Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 10 — Քրեական վարույթների միացումը և անջատումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 10AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 10 — Քրեական վարույթների միացումը և անջատումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10. Քրեական վարույթների միացումը և անջատումը 1. Մեկ վարույթում կարող են միացվել՝ 1) նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները. 2) մեկից ավելի անձանց կողմից նույն կամ մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները. 3) միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված մեկից ավելի ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթները` պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու նպատակով: 2. Մեկից ավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 10. Քրեական վարույթների միացումը և անջատումը 1. Մեկ վարույթում կարող են միացվել՝ 1) նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները. 2) մեկից ավելի անձանց կողմից նույն կամ մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները. 3) միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված մեկից ավելի ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթները` պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու նպատակով:

2. Մեկից ավելի անձանց կողմից մեկ կամ ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կապակցությամբ իրականացվող վարույթից կարող է անջատվել նոր վարույթ, եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:

3. Քրեական վարույթները միացնելու կամ անջատելու մասին քննիչը կամ դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը, ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները, հայտնի լինելու դեպքում` քրեորեն հետապնդելի արարքը կատարելու մեջ մեղադրվող անձի (անձանց) տվյալները, միացված կամ անջատված վարույթն ստանձնող մարմնի կամ պաշտոնատար անձի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև անջատված վարույթին տրվող համարը:

4. Նույն դատարանի մեկից ավելի դատավորների մոտ գտնվող վարույթները միացվում են տվյալ դատարանի նախագահի որոշմամբ՝ դատավորներից մեկի դիմումի հիման վրա։ Վարույթները միացնելու դեպքում մեղադրանքը քննում է այն դատավորը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ:

5. Որոշմանը բնօրինակով կամ պատճենով կցվում են վարույթի վերաբերելի նյութերը, ինչպես նաև վարույթի բոլոր նյութերի ցանկը:

6. Քրեական վարույթի միացման կամ անջատման մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է վարույթի մասնավոր մասնակիցներին, իսկ մինչդատական վարույթի ընթացքում նաև անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել