ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-242-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասի «օրը» բառը փոխարինել «օրվան հաջորդող 181-րդ օրը» բառերով.
3) 4-րդ մասի «հաշվանցումներ (պակասեցումներ)» բառերը փոխարինել «պակասեցումներ» բառով.
4) 6-րդ մասի 2-րդ կետի «հաշվանցման սույն օրենքով սահմանված կարգով առաջացող՝ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «մուտքագրման միասնական հաշվին» բառերով և հանել վերջին պարբերության «, հաշվանցման» բառը: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ հոդվածի 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՆՑ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍԵՑՈՒՄԸ »: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով. « Հոդված 5.1. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարների գծով առաջացած և կատարված հարկային պարտավորության գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը 1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկով հարկման ենթակա՝ արտահանված ապրանքների օտարման մասով ակցիզային հարկի գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:»: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 9. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների վերադարձը և (կամ) դրանց հաշվին պարտավորությունների, ինչպես նաև ապրանքների ներմուծման գործարքների մասով վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների պակասեցումը ».
2) 1-ին մասի «հաշվանցումը» բառը փոխարինել «պարտավորությունների պակասեցումը» բառերով.
3) 2-րդ մասում՝ ա. «հաշվանցման (պակասեցման)» բառերը փոխարինել «պակասեցման» բառով, բ. հանել «այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկի լրացուցիչ գումարները,» բառերը, գ. «ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկով» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 4-րդ հոդվածների: Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 2-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. դեկտեմբերի 15 Երևան ՀՕ-159-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-159-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1124 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.11.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.12.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2016 Հիմնական ակտ 24.11.2015, ՀՕ-159-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.12.2014, ՀՕ-242-Ն 17.12.2014, ՀՕ-242-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 նոյեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՀՕ-159-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
