Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 116 — Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 116AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 116 — Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 116. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի կամ դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար անչափահաս դատապարտյալների նկատմամբ, սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքի միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ միջոցն

Ամբողջ Տեքստ

Հոդված 116. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի կամ դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար անչափահաս դատապարտյալների նկատմամբ, սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքի միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ միջոցները. 1) քրեակատարողական հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ հիմնարկի սահմաններից դուրս կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների մասնակցելու թույլտվություն՝ տարեկան չորս թույլտվությունից ոչ ավելի. 2) մերձավոր ազգականների ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու թույլտվություն՝ տարեկան երկու թույլտվությունից ոչ ավելի. 3) համակարգչային խաղերից օգտվելու թույլտվություն՝ ամսական երկու թույլտվությունից ոչ ավելի:

2. Խրախուսանքի միջոցները կիրառվում են սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել