոր ցանկացողներին, կամ փակ, եթե մրցույթին մասնակցելու առաջարկը մրցույթի կազմակերպչի ընտրությամբ ուղղված է անձանց որոշակի շրջանակի: Բաց մրցույթը կարող է պայմանավորված լինել դրա մասնակիցների որակավորմամբ, որի դեպքում մրցույթի կազմակերպիչը նախնական ընտրություն է կատարում դրան մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից:

3. Հրապարակային մրցույթի հայտարարությունը պետք է առնվազն նախատեսի առաջադրանքի էությունը, աշխատանքների կամ այլ ձեռքբերումների չափանիշները և գնահատման կարգը, դրանց ներկայացման վայրը, ժամկետն ու կարգը, պարգևի չափը և ձևը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետներն ու կարգը:

4. Մրցույթում հաղթածի հետ պայմանագիր կնքելու պարտավորություն պարունակող հրապարակային մրցույթի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 463-465 հոդվածներով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել