Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մալխասյան — ԵԴ/0847/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մալխասյան — ԵԴ/0847/01/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0847/01/2026 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2020 թվականի օգոստոսի 11-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ 16862019 քրեական գործն ըստ մեղադրանքի Էլմիրա Ժիրայրի Մալխասյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան), 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ, Էլմիրա Մալխասյանի նկատմամբ ՀՀՇ նախկին քրեական օրենսգրքի 1

Ամբողջ Տեքստ

Ի: է: ւ ԵԴ/0847/01/20

(85 ԵՐԻՆ լ 5

1/7 ՀՄ

(ՈՐԻ: Ն

ՊՈպՔ ՄԱՆ,

ՆԱ 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Շահվերդյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Կ.Մարդանյան

Ն.Շովակիմյան

ՌՄ՛խիթարյան

26 դեկտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Էլմիրա Ժիրայրի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշման դեմ պաշտպան Գ.Պապոյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2020 թվականի օգոստոսի 11-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ 16862019 քրեական գործն ըստ մեղադրանքի Էլմիրա Ժիրայրի Մալխասյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան), 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ, Էլմիրա Մալխասյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցրել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմութան ժամկետներն անցնելու հետնանքով, ն քրեական վարույթը կարճել:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 14-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշումը բեկանելու ն վարույթը՝ նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ.Պապոյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել լուրջ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն

Յ

միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես՝ սույն վարույթի փաստական հանգամանքները գնահատելով քրեական օրենքին հետադարձ ուժ տալու չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 106-րդ հոդվածի 2-րդ մասը հետադարձությամբ կիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետնության:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմանը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Էլմիրա Մալխասյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրվում է այն արարքի համար, որ նա. «(..) /Ս/արդախությամի, այն է՝ խաբեությամի ն վստահությունը չարաշահելու եղանակով ԱԱ-ից հափշտակել է խոշոր չափի` 560.000 ՀՀ դրամ արժողության, «Վքիօոծ ՃՏ հլու» մոդելի բջջային հեռախոս:

Այսպես՝ Է.Մալխասյանը, «Լիստ ԷՅ ԷՍ» հայտարարությունների կայքում նկատելով Ա.Ա-ի կողմից «/քիօոծ 265 1(ոչ» մոդելի բջջային հեռախոսը 560.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու ցանկության վերարերյյալ տեղադրված հայտարարությունը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կավաւրելու դիտավորությամի, 19.07.2019թ., ժամի 2100-ի սահմաններում զանգահարել է ԱԱ-ին, վերջինիս ներկայացել կեղծ՝ «Մանե» անվամբ ն հայփնել վաճառվող բջջային հեռախոսի գնելու իր գցանկության մասին, ինչից հերո ԱԱի հետ պայմանավորվածություն ձեռք բերել նույն օրը, ժամը 21Ւ00ից մինչն 22:00-ն հանդիպել Երնան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող` «Սուրը Երրորդություն» եկեղեցու մով: Պայմանավորվածության համաձայն հանդիպելով նշված վայրում,

4

օգտվելով լուսավորության բացակայությունից՝ Ա.Ա-ին վճարել է 560.000 ՀՀ դրամին համարժեք 5.000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թվով 15 հուշադրամներ ն վերցել «,քհօոծ 265 8(ոչ» մոդելի բջջային հեռախոսը՝ այդ կերպ կատարելով խոշոր չափերով խարդախություն (..)»/:

7-Լ Է.Մալխասյանը ծնվել է """" թվականի """""" ""-ինշ:

8. Քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական վարույթը կարճելու որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) Դապտեաւկաւն վիճարաւնությունների փուլում ամիաարաւնյալ Է. Մալխասյանը հայվփնեց, որ ցանկացած ոչ արդարացնող հիմքով իր նկատմամը քրեական հետապնդումը դաղարեցեելուն դեմ չէ:

(Առաջին ափյանի դյուտարաւեր, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը ն միննույն ժաւմանակ արձանագրելով, որ դատարանը, դատաքննության ցաւնկացած փուլում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամունքներ, պետք է լուծի ամիաարանյալի նկատմամի քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, գտնում է, որ ամրասվաւնյալ Է.Մալխասյանի նկատմաւմի (..) ՀՀ |նախկին) քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կերով քրնական հետապնդումի պեվլ Լ դադարեցնել ն (:) քրեական գործի վայրսաթի կարճել հետնյալ

պատճառարաւնությամիը.

Ը)

Համադրելով քրեական օրենադրության նախկին ն ներկա

կանոնակարգումները՝ (Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարած անձի վիճակն առավել ամբողջական բարելավող է (..) ՀՀ Խխախկին) քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածը, հետնաբար՝ (Առաջին ատյանի) դատարունր գտնում է, որ մինչն 01Լ07.2022թ. կատարված հանցագործությունների նկատմամբ կիրառելի է այդ նորմը:

(-) (Ի) տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքի, ՀՀ քրեական նոր օրենսգրքով քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության կրճատված ժաւմկետներ են նախատեսվում 18-21 վւարեկան անձանց համար, 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 208-213:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 122-128:

5

մասնավորապես` 18-ից միեչն 21 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետեանքով քրեական

պատասխանավպվությունից ազավելիս ՀՀ քրեական նոր օրենսգրքի` վաղեմության ժամկետն անցնելու հերնանքով քրեական պատասխանապտվությունից ազատելու կանոնները սահմանող 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկերները համապատասիւանարար կրճատվում են մեկ երրորդի չափով, հեվնաբար՝ այդ փոփոխության տարածումը նախքան դրա ընդունվելը ծագած

իրավահարարերությունների նկատմամը թույլատրելի է, քանի որ բխում է անձի վիճակը բարելավող օրենքին հերադարձ ուժ տալու օրենսդրական պահանջից:

(-) ՀՀ /նախկին) քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կերով սահմանված հանցավոր արարք կատարած անձն ազատվում է քրեսւկան պատասխանաւտվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչն դատավճոի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ վարի:

Միննույն ժամանակ 18-ից մինչն 21 տարին լրանալն անձի կողմից (.) ՀՀ Խախկին) քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կարով նախատեսված հանցանքը կատարելու դեպքում, (-) ՀՀ նախկին) քրեական օրենսգիրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետով սահմանված հինգ տարի վաղեմության ժամկետը (..) ՀՀ (գոլծող) քրեական օրենսգիքի 106-րդ հոդվածի ուժով կրճավվում է մեկ երրորդի չափով՝ կազմելով 3 փարի 4 ամիս:

Ը)

(Առաջին ատյանի դատարանը, գործում առկա փվյալները ենթարկելով պատշաճ գնահատման, իսկ գործի նյութերից բխող մյուս տվյալների հեր համադրված վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ամբատրանյալ է.Մալխասյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 178-րդ հոդվածի 2Չրդ մասի 2րդ կետով նախատեսված հանցագործությունն Օ0 ավարտվել է 19.07.2019թ., այսինքն` 18-ից մինչն 21 տարին լրանալը (19 տարեկան հասակում):

Միննույն ժամանակ (Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ.

ՀՀ քննչական կոմիտնի Երնան քաղաքի քննչական վարչության Մալաթիա- Սերաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մ.ՆԵսայանի՝

6

30.12.2019թ. որոշմամբ՝ Է.Մալխասյանի նկատմամի թիվ 16862019 քրեական գործով հայտարարվել է հետախուզում՝ նրա գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

06.02.2020թ. Է. Մալխասյանը հայտնաբերվել ն բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչություն, այնուհետն՝ փալափոտխվել Մալաթիայի բաժին:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դափարանի՝ 21.07.2021թ. որոշմամի` թիվ ԵԴ/0847/01/20 (.) քրեական գործով ամբաստանյալ Է Մալխասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ քննությունից թաքնվելու հիմքով:

12.08.2021թ. Է.Մալխասյանը հայտնաբերվել ն բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապավփ քննչական բաժին:

Վերը նշված փաստական տվյալները ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 75-րդ հոդվածով աահմանված պահանջների հետ համադրված վերլուծության ն գնահատման արդյունքում (Առաջին ատյանի) դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Մալխասյանի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով նրա, նկատմամը հետախուզում հայտարարված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 176-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կերով քրեական պապտաւսխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքը կասեցված դիտելու համար:

Այդումանդերձ՝ հարկ Լ նշել նան, որ ամբաարանյալ Է.Մալխասյանը քրեական վարույթի ընթացքում 22 օր ժամկետով թաքնվել է քննությունից:

Հետնարբար՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջը՝ (Առաջին ափյանվ դատարանը գտնում է, որ ամբասրանյալ Է.Մալխասյանին՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 75րդ ն ՀՀ քրեական նոր օրենսգրքի 106-րդ հոդվածների կանոններով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության՝ 3 տարի 4 ամիս ն դրան գումարած՝ քննությունից խուսափելու 22 օր ժամկետը լրանալու օրվա` 11.12.2022թ. դրությամի վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել:

7

Արմավիրի մարզի առաջին ավտյաւնի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է Է.Մալխասյանի վերաբերյալ մեկ այլ՝ թիվ ԱՐԴ/0156/01/22 քրեական գործը, որով վերջինիս մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբեր ամսից մինչն 2021 թվականի հուլիս ամիսր ներառյալ ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 176-րդ հոդվածի Լին մատվ ե 178րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կարով նախատեսված

հանցագործությունների ենթադրյալ կատարման համար, սակայն նկատի ունենալով, ոչ նշված զործը դեռես գտնվում է քննության ընթացքում ն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի րդ մասի իմաստով դեռնս չի հատրատվել Է.Մալխասյանի կողմից` այդ գործով նրան մեղսագրվող արարքների կատարման փաստը՝ (Առաջին ավփյանի դյափարանը գտնում է, որ Է.Մալխասյանի վերաբերյալ մեկ այլքրնեական գործի քննության փաստը դեռես չի կարող վկայել սույն քրեաւկան գործով հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհաւվմուն մասին:

Այսպիսով` աույն գործի փաստական հանգամանքները գնահավտելով Վճռաբեկ դատարաւնի որոշումներում, արփահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` (Առաջին ափյանի) դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ է.Մալխասյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 178-րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կետով նախատեսված արարքի համար քրեական

պատասխանաւտվությաւն ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է ն վերջինաչի առարկել ՀՀ քրեական դատավարությաւն օրենսգիրքի 35-րդ հոդվածի Էին մասի 6-րդ կետում նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ: (..)»:

9. Վերաքննիչ դատարանը, բեկանելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «լ(..) ՀՀ գործող քրեական օրենսիգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը) հանցանք կավփարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրություն է, (.):

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2րդ մասի հետադարձության կարգով կիրառելիություն օրենքով նախավնեսված չէ:

3Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 122-128:

8

(-) Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2րդ մասին հետադարձ ուժ ալով, անտեսել է այն հանգամանքը, որ այն օրենքով նախատեսված չէ: Այսինքն` հիշյալ դրույթը հետադարձության կարգով չէր կարող կիրառվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանամտվությունից ազաեւտելու վաղեմության ժամկերների վրա:

Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, ոչ մինչն 2022 թվականի հուլիսի Լր կատարված հանցանքներով կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգիքի 13-րդ հոդվածը, քանի որ 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9իրդ հոդվածով սահմանված հեզադարձությաւն կանոններն ատացել են անմիջական գործողություն: (..)»7:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. Էլմիրա Մալխասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկելիս հետադարձության կարգով կիրառելի՛ է արդյոք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի համաձայն՝ «Լ Քրեական հերապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեսւկան հետապեդումը ենթակա է դադարեցման, եթն՝

(--)

12) անձր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Անձե ազատվում է քրեական պատասխանամվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետնյալ ժամկետները.

ՀՏե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 77-88:

9

(-.)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(-.)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դազավճոի օրինական ուժի մեջ մտնելու պահր: (...)»:

Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ «Մինչն տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հերնանքով քրեական պատասխաւնապտվությունից կամ պատժից ազատելիս այն օրենսգրքի րդ (.) հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները

համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Մինչն 18 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժաւմկետներն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս այն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները

համապատասխանաբար կրճատվում են մեկ երկրորդի չավտվ:

2. 18-ից մինչն 21 րարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետնանքով քրեական ապատասխանամվությունից ազատելիս այն օրենսգրքի ծմ3րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանալրալր կրճատվում են մեկ երրորդի չափով»:

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների նոր իրավակարգավորման առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գործող քրեական օրենսգրքով կրճատված ժամկետներ են նախատեսվում ոչ միայն մինչն տասնութ տարին լրանալը, այլ նան տասնութից մինչն քսանմեկ տարին լրանալը

10

հանցանք կատարած անձանց համար, մասնավորապես, նշվում է, որ տասնութից մինչն քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երրորդի չափով:

1. Քննարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

ՃՇՇ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «(..) 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ:

(-.)

4. Հանցանք կամ քինական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:

Անդրադառնալով քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմաններին, մասնավորապես՝ հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող, հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրության մեկնաբանմանը, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ նոր օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող, եթե դրանով արարքը դադարում է հանցագործություն համարվել (լրիվ ապաքրեականացում) կամ հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում):

Նոր օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե հոդվածի սանկցիայով նախատեսված՝ ա) պատժի նվազագույն կամ առավելագույն չափերն իջեցվում են,

բ) պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով, գ) պարտադիր լրացուցի. պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի,

դ) նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ:

Հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող է համարվում այն օրենքը, որը չի վերացնում արարքի հանցավորությունը ն չի մեղմացնում պատիժը,

1

սակայն քրեական պատասխանատվության ն պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պաղտժից ազավմվլու հիմքերի ն պայմանների հեւ կապված` առավել նպատրավոր պայմաններ է այմոլծում: հանցանք կավարած անձի համար: Նման իրավիճակները կարող են բազմազան լինել ն վերաբերել քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի տարբեր ինստիտուտներին, այդ թվում՝ պատժի ժամկետները հաշվարկելու ն պատիժը հաշվակցելու կարգին»:

111. Վճռաբեկ դատարանը Միշա Մուրադյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությանը տրված հիշյալ մեկնաբանության տեսանկյունից ստացվում է, որնոր ընդունված քրեական օրենսդրությամբ հանցանք կատարած անձի համար քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքերի ն պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կավարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք: Ընդ որում, եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքով հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի հետադարձ ուժի հարցում որնէ սահմանափակում նախատեսված չէր, ապա ՀՀ գործող քրեական օրնսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում: Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3րդ մասով ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն նախատեսվել է միայն դատվածության մարման ժամկետների դեպքում՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով:

Այս համատեքստում, նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը խնդրահարույց է համարել այն իրավիճակը, երբ նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող կոնկրետ նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվելու, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը որպես իմպերատիվ դիտարկվելու, ինչպես նան քրեական պատասխանատվությունից 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ին թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 19-րդ կետր:

12

իմպերատիվ կերպով ազատում նախատեսող նոր նորմ սահմանելու դեպքերում դրանց չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել: Վճռաբեկ դատարանի համոզմամբ նման կարգավորումը չի կարող համահունչ լինել ինչպես քրեական իրավունքի ընդհանուր սկզբունքներին, մասնավորապես՝ արդարության սկզբունքին, այնպես էլ միջազգային իրավունքին: Ինչով պայմանավորված, Վճռաբեկ դատարանը վերանայելով ն զարգացնելով քրեական օրենքի հետադարձ ուժի պայմանների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, Միշա Մուրադյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու պահանջը հավասարապես պետք է կիրառելի լինի նան քրեական պատասխանատվությւնից անվերապահ ազատում նսախատեսող նորմերի պարագայում: Մասնավորապես, եթե օրենսդիրը եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում երաշխավորել է պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորությունը՝ առանց որնէ բացառության, ապա վերոնշյալն առավել նս պետք է կիրառելի լինի՝ իր բովանդակությամբ ն ծավալով ավելի լայն ն համընդգրկուն երնույթի՝ քրեական պատասխանատվությունից ազատելու նկատմամբ:

Հակառակ պարագայում կստացվի, որ քրեական պատասխանատվության բաղադրիչ հանդիսացող պատժի մեղմացման ցանկացած դեպքում քրեական օրենքը հետադարձ ուժ ունի (օրինակ հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի փոփոխութան կամ այլընտրանքային ավելի մեղմ պատիժ նախատեսվելու դեպքում ն այլն), մինչդեռ քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նոր օրենքի պարագայում պետք է կիրառվեն արարքի կատարման պահին գործող կարգավորումները, ն անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ու պատժի, ինչն անընդունելի է:

Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե կատարված փոփոխությունների արդյունքում քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվում են, այդ թվում` քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը դիտարկվում է որպես իմպերատիվ, ինչպես նան

Թ

նախատեսվում է քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմ, ապա վերոնշյալ փոփոխությանը, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է հետադարձ ուժ տրվիճ:

112. Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով որոշմամբ, վեր հանելով այն չափորոշիչները, որոնց օգնությամբ իրավակիրառողը պետք է առաջնորդի քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող նոր քրեական օրենքի հետադարձությամբ կիրառելիության հարցում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում: Այսինքն, պարզելու համար, թե քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական օրենքի փոփոխությունն արդյո՞ք բարելավում է ենթադրյալ հանցանք կատարած անձի վիճակը, անհրաժեշտ է համադրված ուսումնասիրել երկու քրեական օրենսգրքերի ընդհանուր դրույթները:

12. Վերոնշյալի համատեքստում քննարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը հետադարձության կարգով կիրառելիության հարցը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն ընդլայնում է վաղեմության ժամկետներն անցնելու հետնանքով քրեական

պատասխանատվությունից ազատում նախատեսող հատուկ նորմի կիրառման շրջանակները, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կրճատված վաղեմության ժամկետներ է նախատեսում նան տասնութից մինչն քսանմեկ տարեկան անձանց համար, մասնավորապես, տասնութից մինչն քսանմեկ տարին լրանաը հանցան, կատարած անձին քրեական պատասխանատվության

ենթարկելու վաղեմության ժամկետները կրճատվում են մեկ երրորդի չափով, ուստի 6 Տես Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչապուր Պեւրրոսյաննի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵՍՔԴ/0196/01/17 որոշման 12-րդ կետր:

14

վերոնշյալ նորմը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունի:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը հետադարձությամբ կիրառելն Առաջին ատյանի դատարանը հիմնավորել է հետնյալ փաստարկներով. նախ՝ գործող քրեական օրենսդրության՝ քրեական օրենքին հետադարձ ուժ տալու չափանիշները նախկին քրեական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների համեմատ խստացվել են, ուստի կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իրավակարգավորումները: Երկրորդը՝ տասնութից մինչն քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետնանքով քրեական

պատասխանատվությունից ազատելու առումով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասն առավել նպաստավոր պայման է նախատեսում, մասնավորապես, նշված խմբի անձանց համար սահմանված են քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության կրճատված ժամկետներ, ուստի, հիշյալ դրույթը՝ որպես հանցանք կատարած անձի վիճակը բարելավող օրենք, պետք է հետադարձ ներգործություն ունենա,

- Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի կողմից քրեական օրենքը հետադարձությամբ կիրառելու ճշտությունը, նախ արձանագրել է, որ գործող քրեական օծրենսդրության՝ քրեական օրենքի հետադարձությամբ կիրառելու չափանիշներն անմիջական գործողություն ունեն: Երկրորդը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայման է նախատեսում, սակայն դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն նախատեսված չէ՛:

14. Սույն որոշման 12-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով տվյալ վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

5

դատարանն արձանագրում է, որ Է.Մալխասյանին քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկելիս հետադարձության կարգով կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ տասնութից մինչն քսանմեկ տարին լրանալը հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները մեկ երրորդի չափով կրճատելու պահանջը:

Տվյալ դեպքում, Է.Մալխասյանը, վերագրվող՝ խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակությունը ենթադրաբար կատարելու պահին՝ 2019 թվականի հուլիսի 19-ին, եղել է տասնինը տարեկան": Է.Մալխասյանին մեղսագրված ն կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսդրությամբ որպես միջին ծանրության հանցանք համարվող այդ ենթադրյալ արարքի համար նույն օրենսգրքի 75րդ հոդված 1ին մասի 2րդ կետով նախատեսված քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասին հետադարձ ուժ տալու արդյունքում, կրճատվում է մեկ երրորդի չափով՝ կազմելով երեք տարի չորս ամիս: Է.Մալխասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության կրճատված ժամկետը՝ քննությունից խուսափելու ժամանակի հաշվառմամբ, Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվելու դրությամբ լրացել էր, ն միաժամանակ վերջինս չի առարկել այդ հիմքով իրեն քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ", իսկ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում Է.Մալխասյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործի քննության փաստը» չի կարող վկայել սույն քրեական վարույթով հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին: Հետնաբար, Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի ապրիլի 6-ին, Է.Մալխասյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելով ն քրեական վարույթը կարճելով, հանգել է ճիշտ օ Տե՛ս սույն որոշման 7-րդ ն 7.Լրդ կետերը:

ո Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

ռ Տես տաճա դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՐԴ/0156/01/22 քրեական ԱՎ ումոնչ ումռոմչ Վճռաբեկ դատարանի` Կարեն Հարությունյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշումը:

16

հետնության իրավացիորեն փաստելով որ Է՛Մալխասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վաղեմության ժամկետը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի հետադարձության կարգով կիրառելով, ենթակա է կրճատման մեկ երրորդի չափով: Միննույն ժամանակ, անընդունելի համարելով Առաջին ատյանի դատարանի մոտեցումն առ այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հիշյալ նորմին պետք է հետադարձ ուժ տրվի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեական օրենսդրության հետադարձությունը սահմանող նորմը քրեական օրենսգրքի գործողության ընդհանուր կանոն է, որն անմիջականորեն սկսում է գործել քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից՝ անկախ այն հանգամանքից` համապատասխան կանոնը նախկին քրեական օրենսդրության համեմատ խստացվել, թե մեղմացվել է":

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի որոշման բեկանման հիմքում դրված Վերաքննիչ դատարանի փաստարկին, ապա սույն վարույթով այն ընդունելի չէ՝ հիմք ընդունելով Միշա, Մուրադյանի գործով ն սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները":

15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ չի կիրառել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի դատական ակտը բեկանելու համար:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ ո Տես Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշման 20-րդ կետը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով հիշյալ որոշման 16-20-րդ կետերը:

17

հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը մեկ երրորդի չափով կրճատելով Առաջին ատյանի դատարանը պահպանել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Հետնաբար, մեղադրյալ Է.Մալխասյանիի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական վարույթը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ական օրինական ու հիմնավորված է, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 3-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 36Լրդ, 362-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Մեղադրյալ Էլմիրա Ժիրայրի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/0847/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել