ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 465 — Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայու
Ամփոփում
Հոդված 465. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը 1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) կամ հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ օգտագործելու կամ խաբեության կամ ապօր
Ամբողջ Տեքստ
Հոդված 465. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը 1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) կամ հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ օգտագործելու կամ խաբեության կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելը` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
