«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 հուլիսի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 20 | «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
6 հուլիսի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով «Իրավունքի Եվրոպա միավորումե իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի ընդունելիության հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. «Իրավունքի Եվրոպա միավորումե իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումը Սահմանադրական դատարան է ուղարկվել փոստային եղանակով 2018 թվականի հունիսի 12-ին։ Դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվականի հունիսի 15-ին։
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է.
«որոշել ՀՀ ՀՔԾ պետի 26.03.2015թ. 03-Լ հրամանով սահմանված «ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթի անցկացման կարգիե-ի 59-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 1-ին մասի 17-րդ կետի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 26-րդ հոդվածի 1-ին մասի և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1- ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 42-րդ, 31-րդ, 34-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80- րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե։
2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթները, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 5, 6, 42, 31, 34, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, քանի որ վիճարկվող դրույթների շրջանակներում հայցվող տեղեկատվության տրամադրման մերժումն իրավաչափ նպատակ չի հետապնդում։ Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ դրանք չեն պարունակում հստակ կարգավորումներ այս կամ այն տեղեկությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու իրավասության և հիմքերի վերաբերյալ։
Ըստ դիմողի վիճարկվող դրույթներն իրենց բովանդակությամբ
պայմանավորված անորոշությամբ իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել են վերջիններիս այնպիսի մեկնաբանության ու կիրառման, ինչը խախտել է Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը, «... քանի որ համապատասխան տեղեկատվության հրապարակման ուղղակի արգելք կամ սահմանափակում, ինչպես նաև հայցվող տեղեկությունները ստանալու բացառիկ իրավասություն սահմանված չլինելու պայմաններում, այն բխեցվել է վիճարկվող դրույթների անորոշ կարգավորումներից ...ե։
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. «Անձնական տվյալների պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 17-րդ կետերի, 26-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ
Խնդրո առարկա գործի շրջանակներում դատական համապատասխան ակտերի, մասնավորապես, Վարչական դատարանի 2016 թվականի հուլիսի 19-ի վճռի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողի համար առաջացած իրավական հետևանքները պայմանավորված չեն վերջինիս կողմից վիճարկվող վերոնշյալ դրույթներով։ Բացի դրանից, Վերաքննիչ դատարանի 2017 թվականի հուլիսի 27-ի որոշման մեջ վերոնշյալ դրութների մասին ընդհանրապես որևէ հիշատակում չկա։
ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հիմնվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
Վերոշարադրյալ սահմանադրական և օրենսդրական նորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է նորմատիվ իրավական ակտի դրույթ։ Սահմանադրական դատարանը իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, անդրադառնալով, մասնավորապես, «օրենքի դրույթի կիրառումե եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, ըստ որի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...ե բառակապակցության մեջ կիրառում հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառումե։
Վերոշարադրյալի համատեքստում դիմողի կողմից վիճարկվող վերոնշյալ դրույթները չեն կիրառվել նրա նկատմամբ։
3.2. «ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթի անցկացման կարգիե 59-րդ կետի վերաբերյալ Վիճարկվող դրույթի մասով դիմումն ակնհայտ անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, իր կողմից վիճարկվող դրույթների վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելիս, հիմնականում շեշտադրել է այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթների շրջանակներում հայցվող տեղեկատվության տրամադրման մերժումն իրավաչափ նպատակ չի հետապնդում, մինչդեռ խնդրո առարկա դրույթը սահմանում է մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21
աշխատակարգային որոշման 4-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս դիմողը « պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում,... ե։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Իրավունքի Եվրոպա միավորումե իրավապաշտպան հասարակական
կազմակերպության դիմումով գործի քննության ընդունումը մերժել։ Նախագահող
Անդամներ
6 հուլիսի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հուլիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
