Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան17 մարտի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 17 մարտի 2009թ. ՍԴԴԿՈ - | «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

17 մարտի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի, .Պապայանի, քննության առնելով «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ

քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ

կատարելու մասին» ՀՀ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-277-Ն օրենքի 75 հոդվածը` դրա 5-րդ բաժնում ամրագրված 228 հոդվածի մասի սահմանադրականությունը, միաժամանակ խնդրելով իրավաբանական ուժ հաղորդել մինչեւ 01.01.2008թ. գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227 հոդվածին:

2. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի հիման վրա «Սահմանադրական` դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ անհատական դիմում կարող է ներկայացվել սահմանադրական դատարան, եթե դիմումատուն հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որեւէ օրենքի դրույթ, սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Տվյալ դեպքում դիմումում վիճարկվող օրենքի դրույթը (ՀՀ քաղաքացիական

դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»

ՀՀ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-277-Ն օրենքի 75 հոդվածը` դրա 5-րդ բաժնում ամրագրված 228 հոդվածի մասով), ըստ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, դիմումատուի նկատմամբ չի կիրառվել վերջնական դատական ակտով: Դիմումում բարձրացված հարցը` կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժը կորցրած նորմին կրկին իրավաբանական ուժ հաղորդելու հետ, չի բխում ՀՀ սահմանադրական դատարանի` ՀՀ Սահմանադրության 100 հոդվածով

նախատեսված եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով մանրամասնված լիազորություններից:

Հետեւաբար, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 եւ 69 հոդվածների պահանջներով, ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

«ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ դիմումի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Հ. Նազարյան

Անդամներ`

Հ.Դանիելյան

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

Ռ. Պապայան

2

ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մարտի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել