Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-21311 սեպտեմբերի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Տնտեսական դատարանում գործերը քննվում են միանձնյա, իսկ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` կոլեգիալ, երեք դատավորի կազմով:»: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով. «2.1) տնտեսական դատարանը.»: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը «վճռաբեկ դատարանի» բառերից առաջ լրացնել «տնտեսական դատարանի նախագահին և դատավորներին,» բառերով: Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի «քաղաքացիական, տնտեսական» բառերը փոխարինել «քաղաքացիական (բացառությամբ տնտեսական դատարանի իրավասությանը վերապահված գործերի)» բառերով: Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասի` ա) «երեք» բառը փոխարինել «երկու» բառով. բ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ գլխով. « Գ Լ ՈՒ Խ 3.1 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ Հոդված 20.1. Տնտեսական դատարանի հասկացությունը, դրա կազմը և տեղաբաշխումը Տնտեսական դատարանն ըստ էության քննում է բոլոր տնտեսական վեճերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով իր իրավասությանը վերապահված այլ գործեր: Բոլոր տնտեսական վեճերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի բեկանած վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են դատավորների կոլեգիալ կազմով: Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո: Տնտեսական դատարանի վճիռը կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով: Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով: Տնտեսական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է: Տնտեսական դատարանի նստավայրը Երևանն է: Տնտեսական դատարանը կարող է նստավայրեր ունենալ նաև առանձին մարզերում: Հոդված 20.2. Տնտեսական դատարանի նախագահը Տնտեսական դատարանի նախագահը` 1) իրականացնում է տնտեսական դատարանի դատավորներին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները. 2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը. 3) օրենքով սահմանված կարգով, դատավորներին տրամադրում է արձակուրդ. 4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, դատական վիճակագրության վարումը. 5) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում ու ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը. 6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում. 7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները. 8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը. 9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: Հոդված 20.3. Տնտեսական դատարանի աշխատակազմը Տնտեսական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի մեկական հաստիք: Տնտեսական դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:»: Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանի`» բառերով: Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների» բառերից առաջ լրացնել «, տնտեսական դատարանի» բառերով: Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը «վերաքննիչ» բառից առաջ լրացնել «, տնտեսական» բառով: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 6 հոկտեմբերի 2001 թ. ՀՕ-213 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-213 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.10.2001-18.05.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.746 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.10.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.10.2001 Ուժը կորցրել է 18.05.2007 Հիմնական ակտ 11.09.2001, ՀՕ-213 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.06.1998, ՀՕ-233 18.06.1998, ՀՕ-233 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 սեպտեմբերի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-213
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել