Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 373 — Վերաքննիչ վարույթի կարճումը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 373AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 373 — Վերաքննիչ վարույթի կարճումը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 373. Վերաքննիչ վարույթի կարճումը (վերնագիրը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն) 1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին: 2. Բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք

Ամբողջ Տեքստ

Հոդված 373. Վերաքննիչ վարույթի կարճումը (վերնագիրը խմբ.

07.02.24 ՀՕ-82-Ն) 1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին:

2. Բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:

3. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով վերաքննիչ վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բողոք բերողին փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում վերսկսում է գործի վարույթը և կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում:

4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե այն չեն բողոքարկել այլ անձինք:

5. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

6. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան հրապարակման պահից 15-օրյա ժամկետում:

7. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վերաքննիչ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի: (373-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ԳԼՈՒԽ 54 ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել