Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21726 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-217)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 217 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Դիմողը 2020թ. հունիսի 4-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված իրավական պետության սկզբունքին, 167-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»: Դիմողը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան էր ներկայացրել նույնաբովանդակ դիմում, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը 2020թ. հունվարի 17-ին կայացրել է ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշումը, որով գործի քննությունը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «1) դիմողը, վկայակոչելով ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններին վերաբերող օրենսդրական կարգավորումները, թեև փաստարկել է Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պարտադիրությունը, միևնույն ժամանակ չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը: Դիմողի կողմից վկայակոչված Սահմանա-դրության 1-ին հոդվածը, 167-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը որևէ կերպ չեն կանխորոշում Սահմանադրական դատարանում որոշումների պարզաբանման պարտադիրությունը,

2) ցանկացած դատարան, առավել ևս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրա-կան ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ,

3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն իրավական բացի տեսանկյունից վիճարկելու համար դիմողը պետք է անդրադառնար Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձևավորված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստեր իրավական բացի առկայությունը ի թիվս այլնի հիմնավորելով, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա իրավական բաց է»: Սույն գործով ներկայացրած դիմումով դիմողը նշել է, որ հաշվի է առել Սահմանադրական դատարանի 2020թ. հունվարի 17-ի ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշման պատճառաբանությունները և վերացրել է նույն որոշմամբ մատնանշված թերությունները: Դիմողը ներկայացրել է նաև թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով «Խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. սեպտեմբերի 17-ի որոշումը, որով մերժվել է նշված միջնորդությունը, ինչպես նաև նույն գործով «Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին» վերաքննիչ դատարանի 2019թ. սեպտեմբերի 27-ի որոշումը:

2. Դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, այն է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն: Դիմումի բովանդակությունը հանգում է նրան, որ չի կարող լինել արդյունավետ արդարադատություն առանց դատական ակտերի կատարման արդյունավետ համակարգի: Անհատական դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումներում տրված են Սահմանադրության մեկնաբանություններ, ինչպես նաև օրենքների այն մեկնաբանությունները, որոնց դեպքում դրանք չեն հակասում Սահմանադրությանը: Այս որոշումներում տրված մեկնաբանությունների վերաբերյալ իրավակիրառողների սեփական և ոչ միատեսակ մեկնաբանություններն առաջացնում են խառնաշփոթ հենց օրենքների և Սահմանադրության ընկալման հարցում: Ինչն էլ, ըստ դիմողի, առաջացնում է իրավական անորոշություն: Դիմողը գտնում է, որ նման իրավիճակում անհրաժեշտություն է ունենալ դատական ակտ կայացրած դատարանի կողմից իր դատական ակտը պարզաբանելու ինստիտուտ, որը գործում է դատավարական մյուս ճյուղերում, և որը բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում:

3. Ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով ու 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով հետևյալ պատճառաբանություններով.

ա. Դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալների ուսումնասիրության հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԵԴ/0253/01/19 քրեական գործով «Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին» վերաքննիչ դատարանի 2019թ. սեպտեմբերի 27-ի որոշումը եռաստիճան դատական համակարգի հերթական դատական ատյանում բողոքարկելու կանոնների պահպանման առումով Վճռաբեկ դատարան չի բողոքարկվել: Վերաքննիչ դատարանի նշված որոշումը Վճռաբեկ դատարան է բողոքարկվել բացառապես նոր հանգամանքի հիմքով հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 06.11.2019թ. ՍԴՈ-1487 որոշումը: Սակայն, ԵԴ/0253/01/19 քրեական գործով «Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին» իր 2020թ. հունվարի 24-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը, հաստատելով այն փաստը, որ վերաքննիչ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը Վճռաբեկ դատարան չի բողոքարկվել, մերժել է նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ դատարանի 2019թ. սեպտեմբերի 27-ի որոշման վերանայման վարույթի հարուցումը ամրագրելով հետևյալը. «Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ․Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը Վճռաբեկ դատարան չի բողոքարկվել։ Այսինքն ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1487 որոշման կայացման 2019 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառված չեն եղել։ Հետևաբար, որպես նոր հանգամանք վկայակոչվող ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշման ընդունման օրվա դրությամբ բողոք բերած անձը չի ունեցել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելու հնարավորություն։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել դատական ակտի վերանայման նոր հանգամանքի առկայությունը»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու օրենսդրական պահանջի կատարման համար հարկ է, որ դատական ակտը բողոքարկվի եռաստիճան դատական համակարգի հերթական դատական ատյանում բողոքարկելու կանոնների պահպանմամբ: Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը չի բողոքարկվել նշված կանոնների պահպանմամբ, այլ բողոքարկվել է նոր հանգամանքի հիմքով, ապա համարվում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

բ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը դիմողի նկատմամբ չի կիրառվել:

Իրավանորմի կիրառված լինելու հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ արտահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշմամբ: Մասնավորապես, նշված որոշմամբ ամրագրվել է. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը վիճարկում է դատարանների կողմից իր նկատմամբ չկիրառված իրավանորմի սահմանադրականությունը, համարվում է, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Դիմումի, ինչպես նաև դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի գործով դատարանները նրա նկատմամբ չեն կիրառել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, այսինքն առկա չէ վերջնական դատական ակտ, որով դատարանը, կիրառելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, կմերժեր դիմողին այն հիմնավորմամբ, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ դիմողը տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունի: Մասնավորապես կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմողը սահմանադրաիրավական վեճը բարձրացնում է վերացական սահմանադրական վերահսկողության կանոններով չունենալով նման իրավասություն: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերը, 69-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-217

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-217
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել