ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124 — Հայցադիմումը ներկայացվելուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները 1.
Ամփոփում
Հոդված 124. Հայցադիմումը ներկայացվելուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները 1. Հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` 1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին. 2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին. 3) հայցադիմումը վերադարձնելու մասին: 2. Այն դեպքում, երբ, սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան, դատավորի
Ամբողջ Տեքստ
Հոդված 124. Հայցադիմումը ներկայացվելուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները 1. Հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` 1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին. 2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին. 3) հայցադիմումը վերադարձնելու մասին:
2. Այն դեպքում, երբ, սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան, դատավորի աշխատակազմի կողմից կազմվում է արձանագրություն հայցադիմումում առկա թերությունների մասին, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է արձանագրությամբ մատնանշված թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից: (124-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-576-Ն ) (23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
