Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 461 — Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 461AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 461 — Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 461. Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունները 1. Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին: 2. Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները, եթե, կողմերի բանակցությունների ընթացքում ծանոթանալով քրեական գործին, հանգել է հետևության, որ` 1) մեղադրյալին

Ամբողջ Տեքստ

Հոդված 461. Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունները 1. Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին:

2. Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները, եթե, կողմերի բանակցությունների ընթացքում ծանոթանալով քրեական գործին, հանգել է հետևության, որ` 1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ. 2) մեղադրյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին:

3. Դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և սահմանում է նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 460-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ինչպես նաև եթե համաձայնեցված պատիժը կամ բռնագրավման ենթակա գույքը կամ դրա չափն անօրինական է: Եթե դատարանի սահմանած ժամկետում կողմերը չեն ներկայացնում համաձայնության մասին պատշաճ արձանագրություն, ապա դատարանն ընդհանուր կարգով շարունակում է նախնական դատալսումները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել