Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-2268 հունիսի, 1998 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 8 հունիսի 1998 թ. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 170 7 , 170 8 և 170 9 հոդվածներով` «Հոդված 170 7 . Հ ԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված հարկային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը` առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Նույն արարքը, եթե օտարված դրոշմանիշների քանակը կազմում է հիսունից մինչև հազար հատ` առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում քսան հազար դրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Հոդված 170 8 . Հ ԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆԵԼԸ Հարկային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում քսան հազար դրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Հոդված 170 9 . Հ ԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ Հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում քսան հազար դրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: Հոդված 2. Օրենսգրքի 244 2 հոդվածի առաջին մասը «170 6 » թվից հետո լրացնել «170 7 , 170 8 , 170 9 » թվերով: Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`161 2 հոդվածով` «Հոդված 161 2 . Հ ԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐ ՕՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՊօՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼԸ Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված հարկային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը հինգ հարյուրից մինչև հազար հատ է, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ եթե օտարված դրոշմանիշների քանակը հազար և ավելի հատ է` պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով: Ապօրինի ձեռք բերված հարկային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազարից մինչև հիսուն հազար դրամ` պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով: Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է հիսուն հազար դրամը` պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով»: Հոդված 4. Օրենսգրքի 162 5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 162 5 . Հ ԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԻՐԱՑՆԵԼԸ Հարկային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազար դրամից մինչև հիսուն հազար դրամ` պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ: Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով հիսուն հազար դրամից ավելի է` պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ»: Հոդված 5 . Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 162 6 հոդվածով` «Հոդված 162 6 . Հ ԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ կանոնները խախտելը Հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է քսան հազար դրամից մինչև հիսուն հազար դրամ` պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ: Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով հիսուն հազար դրամից ավելի է` պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` հարկային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով դրոշմավորված ապրանքների բռնագրավմամբ»: Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասը «161 1 » թվից հետո լրացնել «161 2 » թվով, իսկ «162 5 » թվից հետո` «162 6 » թվով: Հայաստանի Հանրապետության ն ախագահ Ռ. Քոչարյան Երևան 7 հուլիսի 1998 թ. ՀՕ-226 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-226 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.08.1998-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.07.27/15(48) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.06.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.07.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.08.1998 Հիմնական ակտ 08.06.1998, ՀՕ-226 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 01.07.1998, ՀՕ-248 --------- Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- 07.03.1961, --------- 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հունիսի, 1998 թ.
Գործի #:
ՀՕ-226
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել