Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276 — Քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276 — Քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 276. Քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը 1. Քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելու դեպքում տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների, այն բժշկական կազմակերպության, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի կամ ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժշկական կազմակերպության գտնվելու վայրի խ

Ամբողջ Տեքստ

Հոդված 276. Քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը 1. Քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելու դեպքում տվյալ քաղաքացու, նրա ընտանիքի անդամների, այն բժշկական կազմակերպության, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի կամ ոչ հոժարակամ բուժում իրականացնող բժշկական կազմակերպության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումով և համապատասխան բժշկական եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ նախկինում կայացված վճիռը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում են քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելուն ուղղված գործողությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան, որի կողմից նախկինում վճիռ է կայացվել քաղաքացուն ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ: ԳԼՈՒԽ 36.1 (գլուխը լրաց. 28.02.24 ՀՕ-117-Ն ) ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՕՋԱԽ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ, ԴԵՊՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՕՋԱԽԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ) ԵՎ (ԿԱՄ) ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել