«ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-235)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 235 | «ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ
«ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ
ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 -ՐԴ ՄԱՍԻ 4 -ՐԴ ԿԵՏԻ ՝
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ » ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը , քննության առնելով «Արտակ Գալստյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66 -րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը ,
ՊԱՐԶԵՑ
.
1. Արտակ Գալստյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 22 -ին , որով Դիմողը խնդրել է.
«1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՕ -248 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ իմ նկատմամբ կիրառված խմբագրությամբ 66 -րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի «փաստաբանին վճարված գումարները » դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ , որով արդարացված անձի հատուցման իրավունքը պայմանավորվում է փաստաբանին 2
գումարը նախապես փաստացի վճարված լինելով , և արդեն մատուցված իրավաբանական ծառայությունների դիմաց առաջացած իրական ու իրավաբանորեն պարտադիր վճարային պարտավորությունը հատուցման շրջանակից բացառվում է միայն չմարված լինելու պատճառով , ճանաչել Սահմանադրության 28 -րդ հոդվածին , 61-րդ հոդվածի 1-ին մասին և 62 -րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր՝ նշված իրավունքները 64 -րդ հոդվածի 1-ին մասի , 67 -րդ հոդվածի 2-րդ կետի , 75 -րդ , 78 -րդ և 81-րդ հոդվածների հետ համակցված մեկնաբանությամբ »:
2. Դիմողը , ներկայացնելով թիվ ԵԴ /19662/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը , մասնավորապես , նշում է, որ պետության պատասխանատվության սահմանադրական իմաստը չի կարող հանգել նրան , որ անձը նախ իր միջոցներով վճարի իրավունքի պաշտպանության հետևանքով առաջացած պարտքը և միայն դրանից հետո ձեռք բերի դրա հատուցման հնարավորություն։ Դիմողը պնդում է, որ այդ նախապայմանը փոխում է իրավունքի իրականացման տրամաբանությունը . տուժողից պահանջվում է նախապես սեփական միջոցներով կրել այն բեռը, որի վերականգնման համար նախատեսված է հատուցման իրավունքը։
Դիմողը գտնում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66 -րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետին տրված՝ վիճարկվող մեկնաբանությամբ նույն պարտավորությունը ճանաչվում է գոյություն ունեցող՝ փաստաբանի առջև վստահորդի պարտքի իմաստով , սակայն սկզբունքորեն անտեսվում է պետության նկատմամբ հատուցման իրավունքի իմաստով։ Ըստ Դիմողի՝ նման բացառման միակ հիմքը վճարման դեռևս կատարված չլինելն է, որպիսի դեպքում իրավական բեռի գոյության հարցը փոխարինվում է դրա կատարման մասին հարցով , և պարտավորության իրավական բնույթը կորցնում է իր նշանակությունը : Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթը՝ դրան տրված համապատասխան մեկնաբանությամբ , թույլ է տվել գործը քննել , սակայն բացառել է չմարված 3
պարտավորության իրավական պաշտպանությունը՝ միայն դրա չկատարված լինելու հիմքով : Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ այդ պատճառով Սահմանադրության 61-րդ հոդվածն այստեղ գործադրվում է 62 -րդ հոդվածով երաշխավորված իրավունքի և 75-րդ հոդվածով սահմանված պահանջի հետ համակցված : Ըստ Դիմողի՝ իրավունքը պաշտպանելու ձևական հնարավորություն տալը բավարար չէ, եթե հենց կիրառվող նորմն է անհամաչափորեն արգելափակում դրա իրացումը :
Վկայակոչելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 779 -րդ հոդվածի 1-ին մասը՝ Դիմողը նշում է, որ օրենքով թույլատրելի ֆինանսավորման համապատասխան եղանակն ինքնին չի կարող արդարացվածին զրկել համապատասխան հատուցման իրավունքից , հակառակ դեպքում՝ ընտրված պաշտպանի հետ հետվճարի շուրջ համաձայնությունը պաշտպանության հասանելիությունն ապահովելու միջոցից վերածվում է իրավական անբարենպաստ հետևանքի հիմքի:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ վճարման հանգամանքով չի բացառվում այն անձի իրավունքը , որի պաշտպանության դիմաց առաջացած պարտավորությունն արդեն իսկ մարված է, իսկ այն անձի , որի պաշտպանության դիմաց առաջացած պարտավորությունը դեռևս մարված չէ, նույն բնույթի պարտքը հատուցման շրջանակից դուրս է մնում միայն չմարված լինելու պատճառով : Վերոգրյալ տարբերակումը , ըստ Դիմողի , պայմանավորվում է պարտավորության կատարման պահով և պաշտպանության ֆինանսավորման եղանակով , որպիսի հանգամանքներն ինքնին չեն բացահայտում այնպիսի տարբերություն, որը կարող է արդարացնել իրավունքի ամբողջական բացառումը :
Դիմողի պնդմամբ՝ օրենսդիրը կարող է իրավական տարբեր իրավիճակներ տարակերպ կարգավորել , սակայն համադրելի խմբերի միջև տարբերակումը պահանջում է նպատակի հետ կապված և համաչափ արդարացում : Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ միայն «վճարված « բառի տառացի իմաստի վրա հիմնվելը 4
կրկնում է տարբերակումը՝ առանց դրա սահմանադրական անհրաժեշտությունն ապացուցելու:
Ըստ Դիմողի՝ Սահմանադրության 75 և 78 -րդ հոդվածների համակցված իմաստով իրավունքի իրացման կառուցակարգը պետք է իրական
պարտավորությունը չարաշահումից տարբերակելու հնարավորություն տա: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ նման տարբերակումը բոլոր չմարված պարտքերը բացառող կանխավարկածով փոխարինելը համաչափ միջոց չէ:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66 -րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը՝ իր նկատմամբ կիրառված՝ բացառող մեկնաբանությամբ , հակասում է Սահմանադրության 28 -րդ հոդվածին , 61-րդ հոդվածի 1-ին մասին և 62 -րդ հոդվածի 1-ին մասին՝ 64 -րդ հոդվածի 1-ին մասի , 67 -րդ հոդվածի 2-րդ կետի , 75, 78 և 81-րդ հոդվածների հետ համակցված մեկնաբանությամբ :
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթեր ը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի «այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք « 29 և 69 -րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմում ի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ .
Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում , եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին : Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8 -րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով , երբ առկա է դատարանի վերջնական ակտը , սպառվել են դատական 5
պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված
մեկնաբանությունը։
Սահմանադր ության հիշյալ դրույթն ամրագր ված է նաև Սահմանադրական օրենքի 69 -րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է այն հիմքերը , որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա» երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը ,
բ» երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները ,
գ» երբ վիճարկ վում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը :
Սահմանադրական դատարան ի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ արձանագր ված է. «(…) բոլոր այն դեպքերում , երբ դիմողը , ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց , ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (... ), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման ` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ »:
Սահմանադրական դատարան ն ընգ ծում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր , որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ ) իրավական 6
հանգամանքների գնահատման , վիճարկվող իրավական նորմի ՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման , այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (սույն պարագայում՝ նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության ) սահմանադրականության գնահատման հարցեր : Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց , որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ՝ հետևյալ պատճառաբանությամբ .
դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը , ձևականորեն վիճարկելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66 -րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի «իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության « սահմանադրականությունը , ըստ էության , բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց : Դիմողը , մասնավորապես , նշել է. »Վիճարկվող մեկնաբանությամբ նույն պարտավորությունը ճանաչվում է գոյություն ունեցող՝ փաստաբանի առջև վստահորդի պարտքի իմաստով , բայց սկզբունքորեն անտեսվում է՝ պետության նկատմամբ հատուցման իրավունքի իմաստով : Այդ բացառման միակ հիմքը վճարումն արդեն կատարված չլինելն է: Այդպես իրավական բեռի գոյության հարցը փոխարինվում է դրա կատարման մասին հարցով , և պարտավորության իրավական բնույթը կորցնում է նշանակությունը »: Դիմողը նաև նշել է. »Իմ գործով դատարանների հաստատած պայմանը քրեական գործի վերջնական ավարտից հետո մեկ տարվա ընթացքում վճարելն է: Դա պետությունից հատուցում ստանալու դեպքում միայն պարտք առաջանալու պայման չէ: Պարտավորությունն ունի պայմանագրային հիմք , իսկ դրա կատարումը՝ համաձայնեցված ժամկետ :
Օրենքով թույլատրելի ֆինանսավորման այդ եղանակն ինքնին չի կարող արդարացվածին զրկել համապատասխան հատուցման իրավունքից : Հակառակ դեպքում ընտրված պաշտպանի հետ հետվճարի շուրջ համաձայնությունը 7
պաշտպանության հասանելիությունն ապահովելու միջոցից վերածվում է իրավական անբարենպաստ հետևանքի հիմքի »:
Ն կատի ունենալով Դիմողի կողմից ներկայացված նաև այլ դիրքորոշումները ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ /19662/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթի «իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության « հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայաց րել , իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերոնշյալ քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի ( իրավաչափությանը :
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրաց րած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի «իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության « սահմանադրականության գնահատում , այլ թիվ ԵԴ /19662/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի ) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից :
Հետևաբար ՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով :
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
8
«Արտակ Գալստյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66 -րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժել :
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Է. ՇԱԹԻՐՅԱՆ
ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ
30 հոկտեմբեր ի 2026 թվականի
ՍԴԱՈ -23 5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-235
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
