Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-273 սեպտեմբերի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 27 | «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

3 սեպտեմբերի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերությունը 2013թ. օգոստոսի 15-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը (2006 թվականի դեկտեմբերի 25-ի խմբագրությամբ) և 106-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 8-րդ, 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողը հիմնականում բարձրացնում է իրավական պաշտպանության միջոցների արդյունավետության խնդիր, նշելով «Խնդիրը կայանում է նրանում, որ նման իրավական կարգավորման պարագայում, երբ սնանկության գործընթացի մասին ծանուցումն ապահովում է 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, իսկ Հայաստանի Հանրապետությունում առկա են բազմաթիվ 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցներ, ուստի և պարտապանի սնանկության մասին պահանջատիրոջ տեղեկացվածության հնարավորությունը, հետևաբար և իրավունքների պաշտպանությունը դառնում է ոչ իրատեսական և արդյունավետ այն պարագայում, երբ պետության ուղղակի պարտականությունն է ապահովել արդյունավետ կառուցակարգ անձանց գույքային իրավունքների պաշտպանության և կրած վնասների վերականգնման համար»։

2. Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։

Այսինքն առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

3 սեպտեմբերի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/2-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել